ԲՀԿ-ԱԿԱՆԸ` ՀԱԿ-Ի ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ. «ՍՈԼԻԴԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ»

Արխիվ 12-16

ԲՀԿ-ԱԿԱՆԸ` ՀԱԿ-Ի ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՆԱԼՈՒ

ՄԱՍԻՆ. «ՍՈԼԻԴԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ»

 

Լրագրողներն այսօր ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանից ու Վահան Բաբայանից պարզեցին` ինչո՞ւ որպես ընդդիմություն չեն միանում ՀԱԿ-ի ստորագրահավաքին:

Հիշեցնենք` ՀԱԿ-ը  նախաձեռնել է ստորագրահավաք` Սահմանադրական դատարան դիմելու եւ սահմանադրության հանրաքվեի արդյունքները չեղյալ համարելու պահանջով: Այսօր  տեղեկացանք, որ ՕԵ խմբակցության բոլոր պատգամավորները միացել են ՀԱԿ-ի նախաձեռնությանը:

ԲՀԿ պատգամավորների խոսքով`մի քանի անգամ իրենք ասել են` ինչու չեն միանում այդ նախաձեռնությանը:

«Իրավունք»-ը ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանից հետաքրքրվեց` չեն դիմելու ՍԴ, քանի որ ԲՀԿ-ի վստահված անձինք ոչ մի խախտում չե՞ն հայտնաբերել: «Մենք հիմնավոր պատասխաններ տվել ենք»,- հակիրճ պատասխանեց պատգամավորը:

Մեր մյուս դիտարկմանը, թե հնարավոր է հանուն սոլիդարության միանան ընդդիմադիր խմբակցության ստորագրահավաքին, Վահան Բաբայանի խոսքով`նման հարցերում սոլիդարություն չի կարող լինել:

Մեկ այլ ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանն էլ ասաց, որ խախտումներն այնքան չեն եղել, որ ազդեն հանրաքվեի արդյունքների  վրա:

ԲՀԿ-ի այս կեցվածքը, ըստ լուրերի, պայմանավորված է ՀՀԿ-ի հետ մոտ ապագայում կոալիցիա կազմելու ցանկությամբ: «Այդ հարցը մեզ ամեն օր տալիս են: Նման հարց այսօրվա քաղաքական համակարգում չկա»,- ասաց Բաբայանը:

ԲՀԿ-ականին հիշեցրինք ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովի  հայտարարարությունը, թե ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիան չի բացառվում: Ի պատասխան պրն Բաբայանն ասաց, որ  չբացառելը այլ բան է, քննարկումները` այլ: «Այս պահին քաղաքական դաշտում նման հարց չկա»,- եզրափակեց օրենսդիր մարմնի անդամը:

 


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին