ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻ «ԱՄԲԱԽ-ԶԱՄԲԱԽ» ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ ՃԻՇՏ Է ՀԱՄԱՐՈՒՄ

Արխիվ 12-16

ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻ «ԱՄԲԱԽ-ԶԱՄԲԱԽ» ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ ՃԻՇՏ Է ՀԱՄԱՐՈՒՄ


 

ԱԳ նախկին նախարար, պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանից այսօր լրագրողները տեղեկացան, որ նա միացել է ՀԱԿ-ի ստորագրահավաք կազմակերպելու նախաձեռնությանը՝ Սահմանադրական դատարան դիմելու եւ սահմանադրության հանրաքվեի արդյունքները չեղյալ համարելու պահանջով: 27 պատգամավորի ստորագրություն հավաքելու դեպքում   ընդդիմադիր խմբակցությունը կկարողանա Սահմանադրական դատարանում վիճարկել հանրաքվեի արդյունքները: Համարում եմ` առողջ գործընթաց է ՍԴ դիմելը: Կա լեգիտիմության իսպառ բացակայություն: Իշխանությունը պետք է փարատի մեր կասկածները կամ ժողովրդի հորդորին եւ նոր քվեարկություն սկսի:

Սահմանադրությանը «այո»  քվեարկած Ալեքսանդր Արզումանյանից հետաքրքրվեցին`  արդյոք ՀԱԿ-ի հնարավորությունը հավասար չէ զրոյի, պատգամավորն ասաց. «Միգուցե: Բայց ինչպես ասում են` կրկին փորձիր: Այնքան փորձել, որ հաջողության հասնենք»:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հայտարարությունը սահմանադրական հանրաքվեի արդյունքերի մասին օրենսդիր մարմնի անդամը համարեց խորապես մտահոգված  բարեկամի հայտարարություն:

«Իրավունք»-ի դիտարկմանը, թե դեսպանի հայտարարությունը հանրային որոշ շրջանակներ համարեցին միջամտություն Հայաստանի ներքին գործերին, պատգամավորն այսպես պատասխանեց. «Լավ է անում` միջամտում է: ԱՄՆ դեսպանը ՀՀ-ում հավատարմագրված է, կարող է խոսել ամեն ինչից`թե՛ մեր պրոբլեմներից, թե՛ առաջընթացից: Ինչի մոնոպոլիա կա, որ մի դեսպան ամբախ-զամբախ կարող է խոսել ամեն ինչից, իսկ մեկը ոչ»:

Ինչու ԲՀԿ-ն որպես ընդդիմադիր չեն միանում ՀԱԿ-ի նախաձեռնությանը,  Ա. Արզումանյանի խոսքով` ԲՀԿ-ն ընդդիմություն չէ, այլ չիշխանություն կամ կիսաիշխանություն:

Հ.Գ. Հետաքրքիր է, եթե նման «մտահոգ» հայտարարություն աներ ՀՀ-ում հավատարմագրված  ՌԴ դեսպանը, արդյոք արեւմտամետ Ալեքսանդր Արզումանյանը կողջուներ այն: Երկրորդ` ՀՀ-ում մինչ սահմանադրական հանրաքվեն եղել են  ընտրական այլ գործընթացներ, բայց չգիտես ինչու, ԱՄՆ-ն այսպիսի «բարեկամական» գնահատական չէր հնչեցնում: Երրորդ` եթե անգամ դեսպանի հայտարարությանը աստվածային ճշմարտություն է, ընտրակեղծարարներին պատժելն ու ընտրական գործընթացները բարելավելը միայն ՀՀ իշխանության ու հանրության  ներքին խնդիրն է, ուստի ցանկացած այսպիսի «սրտաճմլիկ» հայտարարությունը ընկալվում է ոչ այլ ինչ, քան քիթը խոթել Հայաստանի ներքին գործերին:

Ի դեպ, նախկին ԱԳ նախարարը ԱԳՆ ղեկավարել է 1996-1998 թթ-ին` ՀՀՇ-ի իշխանության տարիներին, երբ հանրության զգալի հատվածը նախագահական ընտրություննեըը համարում էր կեղծված: Փաստորեն, նախագահական կեղծված ընտրությունների վրա կարելի է աչք փակել, իսկ կեղծված սահմանադրությանը` ո՞չ: Եվ եթե այն ժամանակ էլ որոշ դեսպաններ կեղծիքների մասին կոչեր հնչեցնեին, պարո'ն Արզումանյան, Դուք կրկին կասեիք` լա՞վ են անում:  Կասկածում ենք:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին