ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. «ԵԹԵ ԽԱԽՏՈՒՄ ՉԻ ԵՂԵԼ, Ո՞ՆՑ ՈՒՂԱՐԿԵՆՔ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻՆ»

Արխիվ 12-16

ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. «ԵԹԵ ԽԱԽՏՈՒՄ ՉԻ ԵՂԵԼ, Ո՞ՆՑ

ՈՒՂԱՐԿԵՆՔ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻՆ»

 

Սոցիալական ցանցերը շարունակում են քննարկել սահմանադրական հանրաքվեի  արդյունքները: Ընդդիմությունը պնդում է` հանրաքվեի արդյունքները կեղծվել են: Իշխանությունն ասում է հակառակը: Սոցիալական ցանցերում` «Ֆեյսբուք»-ում,   քննադատության թիրախում է ոչ միայն իշխանությունը, այլեւ ընդդիմությունը:  Մասնավորապես, մի՞թե միայն ՀԱԿ-ն է ֆիքսել հանրաքվեի ընթացքում տեղի ունեցած խախտումները: Պատահական չէ, որ ընդդիմադիր ԲՀԿ-ն չի շտապում կարծես հանրաքվեն համարել լեգիտիմին, հավանաբար, սպասելով  բողոքների քննման գործընթացի ավարտին: Ավելին` որոշ ԲՀԿ-ականներ, օրինակ Ստեփան Մարգարյանը, հայտարարում են` հանրության մեջ նորից անվստահություն առաջացավ համապետական այսպիսի կարեւոր ընտրության հանդեպ:

«Իրավունք»-ը ԲՀԿ պատգամավոր Արմեն Ավետիսյանից պարզեց` իր համար «այո»-ի` սահմանադրության օգտին հավաքված քվեների քանակը վստահություն ներշնչո՞ւմ է: «Այո»,- ասաց ԲՀԿ-ականը:


- Բայց որոշ ընդդիմադիրներ բարձրաձայնում են ընտրակեղծիքների ու խախտումների մասին:


- Եթե կան նման դեպքեր, կան իրավապահ մարմիններ, թող զբաղվեն դրանցով:


- Զարմանալին այն է, որ ԲՀԿ-ը` որպես ընդդիմադիր քաղաքական ուժ, ոչ մի խախտում տեղամասերում չի արձանագրել, ոչ մի դիմում-բողոք չեք ուղարկել իրավապահ մարմիններին:

- Եթե չի եղել, ոնց կարող ենք ուղարկել: Եթե ապահովվել է հանրաքվեի անցկացման թափանցիկությունը... մեր անդամները, վստահված անձերը չեն նկատել խախտումներ: Մանր-մունր խախտումներ եղել են, որոնք տեղում արձանագրվել են:


- Կմիանա՞ք ՀԱԿ-ի նախաձեռնությանը, որպեսզի կարողանան դիմել Սահմանադրական դատարան` չեղյալ համարելու  հանրաքվեի արդյունքները:


- Դա կորոշի խմբակցությունը: Այս պահին ոչինչ չի քննարկվել:


- Ձեր անձնական կարծիքով` արժե՞ միանալ, թեկուզ ընդդիմադիր ձեր գործընկերոջը «պոդերժկա» անելու  համար:


- Ես կուսակցական եմ եւ գործում են կուսակցության որոշումների շրջանակներում: Խմբակցությունը կքննարկի եւ կկայացնի որոշում:


- Հանրաքվեի արդյունքներից  հրապարակումից հետո  ԲՀԿ-ն հայտնվել է  ՀԱԿ-ի քննադատության թիրախում: ՀԱԿ անդամ, «Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արշակ  Մուսախանյանը ասել է, որ Հայաստանում կուսակցություններ չկան: Կա վարչախումբ ու նրան սատարող ԲՀԿ-ական, ՀՅԴ-ական եւ ՀՀԿ-ական կազմակերպություններ: Ինչպե՞ս եք արձագանքում այս հայտարարությանը:


- Ես ծանոթ չեմ այդ հայտարարությանը եւ չեմ կարող գնահատական տալ:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին