Զարմացած

Արխիվ 12-16

 

 

Ինչ կարծիքի եք, ով է մեր երկրում ամենաքաջատեղյակ մարդը: Չզարմանաք` ԼՅՈՎԻԿ ԶՈՒՐԱԲՅԱՆՆ է, ով ճշգրիտ կարողացել է իմանալ, որ հանրաքվեի ընթացքում կեղծվել է ուղիղ 485 հազար քվե: Ուշադրություն դարձրեք` ոչ թե «չոբանահաշվով» կես միլիոն, այլ ուղիղ 485 հազար: Դրան շատ տրամաբանորեն առարկել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը. «Ես այն կարծիքին չեմ, որ խախտումներ ընդհանրապես չեն եղել: Սակայն հարցնում եմ` ինչո՞ւ ընդդիմությանը չի հաջողվել փաստարկներ ներկայացնել: Ես եւս մեկ անգամ ասում եմ` հայտարարելով չի, չի կարելի այդքան անլրջացնել ամեն ինչ: Դա անլուրջ է, ես չեմ ցանկանում, որ մենք այդ անլուրջ հայտարարության վրա այդքան ծանրանանք: Կա՞ն փաստեր, եթե կան, թող ներկայացնեն: Ես փաստեր չեմ տեսել եւ, կարծում եմ, հանրությունն էլ չի տեսել»:Բայց հետաքրքիր մարդ է պարոն Շարմազանովը, ասում է` փաստերը, փաստերը: Բայց մի՞թե ՀՀԿ մամլո խոսնակը չգիտի, որ եթե փաստերը հակասում են Լյովիկի ասածին, ապա ավելի վատ` փաստերի համար: Չէ՞ որ ՀԱԿ-ը դարձել է մոգերի կուսակցություն` Արամ Մանուկյանը հմուտ ձեւով թուղթուգիր է անում իշխանության վրա, իսկ Լ. Զուրաբյանն էլ հմուտ գուշակ է եւ սուրճի մրուրով կամ այլ մոգական միջոցներով ճշգրտորեն թվեր է գուշակում:

Իսկ ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ զարմանալիորեն վրդովվել է «ոչ»-իստների այն հայտարարություններից, թե ՀՅԴ-ն ընտրակեղծարարների կուսակցություն է: Ու անհապաղ պեղել է ՀՅԴ վստահված անձ Վան Արթալջյանին, ով Այգեձորի տեղամասերից մեկում հանձնաժողովին բռնեցրել էր այն գործի վրա, թե ինչպես են գողանում 404 «ոչ»-ի քվեաթերթիկ. «Եթե ձեզ թվում է` դա պատահականություն է, չարաչար սխալվում եք: Եթե այդ մեկն էլ չլիներ, կասեիք` ինչու այդ մեկն էլ չհայտնեց: Ասում են` ամեն պատահականություն անհրաժեշտության դրսեւորում է: Սա նշանակում է, որ  բոլոր ասածները մինչեւ էդ սուտ էր, որ  դաշնակցականները չեն պայքարել ընտրակեղծիքներ դեմ: Ովքեր որ այդ մասին են խոսում, թող իմանան, որ ահա մեկ հատ էլ օրինակ կա, եւ գոնե մի քիչ զսպեն իրենց  ու էդ հակադաշնակցական թույնն էդքան չթափեն»: Բայց զարմանալի է, ինչո՞ւ Է Ռուստամյանն այդքան նեղվում, մի՞թե եթե չլիներ կեղծիք բռնող այդ միակ դաշնակը, դրանից անպայման պետք է բխեր, որ ՀՅԴ-ն ընտրակեղծարար է: Ո՞ւր է լոգիկան:
Ինչպես հայտնի է, մեծ աղմուկ էր բարձրացրել թիվ 145 դպրոցի ուսուցիչ ԿԱՐՊԻՍ ՓԱՇՈՅԱՆԸ, ով պնդում էր, որ դպրոցից իրեն հեռացրել են քաղաքական դրդապատճառներով, քանի որ «ոչ»-ի ակտիվիստ է: Սակայն քաղհալածյալի լուսապսակը նա երկար չվայելեց` նա համագործակցության առաջարկություն ստացավ Անանիա Շիրակացու անվան ճեմարանից ու այժմ մտածում է` աշխատի այնտեղ, թե` ոչ: Զարմանալի է, ինչպես կարելի է քաղաքական դրդապատճառ փնտրել, եթե մարդուն տեղնուտեղը հրավիրում են մի ուսումնական հաստատություն, որը, այսպես ասած, «էլիտար» է, այնտեղ հիմնականում ունեւոր խավի երեխաներն են սովորում: Արդյո՞ք քաղաքական դրդապատճառով հեռացվածին թույլ կտան այդտեղ մոտիկ գալ:
Այսպիսի բան լսե՞լ էիք` որ հայն ու վրացին մի լավ կռվեն հանուն երրորդ երկրի շահերի: Զարմանալի է, բայց հրաշքների երկիր Ուկրաինայում տեղի ունեցավ Օդեսայի նահանգապետ ՄԻԽԱՅԻԼ ՍԱՀԱԿԱՇՎԻԼՈՒ եւ ՆԳՆ նախարար ԱՐՍԵՆ ԱՎԱԿՈՎԻ միջեւ, ու Միշիկոն այնպիսի բաներ դուրս տվեց խորհրդարանում, որ Ավակովը ջրով լի բաժակը նետեց նրա վրա, այժմ էլ պատրաստվում է դատի տալ: Ինչեւէ, ժամանակին նույն Ավակովի բազում օդիոզ արարքները մեզ զարմանալու առիթ էին տալիս, սակայն հիմա զարմանքով հայտնաբերեցինք, որ նա հաստատ շատ ավելի ադեկվատ մարդ է, քան Սահակաշվիլին: Ոչ այն պատճառով, որ ազգությամբ հայ է, քանզի հաստատ նույն կարծիքը հիմա կունենան շատ ու շատ վրացիներ:
Մեծն Թումանյանը երբեք չէր ենթադրի, որ Սուտլիկ որսկանի մասին իր պատումը մի օր կդառնա միջազգային մրցանակաբաշխության առարկա: Այսպես, աշխարհի մեծագույն ստախոս քաղաքական գործիչ են ճանաչվել Բարաք Օբաման, Անգելա Մերկելը եւ Էրդողանը: Բայց երեւում է, զարմանալիորեն, ամերիկացիներին չի բավարարում երեքից մեկը լինելը, եւ ԱՄՆ պետքարտուղար ՋՈՆ ՔԵՐԻՆ որոշեց իր նախագահին բերել առաջին տեղ` հայտարարելով. «Մենք Ռուսաստանին մեկուսացնելու նպատակ հետապնդող քաղաքականություն չենք վարում»: Զարմանալի է, ախր ինչպես չեք վարում այդպիսի քաղաքականություն, եթե այդքան պատժամիջոց եք կիրառում, եվրոպացիներին ստիպում եք ի վնաս իրենց տնտեսական շահի` միանալ այդ պատժամիջոցներին, իսկ նավթի գինն արհեստականորեն իջեցնելով` արդեն տնտեսական ճգնաժամի շեմին եք կանգնեցրել ձեր դաշնակից Սաուդյան Արաբիային:

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի