ԿԱՐՄԻՐ ԳԾԱՆՇԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՐԱԳԱՉԱՓԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՍՏԱՑՎԵԼ է ԲԱԶՄԱԹԻՎ ԴԻՄՈՒՄ-ԲՈՂՈՔ

Արխիվ 12-16

ԿԱՐՄԻՐ ԳԾԱՆՇԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՐԱԳԱՉԱՓԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՍՏԱՑՎԵԼ է  ԲԱԶՄԱԹԻՎ ԴԻՄՈՒՄ-ԲՈՂՈՔ


«Հայաստանի սպառողների ազգային ասոցիացիայի» նախագահ ՄԵԼԻՏԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ խոսքով`Հայաստանում օրեցօր ավելացող կարմիր  գծանշանները  շարունակում են անհանգստություն պատճառել վարորդներին: Ըստ նրա, մեքենա ունեցող յուրաքանչյուր ոք վճարում է գույքահարկ, ինչը ենթադրում է, որ տվյալ վարորդը Հայաստանի տարածքում,  ցանկացած վայրում, բացի հատուկ կայանատեղերից,  կարող է կայանել մեքենան.«Կան վարորդներ, որ վճարում են 150 հազար դրամ գույքարակ, դրա հետ մեկտեղ էլ վճարում կարմիր գծանշանների համար: Մեր հայրերի ու պապերի կառուցած փողոցների վրա գծանշաններ են արել ու մարդկանց տուգանում են: Մենք ունենք բավականչափ դիմում-բողոքներ, մյուս տարի կսկսենք զբաղվել դրանցով»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Մ. Հակոբյանը եւ հավելեց, որ խնդիրը պատկան մարմիններին ներկայացնելու համար հաջորդ տարի կհանդիպի ՀՀ ոստիկանապետի հետ:

«Սպառողների ազգային ասոցիացիայի» նախագահը տեղեկացրեց, որ նույն իրավիճակն է նաեւ ճանապարհների տարբեր հատվածներում տեղադրված լուսանկարահանող սարքերի հետ.«Ենթադրենք մարդը սխալ է կատարել, մեքենայի արագությունը որոշ չափով գերազանցել է, բայց վթարային իրավիճակ չի ստեղծել: Դրա համար ինչո՞ւ նա պետք է տուգանվի 20-40 հազար դրամով: Որտեղից են վերցրել այդ թվերը: Նման ցածր աշխատավարձով,  այն էլ այսպիսի աղքատ երկրում, իրավունք ունե՞նք եվրոպական չափանիշներով առաջնորդվել: Առաջարկեցի ստուգայց կատարել, որից հետո սկսեցին հաճախակի նկարահանել մեր ասոցիացիայի մեքենան եւ մեզ ուղարկել տուգանքները: Սա ուղղակի աբսուրդ է, որը պետք է ստանա իր լուծումը»,-փաստեց Մ. Հակոբյանը: Նա ցավով ընդգծեց, որ այս տուգանքներից գոյացած գումարը գնում է ոչ թե պետական բյուջե, այլ անհատների գրապանները:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին