«ԱՅԴ «ՍԵՎ ՑՈՒՑԱԿՆԵՐՆ» ԱՎԵԼԻ ՇԱՏ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ ԵՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ, ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՈՒ ՊՈՒՏԻՆԻՆ, ՔԱՆ` ԻՆՁ»

Արխիվ 12-16

«ԱՅԴ «ՍԵՎ ՑՈՒՑԱԿՆԵՐՆ» ԱՎԵԼԻ ՇԱՏ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ ԵՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ, ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՈՒ ՊՈՒՏԻՆԻՆ, ՔԱՆ` ԻՆՁ»

 

Իտալացի հայտնի դիրիժորի հետ «Իրավունքի» զրույցը կայացավ համերգին նախորդող օրը` գլխավոր փորձին, որի ընթացքում նախ խոսեց օրվա խորհրդի` երկրաշարժի 27-րդ տարելիցի մասին, ապա Հայաստանի ու Արցախի ջերմության, ինչպես նաեւ հայաստանյան արտիստների ու հանդիսատեսի պրոֆեսիոնալության մասին:

 

 

 


«ԱՄԵՆԵՎԻՆ ԴԺՎԱՐ ՉԷՐ ԱՇԽԱՏԵԼ ՀԱՅ ԱՐՏԻՍՏՆԵՐԻ ՀԵՏ»

- Ես գիտեմ այն մեծ աղետի մասին, որը տեղի ունեցավ Հայաստանում` 1988-ին: Գիտեմ, թե ինչ բան է դա, այդ մասին խոսելիս ապրում եմ այդ զգացողությունները, քանի որ Իտալիայում նույնպես նման աղետալի ու ողբերգական երկրաշարժեր գրանցվել են: Նման դեպքերի կողքով չես կարող անտարբեր անցնել, հնարավոր չէ մոռանալ: Այդ մասին խոսելիս իմ սիրտը միշտ ցավում է, բայց, ցավոք, ոչինչ չես կարող անել: Պարզապես, այդ աղետին զոհ գնացած մարդկանց մասին հուշերը մնում են քո սրտում:

- Այս տարվա ընթացքում մի քանի անգամ առիթ ունեցաք աշխատել հայ արտիստների հետ, հե՞շտ էր, թե ունեցաք նաեւ դժվարություններ:
- Նախ այս տարվա ընթացքում մի քանի անգամ Հայաստանում եմ եղել Գեղամ Գրիգորյանի հրավերով եւ պիտի ասեմ, որ ինձ համար մեծ պատիվ էր աշխատել մեծահամբավ տենորներից մեկի հետ` ինչպիսին Գ. Գրիգորյանն է: Ամենեւին դժվար չէր աշխատել հայ արտիստների հետ, բնականոն գործընթաց էր: Ամեն մարդ գիտեր իր գործը, թե ինչ պետք է անի: Այստեղ շատ շնորհալի մարդիկ են աշխատում, իսկապես շատ շնորհալի` նրանք ունեն մեծ էներգիա եւ կարեւորը` շատ լավ զգում են երաժշտությունը, եւ այդ երաժշտության միջոցով հաղորդում են մեծ էներգիա: Նրանք ճիշտ են ծախսում այդ էներգիան, եւ դա շատ կարեւոր է: Իհարկե, այստեղ կան որոշակի ավանդույթներ, բնավորության գծեր, որոնք ինձ հարազատ են, եւ ես ինձ լավ էի զգում ու երջանիկ էի: Սա Հայաստանի օպերային թատրոնում իմ առաջին փորձը չէ, հույս ունեմ, որ այն կլինի շարունակական, արդյունքներն էլ` առավել գոհացնող: Հնարավոր է կրկին վերադառնամ, շատ սիրեցի այստեղ աշխատելը:



«ՄԻ ՏԵՍԱԿ ՋԵՐՄՈՒԹՅՈՒՆ ԵՄ ԶԳՈՒՄ ՀԱՅ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՑ»

-Իսկ հայ հանդիսատեսի մասին ի՞նչ կասեք: 

- Շատ ջերմ զգացողություններ ունեմ, երջանիկ եմ հանդես գալ հայ հանդիսատեսի առջեւ, մի տեսակ ջերմություն եմ զգում հայ հանդիսատեսից: Իրոք, նրանք շատ ջերմ են, ու պիտի ասեմ` երաժշտությամբ հետաքրքրված: Դուք մշակութասեր ու արվեստասեր հանդիսատես ունեք, որը սիրում եւ շատ ճիշտ զգում է երաժշտությունը:



«ԿԱՐԾՈՒՄ ԵՄ` ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐՍ ԴԵՊԻ ՂԱՐԱԲԱՂ ԿԿՐԿՆՎԻ»


- Ասացիք, որ երաժիշտներն ու արտիստները ճիշտ էներգիա են հաղորդում, այդ էներգիա՞ն Ձեզ ստիպեց, որ նույնիսկ անտեսելով ադրբեջանական «սեւ ցուցակները»` կրկին գաք Հայաստան: Եվ արդյո՞ք Արցախ էլի կգնաք:
-  Ես խնդիրներ չունեմ, այդ «սեւ ցուցակներն» ավելի շատ վերաբերում են Ղարաբաղին, Ադրբեջանին ու Պուտինին, քան` ինձ: Ես Ղարաբաղում շատ լավ ժամանակ անցկացրի, ծանոթացա շատ լավ մարդկանց հետ: Ղարաբաղը ֆանտաստիկ է, եւ կարծում եմ` այո, այցելություններս դեպի Ղարաբաղ կկրկնվեն, ոչ մի խնդիր չեմ տեսնում:
- Հաջորդ անգամ ե՞րբ սպասենք Ձեզ Հայաստանում:
- Հենց հիմա մտածում ենք այդ մասին, հետագա պլաններն ենք մշակում: Այնպես որ, չգիտեմ երբ, բայց շուտով կրկին կգամ Հայաստան:


Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի