ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾ. «ԳԵՐԲԸ ՓՈԽԵԼ Է ՊԵՏՔ, ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱ»

Արխիվ 12-16

ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾ. «ԳԵՐԲԸ ՓՈԽԵԼ Է ՊԵՏՔ, ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱ»

 

Մի քանի տարի է Հայաստանում քննարկում են հայկական զինանշանը փոխելու հարցը: Ոմանց կարծիքով փոփոխությունը տեղին է, իսկ որոշներն էլ` խիստ դեմ են, որ զինանշանը ենթարկվի որեւէ փոփոխության: Քանդակագործ ՖԵՆՐԴԻՆԱՆՏ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ կողմ է զինանշանի փոփոխությանը, նրա կարծիքով այսօրվա զինանշանը նման է գազանանոցի եւ ընդհանրապես կապ չունի հայկական ոգու հետ.«Մարդիկ չեն ուզում հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում գերբը: 1920 թվականին Դաշնակցականները նկարիչ Հակոբ Կոջոյանին եւ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանին պատվիրեցին ստեղծել զինանշան, նրանք էլ մեկ օրում ստեղծեցին: Զինանշանը մեկ օրում չի ստեղծվում: Գերբը շատ բարդ է, այն հայ ազգի խորհրդանիշն է ու ոգին: Ամենազիլ զինանշանը Մարտիրոս Սարյանի ստեղծածան է»,-նշեց քանդակագործը: Նա հիշեցրեց, որ տարիներ առաջ, երբ Հանրապետության գլխավոր հարապարակից հանում էին Լենինի արձանը , նամակ է գրել ՀՀ նախկին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանին`առաջարկելով արձանի պատվանդանի դրոշը դարձնել եռագույն.«Նամակը  անարձագանք մնաց, մինչեւ պատվանդանը հանեցին, մտավորականներից շատերը քծնել էին, որ պատվանդանը հանվի»,-հավելեց Ֆ. Առաքելյանը մեկ անգամ եւս փաստելով.«Գերբը փոխել է պետք, հայ ժողովուրդը խորհրդանիշ պետք է ունենա»:


«Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի մասին» օրենքն ընդունել է Գերագույն Խորհուրդը՝ 1992 թ. ապրիլի 19-ին: Վերականգնվել է Հայաստանի Առաջին Հանրապետության (1918-1920 թթ.) զինանշանը, որի հեղինակներն են ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը եւ նկարիչ Հակոբ Կոջոյանը: 2005թ. նոյեմբերի 27-ի ՀՀ Սահմանադրության բարեփոխումներից հետո, 2006 թվականի հունիսի 15-ին ընդունվել է «ՀՀ զինանշանի մասին» նոր օրենքը։

Զինանշանի կենտրոնում՝ վահանի վրա, պատկերված են Արարատ լեռը՝ Նոյյան տապանով եւ պատմական Հայաստանի թագավորություններից չորսի՝ վերեւից ձախ՝ Բագրատունիների, վերեւից աջ՝ Արշակունիների, ներքեւից ձախ՝ Արտաշեսյանների, ներքեւից աջ՝ Ռուբինյանների զինանշանները։ Վահանը պահում են արծիվը  եւ առյուծը, իսկ վահանից ներքեւ պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա եւ ժապավեն։
Զինանշանի հիմնական գույնը ոսկեգույնն է, պատմական Հայաստանի թագավորություններինը՝ վերեւից ձախ՝ կարմիր, վերեւից աջ՝ կապույտ, ներքեւից ձախ՝ կապույտ, ներքեւից աջ՝ կարմիր եւ կենտրոնում՝ վահանի վրա պատկերված Արարատ լեռը՝ նարնջագույն։ Դրանք խորհրդանշում են ՀՀ դրոշի գույները։


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի