ԱՍՏՎԱԾ ՈՒ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ՆԵՐՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԻՆ

Արխիվ 12-16

ԱՍՏՎԱԾ ՈՒ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ՆԵՐՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԻՆ

 

Երեկ` դեկտեմբերի 10-ին` Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ ինչ-որ անձինք տհաճ «անակնկալ» էին պատրաստել օմբուդսմենի գրասենյակի համար: Նախ` ՄԻՊ գրասենյակի դուռը ներկել էին վարդագույն ներկով, ապա` սոցցանցում տեղադրել մի մառազմատիկ հայտարարություն: Ի դեպ, նկատենք, որ «չարագործներն» իրենց հայտարարության մեջ չէին հիշատակել, թե ինչու էին հենց վարդագույն ներկը նախընտրել: Ինչեւէ, թե արդյոք ՄԻՊ գրասենյակը կդիմի իրավապահներին, հատկապես, որ արդեն իսկ արված մեկնաբանության մեջ օմբուդսմենի խոսնակ ՇՈՒՇԱՆ ԴԱՆԻԵԼՅԱՆՆ ակնարկել էր, որ ՄԻՊ գրասենյակն արդեն պատկերացում ունի, թե ում ձեռքի գործը կարող էր լինել, փորձեցինք պարզել հենց նրանից: Սակայն, Շ. Դանիելյանը նշեց այն, ինչն արդեն իսկ ասել էր` խոստանալով մեր հարցերին պատասխանել ավելի ուշ. «Այսօր մենք կենտրոնացած աշխատում ենք ընտրախախտումների բացահայտման ուղղությամբ, իսկ մի նեղ խմբակ, որը տիրապետում է լրատվական դաշտի մի հատվածին, փորձում է խանգարել մեր աշխատանքը: Նույն ձեռագիրը մենք տեսանք Ազգային ժողովում, այնուհետեւ կրթական ոլորտում, իսկ հիմա էլ այդ խմբակից սնվող լրատվամիջոցում»:

Բայց արի ու տես, որ հարցի պատասխանը երկար սպասեցնել չտվեց, երեկ երեկոյան Մարդու իրավունքների պաշտպան ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ իր ֆեյսբուքյան էջում նշել էր. «Քիչ առաջ տեղեկացանք, որ բերման է ենթարկվել քաղաքացիական ակտիվիստ Արտակ Գեւորգյանը, ով իբրեւ այսօր առավոտյան ներկել էր մեր գրասենյակի դուռը: Անկախ նրանից, թե ով է եղել նման արարք կատարողը, մենք չենք ցանկանում, որ որեւէ մարդ ենթարկվի քրեական պատասխանատվության այդ արարքի համար: Մենք համարում ենք նման արարքը անթույլատրելի, սակայն ներում ենք թե՛ դրա կատարողներին ե՛ւ թե կազմակերպիչներին: Մենք որեւէ հաղորդում կամ ահազանգ չենք ներկայացրել իրավապահ մարմիններին, որպեսզի որեւէ անձ ենթարկվի քրեական հետապնդման: Իմ հանձնարարականով` իմ տեղակալն այժմ գտնվում է ոստիկանության Կենտրոն բաժնում, որպեսզի բոլոր հնարավոր եղանակներով պաշտպանի Արտակ Գեւորգյանի իրավունքները»:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Հ.Գ.- Ավելի ուշ ՄԻՊ-ն ուրախությամբ հայտնել է, թե Ա. Գեւորգյանն արդեն ազատության մեջ է:

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի