«ՆՐԱ ՆԿԱՐՆԵՐՈՒՄ ԱՆԳԱՄ ՁՅՈՒՆԻՑ ԱՐԵՎ ԵՍ ՏԵՍՆՈՒՄ»

Արխիվ 12-16

«ՆՐԱ ՆԿԱՐՆԵՐՈՒՄ ԱՆԳԱՄ ՁՅՈՒՆԻՑ ԱՐԵՎ ԵՍ ՏԵՍՆՈՒՄ»

 

Երեկ ՀՀ նկարիչերի միությունում ՀՀ ժողովրդական նկարիչ ՍԼԱՎԻԿ ՊԱՐՈՆՅԱՆԻ ծննդյան 85-ամյակի առիթով բացվեց «Կյանքն ինչպես արվեստ» խորագրով հետմահու անհատական ցուցահանդեսը, որին նկարչի վրձնակից ընկերներից զատ ներկա էին անվանի արվեստագետներ ու հարազատներ: Ցուցահանդեսին ներկայացված էր նկարչի մոտ 150 կտավ` գրաֆիկական պատկերներ, բնանկարներ, դիմանկարներ, հայկական բնաշխարհի գույներով նատյուրմորտներ:

Ցուցահանդեսի բացման խոսքում ՀՀ նկարիչների միության նախագահ ԿԱՐԵՆ ԱՂԱՄՅԱՆՆ ասաց, որ թեպետ վարպետն իրեն չի դասավանդել, բայց իր համար եղել է ուսուցիչ. «Ես շատ բան եմ սովորել իր կտավներից ու իր մարդկային տեսակից»,- ըստ Կ Աղամյանի ցուցահանդեսը չէր իրականանա, եթե չլիներ ընտանիքի շատ ակտիվ եւ սրտացավ մոտեցումը:
Նկարչի դուստր ԶԱՐՈՒՀԻ ՊԱՐՈՆՅԱՆՆ էլ շարունակելով Կ. Աղամյանի խոսքը շեշտեց, որ այսօրվա ցուցահանդեսը կբացահայտի Սլավիկ Պարոնյանին ոչ միայն բնանկարիչ, դիմանկարիչ այլեւ, նատյուրմորտների ու գրաֆիկայի վարպետ: Ըստ նրա, իր հայրը, որպես բազմաժանր նկարիչ, միայն նեղ լսարանին է հայտնի եղել:
Ցուցահանդեսի բացմանը ներկա էր նաեւ նկարչի մտերիմ ընկերներից ԱԺ պատգամավոր ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆՆ, ով իր խոսքում շեշտեց, որ բարձր է գնահատում ընկերոջ արվեստը. «Նրա նկարներին որ նայում ես, անգամ ձյունից արեւ ես տեսնում»,- ասաց Ա. Գեղամյանն ու մի քանի հուշեր պատմեց. «Մի լավ առիթով երջանկահիշատակ Վազգեն Առաջինը պետք է ընդուներ մեր մաեստրոյի ընտանիքին, օրհնանքի հարց կար, մաեստրոն ասաց. «Պետք է իմ ամենալավ նկարը նվիրեմ Վեհափառ հայրապետին»: Նրա ասածն էլ ո՞վ կարող էր հակաճառել: Գնացինք, պետք է տեսնեիք, թե Վեհափառն ինչ գուրգուրանքով էր նայում նկարին, անգամ փոքր-ինչ հուզվեց ու ասաց` սա մեր Հայաստանն է: Ես արվեստի ոլորտում ընկերներ շատ ունեմ, մի անգամ, կրկին ցավոք սրտի, երջանկահիշատակ Հենրիկ Իգիթյանը մեր տուն եկավ, նկարներ տեսավ, չթվարկեմ ում անունները տվեց, մոտեցավ մաեստրոյի կտավին` ասաց. «Ա՜, դե Սլավոն ուրիշ ա էլի…»,- դա էլ Հենրիկն է ասում, ով գիտեք, որ  չհավան էր շատ: Մի առիթով Երուսաղեմի Թորգոմ Պատրիարքը եւ երջանկահիշատակ Գեւորգ Հովնանյանը մեր տանն էին, նայեցին մաեստրոյի մի քանի նկարներ, որոնք այսօր ցուցադրված են, ասաց` ինչքան լավ մարդ էր, կողքից Գեւորգ Ստեփանիչն ասաց` նկարներն են լավը: Մեկ էլ` մարդն է լավը, ասաց պատրիարքը, վատ մարդը չի կարող այսպիսի նկարներ նկարել»,- պատմեց Ա. Գեղամյանն ու ելույթը եզրափակեց. «Բացառիկ մարդ, բացառիկ գեղանկարիչ»:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի