ՀՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ`ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ. «ԵԿԵՔ ՄԵՐ ԳՐՊԱՆԻ ԼՈԲԻՆԵՐԸ ՀԱՇՎԵՆՔ»

Արխիվ 12-16

ՀՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ`ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ. «ԵԿԵՔ ՄԵՐ

ԳՐՊԱՆԻ ԼՈԲԻՆԵՐԸ ՀԱՇՎԵՆՔ»

 

Սահմանադրական հանրաքվեից հետո եւ ընդդիմության պարտությունից հետո (ընդդիմությունը, սակայն, չի ընդունում  հանրաքվեի արդյունքները եւ դրանք համարում է կեղծված) 2017 թ-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նշմարվում են նոր ընդդիմադիր ուժեր եւ դաշինքներ: Մասնավորապես, ըստ լուրերի`   «Ալյանս»,  «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» քաղաքական ուժերը  դաշինք կկազմեն, կպայքարեն ընդդիմադիր ընտրազանգվածի ձայների համար եւ սահուն քայլերով կզբաղեցնեն արդեն 25 տարի հանրությանը փողոց դուրս բերող եւ տուն ճանապարհող արմատական ընդդիմադիրներին` ՀԱԿ-ին, «Ժառանգությանը» եւ այլն:   Նորաստեղծ քաղաքական ուժերի հավանական կոնսոլիդացիային ուշի ուշով հետեւում է նաեւ իշխանությունը: Սակայն ՀՀԿ պատգամավոր, Թալինի նախկին քաղաքապետ Մնացական Մնացականյանը «Իրավունք»-ի հետ զրույցում ասաց, որ ՀՀԿ-ն մտահոգվելու խնդիր չունի, քանի որ ընդդիմությունը խոստումներ տալուց հետո պետք է կյանքի կոչի դրանք:

ՀՀԿ-ականը չի բացառում` կլինեն խորհրդարանական դաշինքներ, որն ինքը ողջունում է, քանի որ դաշինքների շնորհիվ հանրության բեւեռացվածությունը կմեղմվի:

Նախկին քաղաքապետի  կարծիքով սերնդափոխության կարիք կա՝ ընդդիմության դաշտում: «Հաճախ ենք տեսնում, որ ամբիացներն են պատճառը, թե մի ուրիշ գործոն, ընդդիմության միավորվելու փորձերը մնում են կես ճանապարհին»,- ասաց ՀՀԿ պատգամավորը:

Իշխող կուսակցության ներկայացուցիչը համոզմամբ ընդդիմությունը պետք է խնդիրներն առաջ քաշելուց բացի` լուծումներ առաջարկի եւ ազնիվ խաղա թե՛ հանրության, թե՛ իշխանության հետ: «Ընդդիմությունը ուժեղ է նաեւ նրանով, որ փորձում է համագործակցել իշխանության հետ, պատասխանատվություն կրի ոչ միայն լավի, այլեւ վատի համար: Հակառակ դեպքում ընդդիմությունը դատապարտված է ձախողման: Ընդդիմությունը քննադատում է  իշխանությանը երկրում տիրող սոցիալ-տնտեսական իրավիճակի  համար: Բայց չեմ կարծում, թե  որեւէ հայ իշխանավոր չի ցանկանում, որ մեր երկրի քաղաքացի լավ ապրի: Սակայն  պետք է մեր գրպանի լոբիները հաշվենք եւ հասկանանք` ինչ ունեք` պետբյուջեի միջոցները բավարար են այդ ցանկությունները իրականացնելու համար»,- եզրափակեց պրն Մնացականյանը:

 


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի