Ո՞ՒՄ ՀԱՑՆ Է ԿՏՐԵԼՈՒ ՄԱՐՈՒՔՅԱՆԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ. ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ»-Ի ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ. ՏԵՍ

Արխիվ 12-16

Ո՞ՒՄ ՀԱՑՆ Է  ԿՏՐԵԼՈՒ ՄԱՐՈՒՔՅԱՆԻ

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ. ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ԼՈՒՍԱՎՈՐ

ՀԱՅԱՍՏԱՆ»-Ի ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

Այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ  «Լուսավոր Հայաստան»   կուսակցության հիմնադիր համագումարը: Համագումարը սկսվեց երեկ սահմանում զոհված զինծառայողի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով, որից հետո հնչեց ՀՀ օրհներգը:  Բացման խոսքով հանդես եկավ  «Լուսավոր Հայաստան»-ի անդամ, ապա միաձայն քվեարկությամբ նախագահ դարձած, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Վերջինս ներկայացրեց  նորաստեղծ  կուսակցության անելիքները, տեսլականը: Մարուքյանի ոգեւորվածությունը միգուցե այնքան մեծ էր, որ անգամ խոսափողը չդիմացավ. առաջացավ տեխնիկական խոտան: Մարուքյանի  ելույթից հետո քվեարկությամբ ընտրվեցին  կուսակցության նախագահը, խորհրդի անդամները: Երկու ժամանոց համագումարից հետո լրագրողները  հարցեր ուղղեցին Է. Մարուքյանին:  Ի՞նչ միջոցներով է «Լուսավոր Հայաստանը» «Արմենիա Մարիոթ»-ի նման թանկ հյուրանոցում կազմակերպել համագումար, քաղաքական ի՞նչ դիրքերից է հանդես գալու: «Մեր կուսակցությունը հանդես է գալու ընդդիմադիր դիրքերից: Մեր քաղաքական ուժը, չի ընդունում գործող իշխանության ներքին ու արտաքին  քաղաքականությունը:  Համագումարը կազմակերպվել է երկու դրամահայթայթման շնորհիվ: Շուտով տեսանյութ կհրապարակվի, որտեղ կխոսվի  նաեւ ֆինանսների մասին:  Բայց ասեմ` դրամահայթայթման գործընթացը շարունակվելու է»:

«Իրավունք»-ի դիտարկմանը, թե տպավորությունն այնպիսին է, որ  «Լուսավոր Հայաստանը» հանդես է գալիս  կառուցողական այն ընդդիմության  դիրքերից, որի անհրաժեշտության մասին միայն խոսում է իշխանությունը, Մարուքյանն  ասաց. «Այդ խոսակցությունը որեւէ կապ չունի «Լուսավոր Հայաստան» կուսակցության հետ: Ոչ թե կառուցողական ընդդիմության տեսանկյունից ենք հանդես գալիս, այլ քաղաքական նոր մոդելի դիրքերից: Մենք, օրինակ, կառուցողական որեւէ բան չունենք կոռուպցիայի դեմ պայքարի  հարցի դեպքում»,- ասաց  Մարուքյանը:

Լրագրողներից մեկի այն հարցին, թե «Լուսավոր Հայաստանը»  համարում են իշխանական պրոյեկտ, նոր կուսակցության նախագահն ասաց. « Դրանք բամբասանքներ են, որոնց տարածողները հասկանում են` ընդդիմադիր նորաստեղծ ուժերն իրենց հացը կտրելու են: Մենք չենք որդեգրելու այն մոտեցումը, որ մեզ ասեն ուխտ եք, մենք էլ ասենք` ոչ»:


ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ`ՏԵՍԱՆՅՈՒԹՈՒՄ:

 



 


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի