ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՓՐԿԱՐԱՐ- ԶԻՆՎՈՐԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ ՏԵՂ ԳՏԱՎ ՍՊԻՏԱԿԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ

Արխիվ 12-16

ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՓՐԿԱՐԱՐ- ԶԻՆՎՈՐԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ ՏԵՂ ԳՏԱՎ ՍՊԻՏԱԿԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ

 

Դեկտեմբերի 7-ին Սպիտակ քաղաքի հուշահամալիրում բացվեց 3,5 մետր բարձրությամբ խորհրդային փրկարար-զինվորի հուշարձանը: Այն իր մեջ ամփոփում է Խորհրդային զինվորի հավաքական կերպարը, ով երկրաշարժի ժամանակ օգնության ձեռք մեկնեց աղետի գոտու բնակիչներին: Մինչ հուշարձանի բացումը` միջոցառմանը ներկա մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին երկրաշարժի զոհերի հիշատակը, այնուհետեւ Տեր ՆԱՎԱՍԱՐԴ արքեպիսկոպոս ԿՃՈՅԱՆԸ ներկաների հետ միասին Տերունական աղոթք հղեց առ Աստված` հանուն անմեղ զոհերի հոգու հավերժության:

Օրը խորհրդանշական էր ՌԴ մշակույթի նախարարի քարտուղար ԳՐԻԳՈՐԻ ՓԻՐՈՒՄՈՎԻ համար. «Իմ հայրը հայ է, ճիշտ է, ծնվել եւ ապրում եմ Ռուսաստանում, սակայն 1988 թվականի աղետը` ինչպես բոլոր հայերը, այնպես էլ ես շատ լավ եմ հիշում, դժվար ժամանակաշրջան էր բոլորիս համար: Կարծում եմ Խորհրդային զինվորի հուշարձանի ստեղծումը շատ տեղին էր, քանի որ նա առաջիններից մեկն էր, ով օգնության ձեռք մեկնեց հայությանը: Սա հիանալի գաղափար է»:
ՀՀ մշակույթի նախարար ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԸ կարեւորելով, որ հուշարձանի ստեղծման ամբողջական ֆինանսավորումը կատարվել է Ռուսաստանի կողմից, շնորհակալություն հայտնեց Ռուսաստանի իր գործընկերոջը եւ ընդգծեց. «Այս հուշարձանն ունի մի քանի խորհրդանշական գաղափարներ. Սա այն մեծ շնորհակալությունն է, որ հայտնում ենք Խորհրդային զինվորին, ինչպես նաեւ մեծ բարեկամության խորհրդանիշը` ռուսների եւ հայերի միջեւ: Անշուշտ, հուշարձանը նաեւ Հայաստանի վերածննդի խորհրդանիշն է` զինվորի գրկած երեխան` փրկված Հայաստանն է: Այն ողբերգությունն ու փորձանքը, որ մեր գլխին եկավ, խնդիր էր ամբողջ Հայաստանի համար»:
Հուշարձանի հեղինակներ Վադիմ Ֆրոլովը եւ Ալեքսանդր Միրոնովը շնորհակալություն հայտնեցին բոլոր այն աջակիցներին, ովքեր հուշարձանի ստեղծման հենց առաջին օրվանից իրենց կողքին են եղել. «Ցանկանում ենք, որ այս հուշարձանը դառնա կյանքի եւ ընկերության խորհրդանիշ, որը կմիավորի մարդկանց, ինչպես միավորեց 1988 թվականին, երբ բոլորը գալիս էին հայերին օգնության` առանց ազգային եւ կրոնական խտրականության»,- ասաց Ա. Միրոնովը:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին