ԷՐԴՈՂԱՆԻ ՁԵՌՔԻՑ ԱԼԻԵՎԻՆ ԷԼ ԵՆ ՈՒԶՈՒՄ ՏԱՆԵԼ

Արխիվ 12-16

ԷՐԴՈՂԱՆԻ ՁԵՌՔԻՑ ԱԼԻԵՎԻՆ ԷԼ ԵՆ ՈՒԶՈՒՄ ՏԱՆԵԼ

 

Երեկ Մոսկվայում էր ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: Այդ սպասված այցի իմաստն առավել քան պարզ էր: Երկու երկրները` նախագահների մակարդակով սեպտեմբերի վերջերից սկսած երեք հանդիպումներից հետո, հայտնի առանցքային ուղղություններով մի շարք տեսանելի եւ ավելի աննկատ մնացած հարվածներ փոխանակեցին, ֆիքսեցին սիրիական հատվածում եւ դրա շուրջ ռազմաքաղաքական դիրքերը: Եվ ահա, այդ նոր իրավիճակից ելնելով պետք է քննարկել՝ շարունակո՞ւմ են հակամարտությունը, թե արդեն հնարավոր է որոշակի հարցերում կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերել:

 

 

ԷՐԴՈՂԱՆՆ ԷԼ ՊԱԿԱՍ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻ ՉԷ

ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, ապա՝ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Քերիի հանդիպման առանցքը, բնական է, Մերձավոր Արեւելքն էր, սակայն ուկրաինական հակամարտությունը եւս այդ քննարկումներից դուրս չմնաց: Եղա՞ն համաձայնություններ, թե ռուս-ամերիկյան գլոբալ բախումները նույն ինտենսիվությամբ եւ մասշտաբներով կշարունակվեն. հասկանալի է, նման բաները պաշտոնապես չեն ասվում եւ ամեն ինչ պարզ կդառնա` իրադարձությունների հետագա ընթացքից ելնելով: Ընդ որում՝ փորձագետները մատնանշում են մի շարք դետալներ, որոնց առնչությամբ, գոնե այս փուլում, լուծումները գործնականում բացառվում են: Խոսքը, մասնավորապես, ռուս-թուրքական հարաբերությունների մասին է, որի շուրջ, ըստ մի քանի աղբյուրների՝ «Եթե լինի ռուս-ամերիկյան համաձայնություն, ապա այն մեծ հավանականությամբ կարող է տանել Թուրքիայի մասնատմանը»:
Այն, որ Անկարան գնալով ավելի է մտահոգվում Մոսկվայի հետ ներկայիս թշնամությամբ, գնալով ավելի տեսանելի է դառնում: Համենայնդեպս՝ միայն այդպես կարելի է մեկնաբանել վարչապետ Դավութօղլուի այն նվնվոցը, թե՝ «Մենք նույնիսկ մղձավանջային երազում չէինք կարող պատկերացնել այն, ինչ տեղի ունեցավ»: Եվ դրան էլ միացավ Էրդողանի բայաթին. «Միջադեպը, որ տեղի ունեցավ օդաչուների անուշադրության պատճառով, չպետք է ազդեին երկու երկրների հարաբերությունների վրա, առավել եւս՝ ռազմավարական հարաբերությունների»:
Անկարայի այս մտահոգության իմաստը դժվար չէ հասկանալ. Էրդողանը կարծես թե հասկանում է, որ Մոսկվայի աչքին վերածվել է Սահակաշվիլի-2-ի: Ոչ միայն այն առումով, որ ռուսների կողմից անձամբ եւ ոչ թե որպես պետություն կամ ինչ-որ խմբավորում է դարձել թշնամի, այլեւ, որ թույլ տվեց նույն կոպիտ սխալը, ինչը ժամանակին արել էր Սահակաշվիլին:

2008թ.-ին «երջանկահիշատակ» Մեթյու Բրայզան Սահակաշվիլու խելքը կերավ, եւ սա գիշերով հարվածեց Հվ. Օսեթիային եւ առաջին հերթին՝ դրա սահմաններին կանգնած ռուսական զինվորականներին: Նույն «թիկունքից հարվածն էր», ինչպես որ Պուտինը բնութագրեց Էրդողանի հարձակումը Սիրիայում` ռուսական զինվորականի՝ օդաչուի վրա: Դրանից հետո Էրդողանը, ճիշտ է, փորձեց նախ հերոս խաղալ՝ մինչեւ վերջ «քյալլա տալու» իմաստով` մի շարք հակառուսական քայլեր կազմակերպելով, սակայն իրավիճակը ցույց է տալիս, որ տարածաշրջանային նշանակության համեմատաբար ինքնուրույն խաղացողից Էրդողանը միանգամից վերածվեց առավելագույնը խամաճիկի: Եվ ամենավատը. եթե դեռ միայն վերջերս` Անկարան տարածաշրջանային լիդերի եւ իսլամական աշխարհի առաջնորդի եւ մյուս ուղղությամբ՝ Եվրոպայի հիմնական էներգամատակարարի վերածվելու հայտ էր ներկայացնում, ապա հիմա, եթե անգամ տարածաշրջանային այս մեծ խաղը չտանի երկրի մասնատման, ապա Թուրքիայի համար Վաշինգտոնը կարծես թե միայն երկրորդական պլանի դերակատարի ճակատագիր է նախատեսել: Նկատի ունենք Սաուդյան Արաբիայի երեկվա այն հայտարարությունը, որ ահաբեկչության դեմ պատերազմի համար 34 երկրից կազմված «Իսլամական ռազմական կոալիցիա» է ստեղծում: Հասկանալի է՝ ահաբեկչության դեմ պատերազմն այստեղ սովորական շիրման է, քանի որ առնվազն զավեշտ կլիներ, որ Սաուդյան Արաբիան կամ, ասենք, Քատարը, որոնց փողերով ծնունդ են առել բոլոր հայտնի ահաբեկչական շարժումները, իրոք պատերազմեն իրենց «զավակների» դեմ: Բայց կոալիցիան կա, եւ դրանում ներգրավված է գործնականում ողջ արաբական-սունիական աշխարհը: Ի դեպ, մեկ-երկու օր առաջ նախագահ Օբաման հայտարարեց, որ Մերձավոր Արեւելք է գործուղում Պենտագոնի ղեկավար Կարտերին՝ ահաբեկչության դեմ պատերազմում դաշնակիցներին ակտիվացնելու նպատակով, եւ միայն դրանից կարելի է կռահել, թե «Իսլամական ռազմական կոալիցիայի» ստեղծման եւ դրա կազմի մասին «դաբրոներն» ինչ ծագում ունեն: Եվ փաստը, որ Թուրքիան ռազմական առումով մի գլուխ բարձր է կոալիցիայի բոլոր անդամներից՝ միասին վերցրած ¥բացառությամբ, անշուշտ, Եգիպտոսի¤,  այնտեղ ներգրավված է ոչ թե առաջնորդի, այլ շարքային անդամի կարգավիճակով, ակնհայտ է դարձնում, թե «հավատացյալների տիրակալ» դառնալու Էրդողանի երազանքներն ինչ ծանր հարված են ստացել: Պատկերացրեք՝ բանը հասել է նրան, որ Սաուդյան Արաբիան, շրջանցելով «մեծ եղբորը», մինչեւ իսկ Ադրբեջանին է առաջարկել մտնել այդ կոալիցիա, եւ Բաքուն մտածում է այդ մասին: Դա, անշուշտ, Հայաստանի համար միանգամայն ողջունելի է, հաշվի առնելով, որ նույնիսկ այդ ուղղությամբ քննարկումների մեջ մտնելով՝ Բաքուն եւս մեկ անգամ ֆիքսում է, թե որ աշխարհաքաղաքական հարթությունում է գործում: Բայց ահա, երբ մինչեւիսկ «փոքր եղբորն» են փորձում ձեռքից տանել, Էրդողանը, անշուշտ, նույնիսկ պարտադրված է Օբամայից մի լավ նեղանալ եւ Պուտինի մասին հիշել: Իսկ Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովն էլ բացատրեց, թե որն է ելքը. Էրդողանը պետք է ՍՈւ-24-ի համար ներողություն խնդրի, մեղավորներին պատժի եւ փոխհատուցում տա: Ներողության եւ փոխհատուցման հարցը հեշտ է: Բայց ահա ներողություն խնդրելը կնշանակի աշխարհաքաղաքական վեկտորի կտրուկ շրջադարձ: Այն առումով, որ այդ ներողությունը ոչ թե պարզապես Թուրքիայի մեղքի ընդունումն է, այլեւ ԱՄՆ-ին եւ ՆԱՏՕ-ին հղված ծանր մեղադրանք, որ թեեւ Թուրքիան սխալ էր ռուսական ինքնաթիռի վրա հարձակվելու հարցում, սակայն Վաշինգտոնը չդատապարտեց նրան՝ ցուցադրելով բացահայտ երկակի ստանդարտ:

ԱՐԱԲԱԿԱՆ ԿՈԱԼԻՑԻԱՆ ԻՐԱՆԻ ԴԵՄ ՇԱՆՍԵՐ ՉՈՒՆԻ

Մի խոսքով՝ մինչ Էրդողանը կկողմնորոշվի մի կողմից՝ աշխարհաքաղաքական բոլոր երազանքներին հրաժեշտ տալու, մյուս կողմից՝ բացահայտորեն ԱՄՆ-ին դավաճանելու երկընտրանքում, «Իսլամական ռազմական կոալիցիայի» ստեղծումից բխող շատ ավելի էական մեկ այլ նյուանս եւս աչքաթող չանենք: Այն, որ շիաական աշխարհին՝ Իրանին, Իրաքին եւ Սիրիային անգամ առաջարկ չի արվել՝ կոալիցիայի մաս կազմել, հիմնավորում է այն տեսակետը ¥որն, ի դեպ, վերջերս մենք եւս ներկայացնելու առիթ ունեցել ենք¤, որ Սիրիայի շուրջ ձեւավորվում է շիա-սուննիական մեծ պատերազմի հեռանկար: Ավելի կոնկրետ՝ վերջին օրերին ռուսական աջակցությամբ մեծ տեմպ ստացած սիրիական բանակի հարձակումը տեսանելի պլան է բերել Սիրիա-Իրաք-Իրան առանցքի ստեղծման գործընթացը, եւ «Իսլամական ռազմական կոալիցիա» կոչվածը այն ձախողելու վաշինգտոնյան թերեւս վերջին քայլն է: Այլ հարց, որ Անկարան` քաղաքական առումով առաջին պլան Սաուդյան Արաբիային մղելով եւ շեշտը Անկարայի ռազմական կարողությունների վրա դնելով, այդ կոալիցիայից հազիվ թե հնարավոր լինի էական էֆեկտ ակնկալել: Հաշվի առնելով նաեւ, որ այդ կերպ երկրորդ պլան է մղվում նաեւ իր հերթին քիչ թե շատ լուրջ ռազմական հնարավորություններ ունեցող Եգիպտոսը, որը եւս սուննիական լիդերի լուրջ հավակնություններ ունի եւ հազիվ թե հաշտվի ներքուստ Սաուդյան Արաբիայի առաջատար դերակատարման հետ:
Եվ մյուս կողմից՝ այս կոալիցիան առավել քան բացահայտ մարտահրավեր է առավել քան ծանրակշիռ ռազմական պոտենցիալ ունեցող Իրանին: Ընդ որում՝ C-300-ներ եւ այլ արդիական ռուսական ռազմատեխնիկա ստանալուց հետո՝ Թեհրանը հաստատ «Իսլամական ռազմական կոալիցիայի» ատամի բանը չէ, եթե անգամ Թուրքիան իր ողջ ռազմական մեքենայով համաձայնվի անվերապահ հավատարմության երդում տալ այդ կոալիցիային: Հաշվի առնելով նաեւ, որ Իրանում C-300-ներ եւ Սիրիայում՝ C-400-ներ առկայության պարագայում անգամ ԱՄՆ-ը պետք եղած պահին չի կարողանա ինքնաթիռահրթիռային աջակցություն ցույց տալ կոալիցիային, էլ չասած, որ ռուսական «Կալիբրները», ինչպես նաեւ գործնականում ապացուցվեց, ի զորու են նույնիսկ Կասպից ծովից թիրախի տակ առնել ողջ Մերձավոր Արեւելքը:
Այս եւ շատ ավելի մասնագիտական, ռազմական հաշվարկները հաստատում են, որ եթե անգամ իրավիճակը հասնի թիչ հավանական շիա-սուննիական մեծ պատերազմի, դրա ելքն էս գլխից է նշմարվում: Էլ չասած, որ նման հակամարտությունը նավթի այնպիսի ռեկորդային բարձր գներ կսահմանի աշխարհում, որ հակամարտության ձգձգվելու դեպքում անգամ ռուսներն ու պարսիկները ֆինանսական կրախի առաջ չեն հայտնվի:
Եվ այն, որ այս բոլոր նյուանսները ռուս-ամերիկյան այդ բանակցություններում էական դեր կունենան, դա էլ է հաստատ: Միայն թե այսքանով հանդերձ էլ ասել, թե ԱՄՆ-ը պատրաստակամորեն իր ավանդական ազդեցության գոտում՝ Մերձավոր Արեւելքում ռուսների նկատմամբ գլոբալ զիջումների կգնա, միամտություն կլիներ:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի