ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՃՆՇՈ՞ՒՄ ԵՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑԻՆ, ԹԵ՞ ՆՈՐ ԱՇԽԱՏԱՈՃ ԵՆ ՈՐԴԵԳՐԵԼ

Արխիվ 12-16

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՃՆՇՈ՞ՒՄ

ԵՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑԻՆ, ԹԵ՞ ՆՈՐ ԱՇԽԱՏԱՈՃ ԵՆ

ՈՐԴԵԳՐԵԼ

 

«Իրավունք»-ի օրեր առաջ  հրապարակված «ԱԱԾ-ում դուստր ու փեսա ունեցող  դասղեկը դրահամավաքությա՞մբ է զբաղվում» հոդվածը լայն արձագանք է գտել: Վերոնշյալ հրապարակման հիման վրա, իսկ ավելի կոնկրետ դատախազության կողմից, ոստիկանություն ուղարկված նյութերի հիման վրա գործ է նախապատրաստվում:

Այսօր «Իրավունք» թերթի խմբագրություն էր զանգահարել Էրեբունու ոստիկանության հետաքննության բաժնի քննիչ Սուրեն Բաղդասարյանը, ով մեզ տեղեկացրեց, որ գրավոր ծանուցում է ուղարկել խմբագրություն եւ ցանկանում տեղեկանալ` մենք  այն ստացել ենք, թե՞ ոչ: Բացասական պատասխան լսելուց հետո քննիչը հարցրեց`կարո՞ղ ենք նրան տրամադրել դրամահավաքության մասին տեղեկատվություն տվողի անուն-ազգանունը, այսինքն այն աղբյուրը, որից օգտվել ենք հոդվածը նախապատրաստելիս: Բնականաբար պատասխանըկրկին անգամ եղավ բացասական` հղում անելով ԶԼՄ-ի մասին օրենքի այն հոդվածին, ըստ որի` լրատվամիջոցը պարտավոր չէ իր տեղեկատվության աղբյուրը բացահայտել:

Փաստորեն, ոստիկանությունն ու դատախազությունը փոխանակ պարզեն` ինչ է կատարվում մեր կրթօջախներում, հանրությանը հուզող այս խնդրի` դրամահավաքության դեմ, հոգեբանական ճնշում են գործադրում լրատվամիջոցի վրա, որպեսզի բացահայտեն ԶԼՄ-ի տեղեկատվության աղբյուրը: Ավելին` վերոնշյալ իրավական կառույցները այսկերպ  հասկացնում են լրատվամիջոցին, որ նա զերծ մնա վերոնշյալ թեմային անդրադառնալուց:  Եթե իրավական այս կառույցներն այլ տարբերակ չունեն  դրմահավաքության համատարած երեւույթը բացահայտելու, խորապես ցավակցում ենք նրանց, միաժամանակ հորդորում` աղբյուրների բացահայտման համար այլեւս մեզ չդիմել, քանզի ԶԼՄ-ն կարող է իր աղբյուրը բացահայտել` օրենքով սահմանված կարգով` դատարանի պահանջով:

Զարմանալին այն է, որ բազում  օրինախախտումների մասին մեր ահազանգերը երբեք չէին օպերատիվ արձագանք, որքան  այս մեկը: Եթե սա ճնշման փորձ չէ, այլ  նոր աշխատաոճ, ըստ որի`  ցանկացած հրապարակում  կստանա այսպիսի օպերատիվ արձագանք, մենք միայն ուրախ  կլինենք:

Ի դեպ, տեղեկացնենք, որ այսօր վերոնշյալ հոդվածի առնչությամբ «Իրավունք»-ին պարզաբանում է  ուղարկել ԿԳ նախարարությունը, որտեղ ասվում է`  119 դպրոցի տնօրեն Հովհաննես Կարապետյանի նախաձեռնությամբ ժողով է գումարվել: Ժողովի ընթացքում ծնողները հայտնել են, որ գումար են հավաքել դասագրքերի վարձավճարների, աշխատանքային տետրերի, էքսկուրսիաների ու թատերական ներկայացումների համար: Վերոնշյալ միջոցառումները կազմակերպվել են ծնողների նախաձեռնությամբ: Միաժամանակ ԿԳ նախարարությունը հանձնարարել է 119 դպրոցի տնօրեն Հովհաննես Կարապետյանին`զգուշացնել 11-րդ դասարանի դասղեկ Գոհար Մելիք-Ստեփանյանին զերծ մնալ դրամահավաքությանն առնչվող որեւէ գործընթացից:

Այսպիսով` ԿԳՆ-ը, այնուամենայնիվ, չի հերքում, որ դպրոցում առկա է  դրամահավաքության երեւույթը:



ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

 

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին