Օբաման խոստացել է ոչնչացնել ահաբեկիչների առաջնորդներին

Արխիվ 12-16

Օբաման խոստացել է ոչնչացնել ահաբեկիչների առաջնորդներին

 

Միացյալ Նահանգները մահացու հարվածներ է հասցնում «Իսլամական պետություն» խմբավորմանը՝ Դաեշին, հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման: Օբաման Պենտագոնում անց է կացրել Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որը նվիրված էր ահաբեկչության դեմ պայքարի ռազմավարությանը: Նրա խոսքով, Միացյալ Նահանգների գլխավորած հակաահաբեկչական կոալիցիան օրեցօր ավելացնում է Դաեշի դեմ ուղղված հարվածները: Միեւնույն ժամանակ, հատուկ գործողությունների միջոցով ոչնչացվում են ահաբեկիչների ղեկավարները:

«Դաեշի առաջնորդները խույս չեն տալուեւ նրանց ուղղված մեր միակ խոսքը պարզ է՝ հաջորդը դուք եք լինելու», - ասել է ԱՄՆ-ի նախագահը:

Նախագահ Օբաման ընդգծել է, որ վերջին շաբաթներին կոալիցիայի արդյունավետ գործողությունների ընթացքում ահաբեկիչների հսկողության տակ գտնվող տարածքները կրճատվել են ինչպես Իրաքում, այնպես էլ՝ Սիրիայում:

«Մինչ օրս Դաեշը Իրաքում կորցրել է իր հսկողության տակ եղած բնակելի տարածքների 40 տոկոսը եւ առաջիկայում կորցնելու է ավելին», - ասել է Բ. Օբաման:

Միեւնույն ժամանակ, Բարաք Օբաման նշել է, որ Դաեշի զինյալները ծպտվում են խիտ բնակեցված վայրերում, թաքնվելով քաղաքացիական բնակչության հետեւում՝ որպես վահան օգտագործելով անմեղ մարդկանց, կանանց եւ երեխաների:

«Այսպիսով, անգութ մնալով ահաբեկիչների նկատմամբ, մենք պետք է գործենք խելացի՝ թիրախավորելով Դաեշին վիրաբույժի ճշգրտությամբ», - կարեւորել է Օբաման:

Նախագահ Օբաման նաեւ կոչ է արել աշխարհի մյուս երկրներին, այդ թվում Ռուսաստանին եւ Միջին Արեւելքի պետություններին, հետեւել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի օրինակին՝ ավելի հուժկու հարվածներ հասցնելով Դաեշին:

Ամփոփելով ահաբեկիչների դեմ պայքարում ԱՄՆ-ի ռազմավարությունը՝, Բարաք Օբաման նշել է, որ այն շարունակվելու է չորս հիմնական ուղղություններով. Միացյալ Նահանգները շարունակելու է որսալ եւ ոչնչացնել ահաբեկիչների ղեկավարներին, աջակցել Իրաքում եւ Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարող ցամաքային ուժերին, ոչնչացնել Դաեշի ֆինանսական աղբյուրները, կանգնեցնել ահաբեկիչների կողմից տարվող ինտենսիվ քարոզչությունը եւ դիվանագիտական միջոցներով կարգավորել Սիրիայի քաղաքացիական պատերազմը, որպեսզի բոլոր կողմերը կենտրոնանան Դաեշի դեմ պայքարի վրա:

Ամերիկայի ձայն

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի