«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ»

Արխիվ 12-16

«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ»

 

Ցավալիորեն, տարին հարուստ էր պատերազմներով ու ահաբեկչություններով, որոնք առ այսօր թողել են բազմաթիվ հետեւանքներ եւ չլուծված տարածքային, միջպետական խնդիրներ: Եվ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակն իր անդրադարձն ունեցավ նաեւ մեր տարածաշրջանի վրա, որից անմասն չէ հենց Հայաստանը` իր ոչ բարեկամ հարեւանների` Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ: Այս համատեքստում էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը վերջերս Հայաստան ժամանած ՌԴ նորագույն պետությունների ինստիտուտի տնօրեն, ռուս քաղաքագետ ԱԼԵՔՍԵՅ ՄԱՐՏԻՆՈՎԻ հետ:

 

«ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ՏՐԱՄԱԴՐԵԼ Է ԷՐԴՈՂԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԵՄ»

–Պարոն Մարտինով, վերջին շրջանում ռուս-թուրքական հարաբերությունները գնացին դեպի վատթարացման: Ի վերջո, ինչո՞ւ Թուրքիան փորձեց սեպ խրել այդ հարաբերությունների մեջ:
– Էրդողանն ինքնուրույն չէ. Թուրքիային` որպես գործիք օգտագործում են արտաքին խաղացողները` Մեծ Մերձավոր Արեւելքը ձեւախեղելու համար: Եվ Ռուսաստանի գործնական ներգրավածությունը ԻԼԻՊ-ի եւ ի դեմս նրանց միջազգային ահաբեկչության դեմ պայքարին, նրանց սրտով չէր: Սա արեւմտյան խաղ է, որը տեղի է ունենում Մեծ Մերձավոր Արեւելքում` սահմանների փոփոխության հետ կապված: Իսկ արդյունքում ռեսուրսների վերահսկումն այսօր կանգնած է վտանգի առջեւ: Վաշինգտոնը տրամադրել է Էրդողանին Ռուսաստանի դեմ: Սակայն, ռուսական ինքնաթիռի հետ կապված միջադեպը ճիշտ հակառակ ազդեցությունն ունեցավ` Սիրիայում ռուսական ռազմատիեզերական ուժերի հաջողությունների վրա:
– Արդյո՞ք կարելի է ասել, որ արեւմտյան որոշ ուժեր եւ ԱՄՆ-ն այս հարաբերություններում լարվածություն հրահրելով` փորձում էին Ռուսաստանին շեղել ԻԼԻՊ-ի դեմ պայքարից:
– Կասկած չի հարուցում այն, որ ամերիկյան կոալիցիայի գլխավոր նպատակը ոչ թե հայտարարված պայքարն է Սիրիայում ԻԼԻՊ-ի դեմ, այլ Բաշար Ասադի ռեժիմի լեգիտիմության տապալումը: Իսկ ռուսական օրինական ներգրավվածությունը այս խնդրում խաթարեց այդ ծրագիրը:

«ՍԱ ԷՐԴՈՂԱՆԻ ՍԱՐՍԱՓԱԶԴՈՒ ՄՂՁԱՎԱՆՋՆ Է»

–ՌԴ-ում տարբեր քաղաքական մակարդակներով բարձրացվեցին նաեւ Թուրքիայից Հայաստանի պատմական հողերը վերադարձնելու կամ գոնե Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք ընդունելու մասին կոչեր: Սա կարո՞ղ է դառնալ իրականություն, թե՞ այս կոչերը պարզապես զսպաշապիկ կդառնան Թուրքիայի համար:
– Վստահ եմ, որ Թուրքիան Արեւմտյան կոալիցիայի համար հանդիսանում է նույնպիսի մրցանակ, ինչպես Իրաքն ու Սիրիան են Մերձավոր Արեւելքում: Այս իմաստով, որքան էլ պարադոքսալ հնչի, Ռուսաստանը (ռուսական ռազմական ներկայությունը տարածաշրջանում) Թուրքիայի կործանման եւ մասնատման միակ խոչընդոտն է: Իհարկե, բացասական սցենարի դեպքում, որը կբերի Թուրքիայի տարածքների մասնատմանը, Հայաստանն իրավունք ունի պահանջել իր պատմական հողերը: Այլ հարց է, որ ստիպված կլինեն պայմանավորվածություն ձեռք բերել քրդերի հետ, որոնք այսօր մեծամասամբ այդ տարածքների բնակչությունն են կազմում:
– Լայնորեն քննարկվում է տեսակետ, թե Ռուսաստանը կարող է աջակցել քրդական ապստամբությանն ընդդեմ թուրքական իշխանությունների: Որքանո՞վ եք սա հավանական տարբերակ համարում:
– Միանշանակ, Էրդողանի վրա գլխավոր ճնշում գործադրելու միջոցը, այսպես ասած, քրդական հարցն է: Դարձնելով իրեն քրդական խնդրի գերին` Էրդողանը լիովին կառավարելի է դառնում: Եվ քրդերի դեմ արշավը Թուրքիայի ներսում, ինչպես նաեւ քրդերի ակտիվությունը Իրաքում` ԱՄՆ-ի հովանու ներքո, սիրիական քրդերի ջոկատների ռազմական գործողությունները ԻԼԻՊ-ի դեմ անվախ պայքարում, այս ամենը էլ ավելի հնարավոր է դարձնում Մեծ Քուրդիստանի ստեղծումը: Սա Էրդողանի սարսափազդու մղձավանջն է:

«ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԿԼԻՆԻ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ»

–Այն, որ հայ-թուրքական սահմանին անհապաղ պետք է տեղակայվեն Ռուսական 58-րդ բանակի «էլիտար» զորագնդերը եւ բրիգադները, տարբեր մեկնաբանությունների առիթ ստեղծեցին: Ըստ ՁԵզ, սա հնարավոր վտանգները կանխարգելելու գործողություննե՞ր են, թե նախապատրաստական աշխատանքներ…
– Ռուսական ռազմական բազան ոչ միայն Հայաստանի անվտանգության երաշխավորն է, այլ իր էական նշանակությունն ունի ողջ Անդրկովկասյան տարածաշրջանի անվտանգության համար: Եվ քանի դեռ Հայաստանում կանգնած է ռուսական ռազմաբազան, եւ հայ-թուրքական սահմանը հայ սահմանապահների հետ միասին պահպանում են ռուս սահմանապահները, իսկ Կասպյան ռազմածովային նավատորմը զինված է հրթիռներով, տարածաշրջանում կլինի խաղաղություն:

«ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿՀԱՅՏՆՎԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ԹԱԿԱՐԴՈՒՄ»

–Ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում, որքանո՞վ եք իրատեսական համարում, որ ղարաբաղյան խնդիրն էլ իր կուլմինացիային կհասնի:
– Ինչ վերաբերում է ղարաբաղյան կոնֆլիկտի հնարավոր «հալեցմանը», ապա կարող եմ նկատել, որ ֆորմալ առումով շփման գծում կրակոցները չեն դադարում: Այլ հարց է, որ հաջողվեց երկար տարիներ սառեցնել ակտիվ հակագրոհները, եւ դա տվեց ժամանակ` Ադրբեջանին եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանն ու Հայաստանին հարաբերությունների խաղաղ կարգավորման: Սակայն, միանշանակ կան ուժեր, որոնք կցանկանային այսօր էլ կրկին բորբոքել պատերազմ Արցախում` դրանով իսկ կանգնեցնելով ողջ Անդրկովկասի զարգացումը: Ըստ իս, այսօր այդ վտանգը գիտակցում են ե՛ւ Երեւանում, ե՛ւ Ստեփանակերտում, ե՛ւ Բաքվում: Չէ որ ղարաբաղյան կոնֆլիկտի հալեցումը նույնկերպ ձեռնտու չէ եւ վտանգավոր է բոլոր երկրների համար:
– Ադրբեջանը պաշտպանելով իր մեծ եղբորը` Թուրքիային, շատ կոնկրետ մեսիջներ է ուղարկում` սպառնալով ակտիվ պատերազմական գործողություններ սկսել Հայաստանի դեմ: Ի՞նչ կասեք ռուս-թուրքական լարվածության ֆոնին` Ադրբեջանի ակտիվության մասին:
– Իներցիայով` հետեւելով թուրքական հռետորաբանության հիմնական բովանդակությանը` չի բացառվում, որ Ադրբեջանը կհայտնվի իսլամական թակարդում, որը իր համար լարել է մուսուլմանական եղբայրությունը:

«ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆԸ ՉԱՐԻՔ Է, ՈՐԸ ԵՆԹԱԿԱ Է ՈՉՆՉԱՑՄԱՆ»

–Սկզբում թվում էր, որ գերտերությունները պատրաստ են միահամուռ պայքարել ահաբեկիչների դեմ, բայց ինչպես ՌԴ նախագահն ասաց, եղավ թիկունքից հարված: Մոտ ապագայում տեսնում եք, որ իսլամիստ ահաբեկիչների դեմ տարվող պայքարը կպսակվի հաղթանակով, թե այն, այնուամենայնիվ, կվերածվի երրորդ, ընդ որում` կրոնական պատերազմի:
– Ինչ վերաբերում է միասնական պայքարին միջազգային ահաբեկչության դեմ` ի դեմս ԻԼԻՊ-ի, ապա հաղթանակի այլընտրանք` այդ ոչ հակամարդկային նախագծի դեմ, գոյություն չունի: Կրոնի հանդեպ այն որեւէ աղերս չունի: Ահաբեկչությունը կրոն չէ, այն չարիք է, որը ենթակա է ոչնչացման:
– Ձեր կարծիքով` ինչպե՞ս կավարտվի տարածաշրջանում ստեղծված լարված իրավիճակը:
– Լարվածության կամաց-կամաց թուլացման այլընտրանք կարող է լինել մեծ տնտեսական ինտեգրացիոն գործընթացը Անդրկովկասում` ԵԱՏՄ-ի շրջանակներում:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին