«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆԸ» ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՌԵՎՏՐՈՎ ՉԻ ԶԲԱՂՎՈՒՄ»

Արխիվ 12-16

«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆԸ» ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՌԵՎՏՐՈՎ ՉԻ ԶԲԱՂՎՈՒՄ»

 

Ազգային ժողովը շարունակել է արտահերթ նստաշրջանի բնականոն աշխատանքը, թեպետ այն մերթընդմերթ շեղվում է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի` թեմայից դուրս ու ոչ ադեկվատ հայտարարություններով: Այս, ինչպես նաեւ ամերիկյան նախագիծ դարձած կուսակցությունների գործելաոճի, ՀԱԿ-ի սկսած բաղձալի ստորագրահավաքի եւ ԲՀԿ-ի տեսլականի մասին էլ «Իրավունքը» զրուցեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻ հետ:


«ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ Է Ե՛Վ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ, Ե՛Վ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ»


–Պարոն Մելքումյան, այն, ինչ այս օրերին խորհրդարանում անում է Զ. Փոստանջյանը, միամտություն կլինի կարծել, թե պարզապես իր բնավորությունն է այդպիսին: Ըստ Ձեզ` արդյո՞ք նա կոնկրետ պատվեր է կատարում եւ ում կողմից:
– Չեմ ուզում ինչ-որ անուղղակի կապեր փնտրել, որովհետեւ սա առաջին դեպքը չէ, այսպես էլի է եղել: Ուղղակի, հիմա այն ընդգծված է, որովհետեւ ձախ ընդդիմության հատվածում, կարծես, շատ ավելի քիչ պատգամավորներ են մասնակցում գործընթացներին: Չեմ ուզում կենտրոնանալ դրա վրա, պարզապես չպետք է վիրավորական արտահայտություններ եւ անձնական պիտակավորումներ լինեն, պետականությունը պետք է հարգվի: Մենք պետք է կարողանանք հարգել բոլոր տիպի մոտեցումները եւ հանդուրժողական լինել` փոխադարձը պահանջելով նաեւ դիմացինից: Այնպես որ, ունենք այն, ինչ ունենք, իսկ խորհրդարանը մեր հասարակության այսօրվա վիճակի արտապատկերումն է, այդ թվում` ձախ հատվածի մասով:
– Ամեն դեպքում, ընդդիմադիր դաշտում ամերիկյան նախագիծ դարձած կուսակցությունները եւ նաեւ նոր կազմավորվողները նման վարքագծով որքանո՞վ կարող են իրենց տեղը գտնել ՀՀ քաղաքական դաշտում:
– Դաշտն ընդհանրապես ազատ է` անկախ նրանից կլինեն արեւմտյան, ամերիկյան, ասիական, թե ռուսական քաղաքական նախագծեր: Ընդհանրապես, մենք արագ փոփոխվող աշխարհում ենք ապրում, եւ այնտեղ, որտեղ կա բաց դաշտ, կարող են ձայներ հավաքել, գաղափարներ տարածել: Այս առումով ամերիկյան տիպի ընդդիմության լինել-չլինելու հարցը կյանքն է ցույց տալու, թե արդյոք կա պարարտ հող դրա համար: Կարծում եմ` հիմա այդքան մեզ մոտ գաղափարների պայքար չի գնում: Հանրաքվեի արդյունքները մեզ նաեւ ցույց տվեցին, որ ժողովուրդը «ոչ» է ասում է ոչ թե ընդդիմությանը կամ Սահմանադրության բովանդակությանը, այլ նա ուղղակի անվստահություն է հայտնում ստեղծված իրավիճակին: Իսկ ստեղծված իրավիճակի համար բոլորս ենք պատասխանատու` ե՛ւ իշխանությունը, ե՛ւ ընդդիմությունը, ե՛ւ մյուս չեզոք մարդիկ: Այո, մարդիկ չեն վստահում նաեւ ընդդիմությանը, որի ապացույցն է հրապարակում ընդամենը մի քանի տասնյակ մարդու առկայությունը: Մարդիկ չեն հավատում, որ այդ ճանապարհով կարող է բան փոխվել: Դրա համար մենք պետք է կարողանանք քաղաքական այնպիսի լուծումներ առաջարկել, որ իշխանությանը այլընտրանք չմնա: Այնպես չէ, որ իշխանությունը չի զգում, որ մենք որոշակի սոցիալական, տնտեսական պրոբլեմային վիճակում ենք հայտնվել: Ուստի` կարծում եմ` կառավարության բարի նպատակներով նախաձեռնվող շատ-շատ նախաձեռնություններ` հարկային արտոնությունների, ներդրումային ծրագրերի խթանման, պարզեցման, լիցենզավորման հետ կապված եւ այլն, չի կարող համարժեք արդյունք տալ, եթե մենք քաղաքական համապատասխան միջոցառումներով չամրապնդենք այն:



ԸՆԴԱՄԵՆԸ ՄԻ ԵՐԿՈՒ-ԵՐԵՔ ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ՊՈՐՏՖԵԼ ՈՒՆԵՆԱԼԸ ԲՀԿ-ԻՆ ՊԵՏՔ ՉԷ


–Երբ Դուք կառավարության հասցեին բացասականի կողքին նաեւ դրականն եք արձանագրում, մամուլում սկսվում է վերլուծությունների շարք, թե ԲՀԿ-ն գնում է կոալիցիայի ճանապարհով: Ի վերջո, այստեղ կա՞ ճշմարտության մասնիկ:
– Բացարձակ, այսինքն` եթե մեք դրականն ու բացասականն ասում ենք, ուրեմն` կոալիցա՞ ենք գնում: Մի՞թե ընդդիմությունն անընդհատ պետք է ասի` էս ինչ վատ է, էս ինչ դաժան է, խայտառակ վիճակ է... Էհ, որ ասում են, դրանից բա՞ն է փոխվում: Ես նորից եմ ուզում վերահաստատել, որ որեւէ կոալիցիայի մասին որեւէ խոսք այսօր չկա: «Բարգավաճ Հայաստանը» քաղաքական առեւտրով չի զբաղվում: Եթե պետք է մտնենք կոալիցիայի մեջ` ընդամենը մի երկու-երեք նախարարական պորտֆել ունենալու համար, մեզ դա պետք չէ: Մենք պետք է գնանք իրավիճակ փոխելու ծրագրով: Պետք է լուծումներ տալ, եւ սա ասելով` նկատի ունեմ ինչ-որ գաղափարների եւ ծրագրերի շուրջը հասարակական համաձայնություն ստանալը, առանց դրա չենք կարող: Ինչ վերաբերում է ենթադրություններին, դրանք նույնիսկ ադեկվատ չեն: Եթե մենք ինչ-որ կոնստրուկտիվ բան ենք ասում, սա դեռ չի նշանակում, որ գնում ենք կոալիցիայի ճանապարհով: Ես հասկանում եմ, որ մենք մեր հեղինակությունն ենք դրել` «այո» ասելով: Ի՞նչ է, դուք մտածում եք, որ Մելքումյանը չի մտածում իր հեղինակության մասին: Բայց ես միտումնավոր եմ արել, եւ պետք է ունենաս այդ ուժը, որ քննադատության էլ արժանանաս, պատասխաններն էլ տաս: Ինձ գյուղական 50 համայնքներում ասում էին, թե փետրվարին ինչու ոչինչ չարեցիք: Ասում եմ` իսկ դուք ո՞ւր էիք ձեր ընտանիքով փետրվարին: Թե բա` տանն էինք: Ես էլ հարցրեցի` իսկ պատաստ էիք գալու եւ զոհվելու, որովհետեւ հիմա էլ ուշ չի... Պատասխանում էին` չէ-չէ...
– Իսկ ՀԱԿ-ի կարծիքով` իրավիճակի կոնստրուկտիվ լուծումներ կարելի է գտնել` վիճարկելով հանրաքվեի արդյունքները Սահմանադրական դատարանում: Ավելին` նրանք արդեն 9 պատգամավորական ստորագրություն ունեն եւ 27 ստորագրություն հավաքելու դեպքում կկարողանան դիմել: Ի՞նչ կասեք այս մասին:
– Որեւէ մեկը որեւէ փաստաթղթով մեզ չի դիմել: Մենք չգիտենք դրա մասին, անգամ այդ տեքստը չեմ տեսել, թե ինչ պատրվակով, ինչ հիմնավորմամբ են ուզում դիմել: Եթե դիմեն, կքննարկենք: Համենայնդեպս, ինձ հայտնի չէ, որ կուսակցությունը նման դիմում ստացել է:
– Իսկ Ձեր անձնական կարծիքը ո՞րն է այս ստորագրահավաքի վերաբերյալ:
– Ճիշտն ասած, չեմ կարծում, որ այսօր դատարան դիմելը ինչ-որ արդյունք է տալու է: Բայց թող գրավոր դիմեն, հասկանանք: Պարզապես, նույն սխալներն անընդհատ կրկնելով` հարց չի լուծվելու: Դրանից ինչ-որ հաճո՞ւյք ենք ստանում: Հանրապետությունում մթնոլորտ պետք է փոխվի, որովհետեւ  ընդդիմությունն իր խաղի կանոններով, վարքագծով, գորունեությամբ ցույց տվեց, որ իր հետեւից էլ չեն գնում: Անընդհատ պարտվող ընդդիմություն չեմ սիրում: Եթե անընդհատ պարտվում է, նշանակում է միտումնավոր այդ տեղը պահում է, որ անընդհատ պարտություններ արձանագրի: Մեզ նոր դեմքեր, նոր գաղափարներ են պետք, որոնք իշխանության հետ կլինեն ոչ թե թշնամական հակամարտության շրջանակում, այլ կլինեն հասարակական կոնսենսուսի շրջանում:
– Նկատի ունեք նոր կազմավորվող կուսակցությունների ներկայությո՞ւնը խորհրդարանական ընտրություններում:
– Ե՛վ կուսակցությունների մեջ կարող են լինել այդ դեմքերը, ե՛ւ կուսակցություններից դուրս: Ընդհանրապես, 2017 թվականի ընտրությունների ժամանակ մեր կուսակցությունները պետք է իմաստավորվեն, պետք է կոնսենսուսային ֆիգուրներ լինեն:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի