ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ԹԵՎԱԾՈՒՄ ԷՐ ՌԱՖԱՅԵԼ ՊԱՏԿԱՆՅԱՆԻ ԵՎ ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑՈՒ ՇՈՒՆՉԸ

Արխիվ 12-16

ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ԹԵՎԱԾՈՒՄ ԷՐ ՌԱՖԱՅԵԼ

ՊԱՏԿԱՆՅԱՆԻ ԵՎ ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑՈՒ ՇՈՒՆՉԸ

 

Այսօր Ազգային ժողովում թեւածում էր պոեզիան: ՀՀ զինանշանի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին քննարկման ժամանակ <Ժառանգություն> խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հերթական անգամ թիրախ դարձրեց ՀՀԿ-ին ասելով, որ շուտով ձեր վերջը գալու է:

Ի պատասխան ՀՀԿ-ի  ՙվերջին՚՝ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը մեջբերում արեց հայ միջնադարյան հոգեւորական, քրիստոնյա, աստվածաբան, բանաստեղծ, երաժիշտ եւ փիլիսոփա Գրիգոր Նարեկացու ժողովածուից: Կարծես Նարեկն էլ չհնազանդեցրեց անհնազանդության կոչեր անող Փոստանջյանին, ով ինքն իրեն գերազանցելով ամբիոնից ընթերցեց Ռաֆայել Պատկանյանի հոդվածներից մեկը: Ինչ խոսք, հաճելի է ունկնդրել հայ պոեզիայի եւ գրականության կարկառուն ներկայացուցիչների ստեղծագործությունները, սակայն ոչ քաղաքական թիվ մեկ ամբիոնից:

Ընդմիջման ժամանակ հարց ուղղեցինք տիկին Մուրադյանին, թե ինչու հատկապես Նարեկ. <Լինելով մեր տիեզերական խորհրդանիշը, Նարեկը շատ հաճախ մաքրում է մարդու հոգին, ուստի ցանկացա, որ մեկ անգամ եւս այս երկրի բարձրագույն ամբիոնը չօգտագործենք միմյանց անձնական վիրավորանքներ հասցնելու, այլ գաղափարական եւ ոչ թե անձերի կռիվ տանենք: Դասականի օգնությամբ փորձեցի բոլորիս ուշադրությունը գրավել այն բանի վրա, ինչը քննարկվում է, կլինի խորհրդանիշի, դրոշի եւ այլ հարցերի վերաբերյալ: Հղում անելով Նարեկին, այն տիպիկ բնութագրում է մեր որոշ գործընկերներին>,-ասաց տիկին Մուրադյանը:


Մեղմաբարո ես , ինչպես աղավնի,

բայց ոչ հեզությամբ, այլ հիմարությամբ,

Օձ ես բանական, առյուծից սերված եղեռնական օձ

Տեսքով՝ քարբի ձու, ժանտությամբ լցված.

Երուսաղեմի վերջին ավերման կերպարանքն ունես,

Ըստ տիրոջ խոսքի, մարգարեների կանխատեսության…

Խորտակված դռնով ու փականքներով՝

Կործանման հասած մի տաղավար ես, մերժված ու լքված,

Բազմիցս աղտոտված մի շինվածք խոսուն

Ժառանգություն ես թեև վայելուչ, սակայն բարձիթող

Աստվածակերտ տուն, սակայն մոռացված,

Մովսեսի Դավթի ու Երեմիայի

Նախագրական խոսքի համաձայն,

Բանական շենք ես, որ վարակված է ժանտ բորոտությամբ,

Ենթարկված իսպառ քերվելու պատժին,

Ապա կազդուրված նորից օրենքով

ՈՒ ծեփված կավով ողոք հեզության,

Բայց չենթարկվելով բուժման որևէ ճար ու հնարքի՝

Կրկին ավերված շինողի ձեռքով

ԵՎ հրամանով ամենազորի, արդար հատուցմամբ,

Դուրս նետված, քշված ու տարագրված հեռու, շատ հեռու

Անողոքաբար ձգված անսուրբ տեղ:

Դու այն դրամն ես որ թաղվեց հողում

Ավետարանի ավանդակորույս դրժողի ձեռքով:



ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ


Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին