ՕՐԵՆՔԻ ԲԱ՞ՑՆ ԷՐ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՆԵՐՈՒՄ ՄԱՀՎԱՆ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԴԵՊՔԵՐԻ ՊԱՏՃԱՌԸ

Արխիվ 12-16

ՕՐԵՆՔԻ ԲԱ՞ՑՆ ԷՐ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՆԵՐՈՒՄ ՄԱՀՎԱՆ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԴԵՊՔԵՐԻ ՊԱՏՃԱՌԸ

 

Վերջին ժամանակներս հաճախակի ենք լսում տարբեր բժշկական կենտրոններում գրանցված մահվան դեպքերի մասին, որոնց հետ կապված, այսպես ասենք, միանշանակ բացատրություն չկա: Թեեւ նման վիճահարույց իրավիճակների լուծումը պետք է տրվեր դատաբժշկական փորձաքննություններ միջոցով, բայց դրանք էլ են արվում, եւ մահացածների հարազատները շարունակում են պնդել, թե բժիշկներն են մեղավոր, բժիշկներն էլ` թե մենք ամեն ինչ ճիշտ ենք արել: Եվ նկատենք, որ դատաբժշկական փորձաքննությունների մեծ մասը, որպես կանոն, բժիշկների մեղքը հերքում են, թեեւ դա էլ առանձնահատուկ վստահություն չի ներշնչում:

Նմանատիպ դեպքերից մեկն էլ դեռ հուլիսին ծննդկան Մերի Մարգարյանի մահն էր, որի համար հարազատները մեղադրում են «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհուն: Աղջկա ծնողները, չնայած բազմաթիվ փորձաքննությունների, մինչ օրս էլ այդ համոզմունքին են: Եվ դա չնայած այն հանգամանքին, որ «Շենգավիթ» ԲԿ-ն հանրության շրջանում հայտնի է որպես «հարուստների, ընտրյալների կանանց» հիվանդանոց, եւ, ենթադրաբար, ծառայություններն էլ պետք է դրան համապատասխանեին:
Ինչեւէ՝ ով է ի վերջո նմանատիպ իրավիճակների պատասխանատուն: Հարցի պատասխանը փորձեցինք ստանալ ԱԺ Մայրության եւ առողջապահության հանձնաժողովի նախագահ ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻՑ, ով նկատեց.
- Նախ՝ ես չէի ցանկանա առանձնացնել «Շենգավիթ» ԲԿ-ն որեւէ այլ բժշկական հաստատությունից: Միանգամից ասեմ, որ մենք օրենքի մեջ փոփոխություններ ենք կատարել, մտցրել ենք որոշակի շտկումներ, որոնցով ամրագրվել են հետեւյալ հասկացությունները` կլնիկական ուղեցույցներ, ընթացակարգեր, գործելակարգեր: Այս բոլոր հասկացությունները պետք է լիազոր մարմինը հաստատի, որից հետո այն կմտնի ուժի մեջ: Այս փոփոխությունները մեզ կտան հնարավորություն, որ ճիշտ գնահատենք: Օրինակ, եթե բժշկական հաստատությունները կամ բուժաշխատողներն աշխատել են օրենքի տառին համապատասխան, բայց առաջացել է կյանքի հետ անհամատեղելի իրավիճակ, ապա բժիշկները պաշտպանված կլինեն օրենքով: Իսկ եթե չեն կատարել իրենց` օրենքով սահմանված պարտականությունները, ապա պատասխանատվության կենթարկվեն կրկին օրենքի տառով:
- Ուզում եք ասել, որ օրենքի բա՞ցն էր մինչ այս թույլ տալիս որոշ բուժաշխատողների՝ իրենց գործը ոչ լիարժեք իրականացնել:
- Տեսեք, քանի որ չկային վերոհիշյալ կետերը, դուրս էր գալիս, որ ամեն անգամ դեպքերը քննարկելիս` տարբեր հանձնաժողովներ են ստեղծվում, մի հանձնաժողովի անդամը պաշտպանում էր մեկին, մյուսին՝ ոչ, մեկը սրան սիրում էր, մյուսը՝ ոչ: Այսինքն՝ սա այն ոլորտը չէ, որ պետք է թողնել անհատների հարաբերությունների վրա:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին