Զարմացած

Արխիվ 12-16

 

 

«Թող Աստված էլ իրա պատիժը տա, թող ինչ արել են մեր ժողովրդի գլխին` նրանց գլխին գա: Իսկապես հայհոյանքը վերածվել է անեծքի, Աստված պատժի այն մարդուն, ով ինչ անում է ուրիշի երեխու համար` թող իր գլխին գա, թող իրա ապագային գա, թող իրա կերածը պայթի, մեջը պայթի»,- ի՞նչ կարծիքի եք, ո՞վ է այդ ճոխ նզովքի հեղինակը: Ինչ-որ հեռավոր գյուղից մի ջադու պառա՞վ` ահա եւ սխալվեցիք, դա ԱԺ պատգամավոր, ՀԱԿ փոխնախագահ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆՆ է: Այդ մակարդակի իջնելը ցույց է տալիս, որ 1990 թվականին, երբ Արամ Մանուկյանին զուտ անուն-ազգանվան համար վստահվեց ընթերցել Անկախության հռչակագիրը, նա բացի այդ անուն-ազգանունից այլ քաղաքական կամ գաղափարական արժանիքներ չի ունեցել: Սակայն այդ զարմանալի փաստը նաեւ որոշակի լավատեսության հիմք է տալիս` քանզի հայոց աշխարհի բոլոր ջադու պառավները նախանձից կանաչեցին` լսելով պատգամավորի ճոխ անեծքները, միգուցե նրան հորդորենք, որ մասնագիտությո՞ւնը փոխի: Ախր, գրբացության ու թուղթուգրի այնպիսի լավ մարզիչ կստացվի Արամ Մանուկյանից, պարզապես ափսոս է, որ այն կորչում է հրապարակներում:

 

 

Իսկ նախկին վարչապետ, որձ կովերի մեծն մասնագետ ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ, կարծես թե, հույսը կորցրել է, որ փողոցային պայքարից ինչ-որ բան կստացվի. «Ինչ ուզում եք` արեք, այ ձեր ցավը տանեմ, ուզում եք փողոց գնացեք, ուզում եք լողավազան գնացեք, մենք ի՞նչ կարանք անենք: Սաղի համար բոբո ենք դարձել»: Առաջին պահին զարմանում ես, թե այդ ինչպես Բագրատյանն այդքան շուտ հուսահատվեց, բայց երբ հիշում ես նրա երբեմնի խոստովանությունը, որ Բաղրամյան 26-ում պատրաստ է նույնիսկ պահակ աշխատել, ամեն ինչ ընկնում է տեղը: Մարդ եղեք, խիղճ ունեցեք, նրան տվեք այդ պահակի տեղը, թե չէ ուզած-չուզած արմատական ընդդիմադիր լինելու կարգավիճակի ձեռքը տառապում է: Ճիշտ է, ըստ քրիստոնեական վարդապետության` հուսալքությունը բավականին մեծ մեղք է, սակայն հուսալքության մեջ գտնվող մերձավորին էլ ձեռք չմեկնելը, կարծես թե, այդ նույն ուսմունքով չի խրախուսվում:
Արշակ Սադոյանն էլ դարձել է  ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԻ աչքի գրողը, ու անկախության սիմվոլը զարմանալիորեն որոշել է բմբլել նրան` իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրելով. «Տարբեր ընկերներ ասում են, որ Արշակ Սադոյեանը իմ մասին ուղղակի ասել է` թէ ես նախագահական համակարգի կողմնակից եմ, որովհետեւ իմ երազն է եղել լինել Հայաստանի նախագահ: (Մի կողմ եմ թողնում այն ճշմարտութիւնը` որ ինչպէս լաւ զինուորը պէտք է ձգտի դառնալ գեներալ, այդպէս էլ լաւ ազգային գործիչը պէտք է ձգտի դառնալ երկրի կարեւորագոյն դէմք: Համեստիկ խաղացող միջակութիւնները սա չեն հասկանայ): Թէ իսկապէս էդպիսի անմակարդակ բան է ասել, ամոթ իրեն: Իրեն ինչի՞ տեղ է դրել ամբողջ կեանքում որպէս հարմարուող ապրած մարդը: Հայ ազգը չուներ պետականութիւն, եւ բնականաբար ազգի մասին մտածելու հաւակնութիւններ ունեցած մարդիկ պիտի միանային այդ պայքարին: Էս մարդը չկար իմ առաջին գործի մէջ` 1969թ., չկար երկրորդ գործում` 1974թ` Չկար միւս հարիւրաւոր ինքնազոհ անկախականների թւում: Այ, անմակարդակ, հհշ-ական «պոլի փետի» ջատագով, դու պետականագիտութիւնից ի՞նչ ես հասկանում, որ քեզ` քո անգրագիտութիւնն ի ցոյց ես դնում»:
Սակայն մի հարցում Հայրիկյանն անշուշտ իրավացի է: Զարմանալի է, բայց փաստ` ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆԸ 1990-ի իր` «Թող պոլի փետ լինի, միայն ՀՀՇ-ից լինի» կարգախոսով, որ վերաբերում էր պատգամավորության թեկնածուների ցուցակին, հիմք դրեց մեր երկրում արատավոր կադրային քաղաքականության անցկացմանը: Ու մինչեւ հիմա այդ «ՀՀՇ-ի պոլի փետերը» փոխելով դեմքը, կուսակցական պատկանելությունը, գաղափարաքաղաքական կողմնորոշումը` երկրի հերն են անիծում: Բայց ամենազարմանալին այն է, որ Սադոյանը` անգամ օր ծերության, այդպես էլ մնաց «պոլի փետի» մտածողության գերի: Օրինակ, ինչի էր նման նրա հրապարակային հայտարարությունը, որ իրեն չի հետաքրքրում` հանրաքվեի ժամանակ կեղծիքներ եղել են, թե` ոչ, կարեւորը նոր Սահմանադրությունը լավն է: Լավ է, որ ԿԸՀ-ն ու իրավապահ մարմինները Սադոյանի տրամաբանությամբ չեն առաջնորդվում, եւ ամեն մի ռեալ ահազանգին օրինական ընթացք են տվել:
Հայտնի է, որ «ԻՍԼԱՄԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ» գրոհայինները ահավոր վախենում են քուրդ կանանցից կազմված աշխարհազորային ջոկատներից: Ճիշտ է, քրդուհիներն ամենեւին էլ առաջին կանայք չեն, ովքեր զենքը ձեռքին դուրս են եկել այդ ճիվաղների դեմ, առաջինը Սիրիայում ապրող հայուհիներն էին, պարզապես քրդուհիները այդ ջոկատներով քանակապես շատ են: Իսկ պատճառը բացատրել է այդ ջոկատներից մեկի հրամանատարուհին. «Նրանք կարծում են, որ պայքարում են հանուն իսլամի: Նրանք հավատում են, որ եթե ԻՊ-ից որեւէ մեկը սպանվում է աղջկա ձեռքով, նա դրախտ չի ընկնում»: Դե ինչ, մնում է քրդուհիների զենքերին դիպուկություն մաղթել, որպեսզի հնարավորինս շատերն այդ արնախումներից դրախտի փոխարեն հայտնվեն դժոխքում, կամ ժողովրդի խոսքով ասած` «ջհանդամի գյոռը»:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին