ՀՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. «ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ԽՈՍԵԼ ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔՆԵՐԻՑ»

Արխիվ 12-16

ՀՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. «ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ ԻՐԱՎՈՒՆՔ

ՉՈՒՆԻ ԽՈՍԵԼ ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔՆԵՐԻՑ»

 

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը երեկ  հայտարարություն է տարածեկ դեկտեմբերի վեցին  սահմանադրության հանրաքվեի  մասին, որտեղ ասվում է` տեղի ունեցածը հազիվ թե կարելի է համարել  ժողովրդի կամարտահայություն:

«Իրավունք»-ը Քոչարյանի գրասենյակի հայտարարության մասին խոսեց  ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանի հետ:

 


- Պարոն Ալեքսանյան,  Քոչարյանի գրասենյակը վկայակոչում է ԶԼՄ-ի,  ՀԿ-ի, քաղաքական տարբեր ուժերի արձանագրած զանգվածային խախտումները եւ հենց դրանց հիման վրա  հայտարարում` դեկտեմբերի վեցի հանրաքվեն  ժողովրդի կամարտահայտությունը չէ:


- Տարբեր կազմակերպություններ տարբեր գնահատականներ են տվել, բայց չեմ լսել, որ  խախտումներն էականորեն ազդեն հանրաքվեի արդյունքների վրա: Իշխանությունը գնահատական է տալու յուրաքանչյուր փաստի:


- Ուզում եմ հասկանալ` Քոչարյանի այս հայտարարությունը մերկապարանո՞ց է:


-Ես հեռու եմ մնում գնահատական տալուց: Բնականաբար ինքը հայտարարություն է արել` իրեն հասած տեղեկատվության հիման վրա: Կոնկրետ մեր ընտրատարածքում` Արարատում, մասսայական խախտումներ չեն  եղել:


-Ներողություն,  Ձեզ ընտրատարածքում «այո»-ն, թե՞ «ոչ»-ն է հաղթել:


-«Այո»-ն:


-Դուք   երկար ճանապարհ անցած  քաղաքական գործիչ եք, ով  պատգամավորական գործունեություն է  ծավալել Ռոբերտ Քոչարյանի ղեկավարման ժամանակ:  Կարո՞ղ եք ասել`  արդեն նախկին սահմանադրության հանրաքվեն` 2005-ին, խորհրդարանական ու նախագահական ընտրությունները ժողովրդի կամարտահայտությունն էին:


- Բոլոր ընտրություններում եղել են ընտրախախտումներ: Թե՛ Քոչարյանի, թե՛ Լեւոն տեր-Պետրոսյանի, թե՛  այս իշխանության օրոք եղել են խախտումներ: Խնդիրը ձեւերի ու մեթոդների մեջ է: Բոլոր դեպքերում  յուրաքանչյուր ընտրություն  որակապես տարբերվում է նախորդներից: Այն տարիներին`1995 թ-ի ընտրություններում, տեսել ենք ծեծուջարդ, ղալմաղալ,  յաշիկ գողանալ: 2000-ականներին էլ տեսել ենք ընտրակեղծարարության դեպքեր` ընտրակաշառքի բաժանում,  հատկապես մեծամասնականով ընտրվելու դեպքում:


- Ռոբերտ Քոչարյանի ղեկավարման տարիներին, թե՞ հիմա են պատշաճ անցնում ընտրական գործընթացները:


- Բնականաբար, հիմա, հատկապես հանրաքվեի ընտրությունները: Ամբողջը կապել իշխանության հետ ես ճիշտ չեմ համարում: Այն ժամանակ էլ ես ամեն ինչը չէի կապի Ռոբերտ Քոչարյանի անձի  հետ: Կան իրոք բաներ, որոնք իշխանությանը դուր չեն գալիս:  Էս անգամ չկար անհրաժեշտություն, թեկուզ տասը ձայն ավելի բերելու:


-Ռ. Քոչարյանի  իշխանության տարիներին  ընդդիմադիրների դիրքերից հանդես եկողները   վերհիշեցին 2004թ-ի ապրիլի 12-ի դեպքերը, մասսայական լցոնումներն ու  ընտրակեղծարարությունները: Արդյոք այսքանից հետո, ինչպես ասում են ընդդիմադիրները, իրավունք ունի Ռոբերտ Քոչարյանը խոսել ժողովրդի   կամարտահայտությունից:


- Իհարկե ոչ: Ոչ միայն Ռոբերտ Քոչարյանը, այլեւ նախորդ ընտրություններին մասնակից մարդն իրավունք չունի խոսել, քանի որ քիչ թե շատ, ամեն մեկն իր չափով մասնակից է  եղել   ընտրական գործընթացներին, այդ թվում Ռոբերտ Քոչարյանը: Նա ցանկացել է, թե ոչ,  իրավունք չունի  խոսել ընտրակեղծիքներից, ընտրախախտումներից, քննադատել  այսօրվա ընտրական գործընթացը: Էն մարդիկ, ովքեր նախորդ ընտություններում պաշտպանել են իշխանությանը, մասնակցել  ընտրություններին, իրավունք չունեն քննադատել այսօրվա ընտրական գործընթացը: Ես  երբեք ընտրակեղծարարություն չեմ արել, բայց դարձյալ ինձ իրավունք չեմ վերապահում քննադատել անցյալը: Ի դեպ, ասեմ, որ իշխանության  կողմնակիցների մի մասը, հատկապես մտավորականության  հատվածի ներկայացուցիչները,  ասել են «ոչ» հանրաքվեին, քանի որ կարծում են` մեզ պետք է ուժեղ  նախագահ կիսապատերազմող վիճակում: Ես անձամբ նման մարդկանց տեսել եմ  Արարատում եւ ասեմ` հարգում եմ նրանց կարծիքը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


 

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի