ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԻ ՄԵԾԱՊԱՏԻՎ ՄՈՒՐԱՑԿԱՆՆԵՐԸ

Արխիվ 12-16

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԻ ՄԵԾԱՊԱՏԻՎ ՄՈՒՐԱՑԿԱՆՆԵՐԸ

 

Լուսանցքում հայտնված մեր հեղափոխականները որդեգրել են կատարյալ անարժանապատիվ գործելակերպ` հրապարակային անեծքներ եւ «թուղթուգիր», հրապարակային հորդորներ հանրությանը, որն իրենց նկատմամբ լրիվ անտարբեր է, եւ հրապարակային բողոքներ ուղղված բոլոր տեսակի միջազգային ատյաններին: Կարճ ասած` կատարյալ քաղաքական մուրացկանություն:

ՋՂԱՁԻԳ ՇԱՐԺՈՒՄՆԵՐ ՓՈՂՈՑՈՒՄ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ

Հրապարակային անեծքի եւ «թուղթուգրի» տարբերակին հասցրել են դիմել ե՛ւ ՀԱԿ-ի գործիչները, ե՛ւ Զարուհի Փոստանջյանը: Խրտվիլակ այրելը իրեն սեւ մոգության մաեստրո երեւակայած Փոստանջյանի կողմից չի մոռացվում, սակայն թեեւ խորհրդարանում դա հարուցել է բացասական վերաբերմունք, այնուամենայնիվ, պատգամավորուհին անարգել ելույթ է ունենում ԱԺ-ում քննարկվող ցանկացած հարցում: Բոլոր ելույթները, անկախ քննարկվող հարցից, բաղկացած են արտահերթ ընտրությունների թեմայից եւ «ռեժիմը հեռացնելու» կոչերից: Դրանք ավարտվում են մոտավորապես նույն ձեւով` նախագահողը ի վերջո անջատում է խոսափողը, սակայն տիկինը, ամբիոնը պինդ գրկած շարունակում է իր ելույթ-ակցիան: Երեկ նույնիսկ հասավ նրան, որ Զարուհի Փոստանջյանի պատճառով հայտարարվեց կես ժամ ընդմիջում: Ինչեւէ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի կողմից մի խնդրանք-հորդորներն անտեսելուց հետո ԱԺ փոխխոսնակը ի վերջո նաեւ կշտամբեց նրան: «Դուք կարող եք ձեր տանը խոսել ինչ ուզեք, իսկ այստեղ մանկապարտեզ չի, հասկացեք վերջապես: Այստեղ պետք է խոսել թեմայի շուրջ եւ հարգել մյուս պատգամավորների իրավունքները: Եթե Ձեր ելույթն ավարտվել է, մի խափանեք խորհրդարանի աշխատանքը եւ թույլ տվել գործընկերներին ելույթ ունենալ: Սա պարզապես խեղկատակություն է»,- հայտարարել է Շարմազանովը:
Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, ապա խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը Ազատության հրապարակում ջադուական անեծքներ թափեց ներկայիս «ռեժիմի» ներկայացուցիչների, նրանց զավակների ու ապագա սերունդների գլխին` հույս հայտնելով, որ «Աստծո պատիժը» չի ուշանա: Հարկ է հիշեցնել, որ թեեւ ՀՀՇ-ական վարչախումբը, որի ներկայացուցիչն է Արամ Մանուկյանը, իր իշխանավարման ժամանակ հաստատ էապես ավելի վատն էր, քան ներկայիս իշխանությունը, սակայն այն ժամանակվա ընդդիմությունը նման բաներ այդ վարչախմբի նկատմամբ իրեն թույլ չէր տալիս: Բայց Լյովիկ Զուրաբյանի պարագայում բավականին էժան պրծանք` նա ընդամենը պաթոսով արձագանքեց ԿԸՀ-ի կողմից ՀԱԿ-ի պահանջի մերժմանը, հայտարարելով, որ ժողովուրդը իրենց երբեք չի ների:
Իսկ «Նոր Հայաստանի» «փրկչիստները» շարունակում են իրենց անիմաստ շարժուձեւը Ազատության հրապարակում եւ մայրաքաղաքի կենտրոնում: Հրապարակ էին բերվել խորհրդանշական թղթե վրաններ, որոնք իբր բողոքի արտահայտություն են իրական վրան տեղադրելու արգելքի նկատմամբ:

Րաֆֆի Հովհաննիսյանն էլ խոստացավ ամեն օր հանրահավաք անել եւ ժողովրդի գլուխը «արդուկել» մինչեւ դեկտեմբերի 20-ը, իսկ դրանից հետո, հավանաբար, կմեկնի հայրենիք` ԱՄՆ` ամերիկյան ձեւով Ծննդյան տոները նշելու: Եվ «Ժառանգության» ձախողակ առաջնորդը իր ամեն հրապարակային ելույթում հերթական ծաղրածուական հայտարարությունով է հանդես գալիս: ՀՀԿ-ի դռանը ծաղիկ դնելու իդեա-ֆիքսին փոխարինելու եկավ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրաժարականի պահանջը: Դա էլ Րաֆֆիին քիչ թվաց ու որոշեց պահանջել ոչ ավել-ոչ պակաս... թաղային հեղինակությունների հրաժարականները: Կարելի է տեսականորեն պատկերացնել այդ տեսարանը, ու մնում է միայն հռետորական հարցում անել` թաղային հեղինակությունների հրաժարականները Րաֆֆին կանգնա՞ծ, թե՞ պպզած է ընդունելու...
Իսկ Ժիրայր Սէֆիլյանը իր ծայրահեղական կոչերում ծիծաղելիության սահմանից տեղափոխվեց վտանգավորության սահման` արդեն կոչով դիմելով բանակի զինծառայողներին: Միայն դա էր մեզ պակաս, որ զինվորներին դիրքերից հրապարակ կանչող լինի, ու մնում է հարցադրել իրավասու մարմիններին` արդյո՞ք դա դավաճանության հանցակազմի հատկանիշներ չի պարունակում:
Պարզ է, որ թեեւ այդ բոլոր քաղաքական մուրացկանները ժողովրդի անունից են հանդես գալիս, սակայն ժողովուրդը նրանց նկատմամբ բավականին անտարբեր է, ինչի վկայությունը հրապարակի աղաղակող դատարկությունն է: 420 հազար «ոչ»-երի հանդեպ շատերն ունեն մեծ-մեծ ախորժակներ, սակայն ներկայիս «հեղափոխականները» չէ, որ արտացոլում են այդ մարդկանց ձգտումները: 420 հազար քաղաքացի իրենց քվեով իրենց դժգոհությունն արտահայտել են, եւ դժգոհությունը հասել է հասցեատիրոջը: Սակայն այդ նույն 420 հազարը որեւէ ցանկություն չունեն նպաստել քաղաքական մուրացկանների եւ արկածախնդիրների ախորժակների բավարարմանը, այլապես հրապարակները լավ էլ մարդաշատ կլինեին:

ԱՄՆ ԴԵՍՊԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Սակայն գոյություն ունի մի պետություն, որն, այնուամենայնիվ, ականջալուր է լինում մեր քաղաքական մուրացկաններին` ԱՄՆ-ն, ի դեմս դեսպան Ռիչարդ Միլսի: Երեւի թե, հենց դրա շնորհիվ է, որ մինչեւ հիմա մեր «հեղափոխականները» չեն ցրվել տներով, այլ շարունակում են անիմաստ շարժուձեւը փողոցներում եւ խորհրդարանում:
Իսկ ԱՄՆ դեսպանությունն արդեն թվով երկրորդ հայտարարությունն է հրապարակել հանրաքվեի վերաբերյալ. «ԱՄՆ դեսպանությունը շարունակում է հետեւել դեկտեմբերի 6-ի հանրաքվեի հետ կապված քվեների վերահաշվարկի ընթացքին: Ավելի վաղ մենք լուրջ մտահոգություն էինք հայտնել հանրաքվեի ընթացքում տեղ գտած խախտումների մասին, որոնց վերաբերյալ արժանահավատ հաղորդումներ էին հնչեցվում ոչ-կուսակցական դիտորդների ու Հայաստանի տարբեր քաղաքական կուսակցությունների կողմից: Մենք ողջունում ենք ՀՀ կառավարության պաշտոնյաների` մասնավորապես գլխավոր դատախազի եւ մարդու իրավունքների պաշտպանի հրապարակային հանձնառությունը` հնչեցված արժանահավատ հաղորդումներով լիարժեք քննություններ ապահովելու վերաբերյալ»: Թե դեսպանի ինչ գործն է` ինչպես մեր իրավասու մարմինները կվարվեն ընտրակեղծարարների հետ, դա, թերեւս պետք է հարցնել իշխանություններին, որ մինչեւ հիմա հանդուրժում են այդպիսի լկտի միջամտությունները եւ այդ վայ-դիվանագետին ցույց չեն տալիս հանրահայտ ռուսական հասցեն: Ավելին, դեսպանը նույնիսկ ՀՔԾ ղեկավարին է  հանդիպում ու նրա հետ քննարկում հարուցված քրգործերի ընթացքը...
Իսկ դեսպանի հայտարարության մեջ նաեւ նոր, սպառնալիք պարունակող երանգներ են հայտնվել. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Միացյալ Նահանգները աշխարհով մեկ պայքարում է կոռուպցիայի դեմ, դեկտեմբերի 6-ի հանրաքվեի անաչառ անցկացմանն ուղղակիորեն միջամտած անձանց մասին հրապարակումներում տեղ գտած տեղեկությունները կարող են նաեւ կիրառվել ԱՄՆ դեսպանատան կողմից` դեսպանության ծրագրերում ու միջոցառումներում մասնակիցների ներգրավումը դիտարկելիս»: Դա ոչ այլ ինչ է, քան ակնարկ, որ ամերիկացիները կարող են անցնել պատժամիջոցների կիրառմանը այն պաշտոնյաների հանդեպ, ովքեր իրենց դուրը չեն եկել: Դրան հավելվեց նաեւ ամերիկյան որոշ կազմակերպությունների կողմից թվերի հրապարակումը` իբր Հայաստանից վերջին տարիներին ապօրինաբար շուրջ 10 մլրդ դոլար կապիտալ է դուրս բերվել:
Ու նաեւ պարզ է դառնում, որ գարնանային նստաշրջանում մեր ԱԺ-ն ընտրական օրենսգրքի քննարկումների ժամանակ էլի չի պրծնելու իր գործերի մեջ խոթած դեսպանի երկար քթից. «Առաջիկայի հետ կապված` մենք վերահաստատում ենք մեր կոչը ՀՀ կառավարությանն ու խորհրդարանին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաջարկներին համահունչ նոր ընտրական օրենսգիրք ընդունելու մասին եւ հորդորում ենք նոր օրենսդրական բարեփոխումներն իրականացնել համաձայն միջազգային ստանդարտների` մեծացնելու ընտրական գործընթացների անաչառությունը Հայաստանում»:
Ակնհայտից էլ ակնհայտ է, որ ԱՄՆ դեսպանի այդպիսի վարքագիծն ունի ուղղակի աշխարհաքաղաքական դրդապատճառներ` Սիրիայի հարցում ռուս-թուրքական հակամարտությունում մեր բնական ու միակ ընդունելի հակաթուրքական կողմնորոշումը ամերիկացիների դուրն ակնհայտորեն չի գալիս: Բայց ինչ արած, մեր սեփական շահը, անշուշտ, շատ ավելի կարեւոր է, քան ամերիկյան ցանկացած պաշտոնատար անձ կամ գնահատական:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին