«ՔԱՂԱՔԱՑԻ ԴԻՏՈ՞ՐԴ», ԹԵ՞ «ՔԱՂԱՔԱՑԻ» ԽԱՌՆԱԿԻՉ, ԿԱՄ ԵՏԸՆՏՐԱԿԱՆ ՄՏՈՐՈՒՄՆԵՐ

Արխիվ 12-16

«ՔԱՂԱՔԱՑԻ ԴԻՏՈ՞ՐԴ», ԹԵ՞ «ՔԱՂԱՔԱՑԻ» ԽԱՌՆԱԿԻՉ, ԿԱՄ ԵՏԸՆՏՐԱԿԱՆ ՄՏՈՐՈՒՄՆԵՐ

 

Իրավիճակը սահմանագոտում բավականին տագնապալի է: Արցախյան ուղղությամբ այլ զինատեսակներին թշնամին հավելել է եւ տանկերից կրակ արձակելը, գումարած դրան` Բաքուն ակնարկել է, թե շուտով մտադիր է հարվածներ հասցնել Տավուշի ուղղությամբ, մոգոնելով ստեր, իբր այդտեղից մերոնք խփել են իրենց քաղաքացիական բնակչությանը: Պարզ է, որ նման իրավիճակում երկրի ներսում պահանջվում է մեկ բան` համախմբում, համախմբում եւ կրկին համախմբում, ու քաղաքական կրքերը պետք է մղվեն երկրորդ պլան: Բայց արի ու տես, բավականին ակտիվ է այն կոնտինգենտը, որին կարելի է կոչել «քաղաքացի» խառնակիչ:

 

 

ՎՀՈՒԿԱՈՐՍ, ԿԱՄ «ՈՎ ՄԵԶ ՀԵՏ ՉԷ, ՆԱ ՏԱԿԱՆՔ Է»

«Նոր Հայաստանի» «փրկչիստական» շուրջօրյա պայքարները, բնականաբար, իրենց հունով գնում են դեպի մարում: Րաֆֆի Հովհաննիսյանին հաջողվեց անել այնպես, որ այժմ իրենից եւ իր ներկայացրած ուժից բողոքավոր մարդիկ հիասթափվել են ավելի շատ, քան նույնիսկ 2013-ի հայտնի մոմավառությունից եւ աղոթքից հետո: Ազատության հրապարակը լարման կուտակման կենտրոն սարքել չի ստացվում, ու թերեւս այդ «հեղափոխության» կարապի երգն էր ՀԱԿ-ի` Մարդու իրավունքների օրվա կապակցությամբ կազմակերպված ավանդական երթը, որն այս անգամ ուղղվել էր դեպի ԿԸՀ: ՀԱԿ-ը այժմ հայտարարում է, որ մտադիր է հատուկ ընտրությունների վերահսկման համար ստեղծել «Ազնվության բանակ»: Թե ինչքանով են համադրելի ՀԱԿ-ն ու ազնվությունը` կարծում ենք բացատրության կարիք էլ չի զգում: Պարզապես, արդեն վեհագույն կատեգորիաները` ազնվությունը եւ արդարությունը, վերածում են ոտքեր սրբելու ջնջոցի` գլխիվայր շուռ տալով իմաստը: Ի դեպ,  շաբաթներ առաջ էլ համասեռամոլապաշտպան ակտիվիստները իմաստի նոր ձեւախեղում էին մոգոնել` համասեռամոլի «քամինք աութը»` այսինքն` սեփական սեռական կողմնորոշման հրապարակային ինքնաբացահայտումը, սկսել են թարգմանել «ազնվացում» տերմինով: Չէ, ակնհայտորեն Հայաստան ներմուծվող համակարգչային ստեղնաշարերին պակասում է «յախք» կոճակը...

Բայց սա դեռ ծաղիկներն են, ու Լյովիկ Զուրաբյանի մերկապարանոց հայտարարությունը` «կես միլիոն կեղծված քվեների» մասին, մանկական անմեղ խաղ է թվում, այսպես կոչված, քաղաքացիական ակտիվիստների ծավալած արշավի համեմատ: Ի դեպ, այս հանրաքվեին բնորոշ էր խախտումների վերաբերյալ կոնկրետ փաստերի սուր պակասը, ու ի տարբերություն նախորդ ընտրությունների, իրավապահների հարուցած վարույթները հիմնականում հիմնվում են ոչ թե քվեարկության գործընթացի գործող անձանց գրավոր հաղորդումների վրա, այլ` ԶԼՄ-ների հրապարակումների: Բայց այդ ամենը չի խանգարում ծավալել ահավոր հիսթերիա «ահավոր ընտրախախտումների» մասին: Այդտեղ հատկապես ակտիվ է «Քաղաքացի դիտորդ» անունով նախաձեռնությունը, ուր միավորված են տարբեր գրանտակեր կառույցների կադրեր: Կոնկրետ փաստերի եւ ապացույցների ակնհայտ պակասը, ինչպես նաեւ փողոցային ակցիաների` դեպի մարում գնալը, նրանց դրդեց աննախադեպ ակտիվության համացանցում: «Ֆեյսբուքում» թխվում են ատելության թույնով ներծծված հայհոյախոսություններ, որոնք այնուհետ թափանցում են լրատվական կայքեր: Եվ հասել են նրան, որ առավել քան 800 հազար «այո» քվեարկած քաղաքացիներին պիտակավորում են (ամենամեղմ պիտակը պնակալեզն է) եւ սպառնում են ապագայում ենթարկել պատասխանատվության: Դե, մեթոդը նոր չէ` ՀՀՇ-ն վաղուց էր կիրառում «Ով մեզ հետ չէ, նա տականք է» կարգախոսը, սակայն գրանտածիծների ու ֆեյսբուքյան «բազմոցային զորքերի» կատարմամբ դա հասել է վհուկների որսի մի աննախադեպ կատարելության: «Ֆեյսբուքում» ստեղծվել են անանուն անձանց կողմից ղեկավարվող խմբեր, ուր զբաղված են «ընտրակեղծարար հանցագործ» բռնելով եւ դատափետելով: Եվ եթե խոսքը վերաբերեր այն տեղամասային հանձնաժողովներին, ուր որեւէ թեկուզ չնչին միջադեպ է արձանագրվել, կասեինք` դեռ գլուխը քարը: Սակայն «ընտրակեղծարարության» ապացույց են համարում սոսկ այն փաստը, որ այս կամ այն տեղամասում «այո»-ները զգալիորեն գերազանցում են «ոչ»-երին, ու այդտեղ ինչ ՀՀԿ-ական, ԲՀԿ-ական կամ դաշնակցական գտնեն` լինի հանձնաժողովի նախագահ, քարտուղար, անդամ, վստահված անձ, նրանց հռչակում են «ընտրակեղծարար հանցագործ», հրապարակում լուսանկարներ, սոցցանցերում ունեցած էջերի հղումներ (եթե այդպիսիք կան), հաճախ նաեւ` տան հասցեն, ու ծավալվում է համացանցային հալածանքի մի այլանդակ խրախճանք, ուր որակումների, պիտակավորումների, սպառնալիքների ու հայհոյանքների պակաս չկա: Քաղաքացիական հասարակության ջատագով «քաղաքացի դիտորդները» եւ այլ կատեգորիայի ակտիվիստները, բնականաբար, իսպառ մոռանում են, որ իրավական պետության գաղափարը, որով նրանք երդվում են, հստակ պահանջ է դնում` մարդը չի կարող հռչակվել հանցագործ առանց ապացույցների: Իսկ իրենք միաժամանակ ստանձնում են ե՛ւ քննիչի, ե՛ւ դատավորի, ե՛ւ դահճի դերը, ու աննախադեպ պղտորում են մթնոլորտը ատելությամբ, խառնակչությամբ. փոխադարձ անվստահությամբ...
Այսինքն` անում են այն, ինչը պատերազմական պայմաններում գտնվող երկրի պարագայում թշնամու վարձկանների գործառույթն է: Էլ չենք խոսում առավել «ավանդական» խառնակչության մասին` ադրբեջանական կայքերի զառանցանքները տիրաժավորելու տեսքով, չենք խոսում նաեւ տարբեր ահավոր սուտ լուրերի տիրաժավորման տեխնոլոգիայի մասին:
Պարզապես, այդ ամենը տեսնելով, երբեմն պարզապես ափսոսում ես, որ նոր Սահմանադրությունում չեն վերացվել մահապատիժը եւ արտակարգ դատարանների ստեղծումն արգելող դրույթները:

ՊԱՅՔԱՐ 420 ՀԱԶԱՐ ԲՈՂՈՔԱՎՈՐ ՔՎԵՆԵՐԻ ՀԱՄԱՐ

«Ոչ» քվեարկածների պատկառելի թիվը` շուրջ 420 հազար, գումարած նաեւ հազարավոր մարդկանց, ովքեր քվեաթերթիկներն անվավեր են սարքել, բնականաբար, բոլորի կողմից դիտարկվում է որպես բողոքավոր ընտրազանգվածի շատ լուրջ ռեսուրս: Եվ առնվազն զարմանալի կլիներ, եթե այդ ռեսուրսի համար չծավալվեր կատաղի պայքար:
Ծայրահեղ ընդդիմադիր ուժերը` ՀԱԿ-ը, «Ժառանգությունը», «Նոր Հայաստանը», չեն կարող ռեալ հավակնել այդ ռեսուրից օգտվելու, ինչքան էլ Լյովիկ Զուրաբյանը ճվճվա, թե այդ քվեներն իրենց շնորհքն է: «Ոչ» քվեարկածների ջախջախիչ մեծամասնությունը այդ սնանկ լուսանցքային ընդդիմադիրներին վերաբերվում է ոչ պակաս վատ, քան իշխանություններին, ու երեւի թե նրանցից շատերը հաճույքով կբամփեին այդպիսի գործիչների գլխին` «ոչ»-ի քվեաթերթիկի մեջ փաթաթած որեւէ ծանր բանով:
Այդ բողոքավոր ձայների համար ռեալ մրցակցողներն ուրիշ են: Այսպես, դրան ուղղված են Նիկոլ Փաշինյանի սուր քննադատական ելույթները` պատգամավորը ռեալ ձգտում է քվեներ վաստակել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար: Այդ ընտրազանգվածին տիրանալուն է ուղղված եւ այն, որ Էդմոն Մարուքյանն ու մի շարք հայտնի ակտիվիստներ այնքան տենդագին եւ շտապ են պատրաստվում «Լուսավոր Հայաստան» կուսակցության համագումարին, որ «ահավոր ընտրակեղծիքները» դատափետելը նրանց մոտ մղվել է երկրորդ պլան: Այդ ընտրազանգվածին տիրանալուն ձգտում է եւ Արա Աբրահամյանի կողմից արագացված կարգով ստեղծվող «Ազգային միասնություն» կուսակցությունը, որի թիկունքում երեւում են Ռոբերտ Քոչարյանի «ականջները»: Սակայն Ռոբերտ Սեդրակիչը հաջողացնում է սեփական վարկանիշին եւ սեփական գործին վնաս հասցնող բազում գործողություններ իրականացնել, որի դրդիչ ուժը, ըստ նրան լավ ճանաչողների` ներքին չարությունն է:
Այսպես, ամեն մի հրապարակային ելույթ միայն գցում է Քոչարյանի վարկանիշը: Նույնը եւ նրա գրասենյակի տարածած վերջին մեկնաբանության մասին կարելի է ասել, ուր կասկածի տակ է դրվում հանրաքվեի լեգիտիմությունը, եւ փաստացի հնչում է զանգվածային կեղծարարության մեղադրանք: Բնականաբար, դա մարդկանց ուղեղում թարմացնում է այն «հաճելի» հուշերը, թե ինչ էր կատարվում ընտրատեղամասերում Քոչարյանի նախագահության օրոք: Այդ պատճառով Քոչարյանը ունենալով ավելի լավ ելակետային տվյալներ, քան ժամանակին ուներ Տեր-Պետրոսյանը, ի տարբերություն համբերատար այդ ծերուկի, հիմնովին ջուրն է գցում իր իսկ շանսերը: Ու հիմա արդեն շատ քիչ ժամանակ է մնացել, որը ակնհայտորեն անբավարար է` իրավիճակը շտկելու համար, անգամ եթե երկրորդ նախագահը որդեգրի իդեալականորեն ճիշտ վարքագիծ:
Բայց, բնականաբար, բողոքավոր ընտրազանգվածի վրա աչք են դրել եւ այլ քաղաքական ուժերը: Այսպես, աչք դնողներից մեկը ընդդիմադիր դարձած եւ «ոչ»-ի կողմնակից հանդիսացող, սակայն այդպես էլ «ոչ»-ի ռեալ քարոզչություն չարած ՕԵԿ-ը: «Այո»-ի կողմնակից ՀՅԴ-ն նույնպես աչքաթող չի անում «ոչ» քվեարկած քաղաքացիներին` պատահական չէ, որ դաշնակները պետբյուջեի նախագծին դեմ քվեարկեցին, իսկ ՀՅԴ վստահված անձանց կողմից ընտրախախտումներ հայտնաբերելու եզակի դեպքերը լավ էլ թմբկահարում են:
Ինչ-որ քայլեր անպայման կձեռնարկի եւ «այո»-ի կողմնակից ԲՀԿ-ն, որպեսզի անմասն չմնա բողոքավոր ընտրազանգվածի այդ «կարկանդակից»: Ճիշտ է, ԲՀԿ-ն բյուջեի նախագծին կողմ քվեարկեց, սակայն ԲՀԿ-ական գործիչների շուրթերից բավականին սուր ելույթներ ու հարցադրումներ հնչել են:
Կարելի է կանխատեսել, որ 2017-ին լինելու են շատ հետաքրքիր եւ դինամիկ ընտրություններ, սակայն գլխանց հաշվարկել դրանց որեւէ արդյունք, գործնականում անհնար է: Չէ՞ որ նաեւ աշխարհաքաղաքական գործոնները կարող են լուրջ ազդեցություն ունենալ մարդկանց տրամադրությունների վրա, ու նաեւ հայերը շատ զգայուն են այն ամենի հանդեպ, ինչ կատարվում է հայ-ադրբեջանական սահմանին, ինչ կատարվում է Թուրքիայում եւ Վրաստանում` հատկապես այդ գործընթացների ռազմաքաղաքական բաղադրիչի տեսանկյունից:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի