«ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ԵՌԱՍՏԻՃԱՆ ԵՐԵՍՊԱՇՏԱԿԱՆ ԲԱՆԵՐ Է ԽՈՍՈՒՄ»

Արխիվ 12-16

«ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ԵՌԱՍՏԻՃԱՆ ԵՐԵՍՊԱՇՏԱԿԱՆ ԲԱՆԵՐ Է ԽՈՍՈՒՄ»

 

Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեից անմիջապես հետո Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հանդես եկավ ընտրակեղծարարներին հայտնաբերելու պահանջով` ակնարկելով մինչեւ իսկ պատժամիջոցներ կիրառելու մասին: Լավ էլ արեց, կեղծարարներին պետք է պատժել: Միայն թե... Նոյեմբերի 1-ին Ադրբեջանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որոնք անգամ արեւմտյան բազում կառույցներ դեռ նույնիսկ նախընտրական փուլում որակեցին` անգամ  ադրբեջանական կտրվածքով, աննախադեպ խայտառակ: Բայց ահա նույն ԱՄՆ-ի արդեն ադրբեջանական դեսպանը, էլ չասած` շատ ավելի բարձրաստիճան ամերիկյան պաշտոնյաներ, ձեւի համար հազիվ մի թեթեւ կնճռոտվեցին` Բաքվին առաջարկելով ջերմ համագործակցություն: Եվ դրանից հետո, ինչքան էլ համաշխարհային դեմոկրատիայից խոսես, մեկ է` երկակի ստանդարտներն ակնհայտ են: Ուրեմն` ինչո՞վ է սա բացատրվում: Այս հարցի շուրջ «Իրավունքը» զրուցեց մի շարք ճանաչված գործիչների հետ:

 

 


ԱԺ ՀՀԿ պատգամավոր ՄԿՐՏԻՉ ՄԻՆԱՍՅԱՆԻ խոսքով` ԱՄՆ դեսպանատունը զբաղված է պարզապես երեսպաշտությամբ եւ իրականացնում է քաղաքական պատվեր. «Հայտարարության առաջին մասին վերաբերում եմ բացասական, կարծում եմ ԱՄՆ դեսպանատունը չունի ուսումնասիրություններ: ՀՀ նախագահը եւ վարչապետն արդեն հայտարարել են, որ եթե կոնկրետ փաստեր ներկայացնեն ընտրակեղծարարների մասին, ապա մեղավորները կպատժվեն ըստ օրենքի: Այնպես որ, այստեղ խնդիր չկա, մենք նույնպես դրա կողմանակիցն ենք: ԱՄՆ դեսպանատունը եռաստիճան անտրամաբանական բաներ է խոսում: Հասկանում եմ, որ մեծ քաղաքականությունը, առավել եւս` ամբողջապաշտական զգացմունքները, ցանկությունները միաբեւեռ երկրագնդի պայմաններում ԱՄՆ-ին հաջողվում է իրականացնել: Մենք նրա համար ենք, որպեսզի ցույց տանք անարդարության բացահայտ ճիչերը: Սարսափելի է, երբ մարդիկ կարող են իրենց թույլ տալ` որտեղ ասես, ինչ կարգ ասես հաստատել, միայն թե նավթի գլխին իրենք կանգնեն: Աբսուրդ է սա»:

ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետ ՆԱՐԵԿ ԳԱԼՍՏՅԱՆԸ փաստեց, որ  Ամերիկայի հետ միասին երկակի ստանդարտներով են զբաղված նաեւ աշխարհի այլ գերտերություններ, երբ խոսքը վերաբերում է սեփական շահերին. «Կարծում եմ` Հայաստանն ինքն իր մեջ պետք է քաղաքական կամք եւ ուժ գտնի, որպեսզի բոլոր ընտրակեղծարարներին ուղարկի ճաղերից այն կողմ: Այս պահին աշխարհի բոլոր գերտերությունները պետք է ավելի շատ զբաղված լինեն սահմանում տեղի ունեցող միջադեպերի կանխարգելմամբ, քանի որ ամեն օր այնտեղ տեղի է ունենում ողբերգություն, ինչը նաեւ անպատժելիության մթնոլորտի արդյունք է: Իսկ նույն ամերիկացիները Մինսկի խմբում ունեն այն մանդատը, որով կարող են սանձել սահմանից այն կողմ գտնվող մեր թշնամուն»:

 

Գրող, հրապարակախոս ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆԸ նշեց, որ չի կիսում ԱՄՆ դեսպանատան տեսակետը. «Անհնար է, որ Ադրբեջանում տեղի ունենան ժողովրդավարական ընտրություններ, ինչի մասին ամբողջ աշխարհը գիտի: Այստեղ մի շարք խնդիրներ գոյություն ունեն, հատկապես` Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցելու հետ կապված: Ճիշտ է` ԱՄՆ-ը միշտ էլ ասում է, որ ողջունում են Հայաստանի այդ քայլը, բայց դե գիտենք, որ այս ամենը նրա սրտով չէ: Նրանք ամեն կերպ ցանկանում են ստվեր գցել մեր ընտրությունների վրա: Իմ կարծիքով` այդ հանրաքվեն անցել է բնականոն պայմաններում, թեեւ իհարկե բոլոր ընտրություններում էլ սխալներ կան: Իսկ ինչո՞ւ միաժամանակ չեն խոսում այն խախտումներից, որը տեղի ունեցավ, երբ Բուշն էր ընտրվում ԱՄՆ-ի նախագահ: Այնպես որ, մեծ-մեծ թող չխոսեն: Ամերիկան որ երկիրը մտնում է եւ ուզում է կարգավորումներ անել, այդ երկիրը, որպես կանոն, պարզապես քանդում է: Չի կարելի մտնել մարդու տուն եւ ասել` բազմոցը սխալ տեղ է դրված կամ գրապահարանը հանիր, ուրիշ տեղ դիր: Իմ տունն է, ինչպես ուզեմ, այնպես էլ կկահավորեմ: Հայաստանն ունի իր ներքին կանոնադրությունը, եւ պետք չէ գալ մեր երկիր եւ ասել, թե ինչ պետք է անենք: Մեր գործերին թող չխառնվեն, այդ դեպքում նրանց հեղինակությունը մեր աչքում ավելի կբարձրանա: Կյանքը ցույց տվեց, որ Ամերիկայի միջամտության պատճառով այսօր Իրաքից ու Սիրիայից սկսած` կորած են արյան մեջ»:

 

 

 

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին