«ԴԱՍԱԿԱՆԸ ԷՍՏՐԱԴԱՅԻՆ ՄՂԵԼ Է ՀԵՏԻՆ ՊԼԱՆ»

Արխիվ 12-16

«ԴԱՍԱԿԱՆԸ ԷՍՏՐԱԴԱՅԻՆ ՄՂԵԼ Է ՀԵՏԻՆ ՊԼԱՆ»

 

Անցնող տարին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահի եւ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համար բուռն էր ու հագեցած: Նախ` տարեսկզբին սկսվեց համերգասրահի վերանորոգումն ու վերազինումը, իսկ նվագախումբը համերգային հյուրախաղերով եղավ աշխարհի տարբեր երկրներում` համերգները նվիրելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: «Իրավունքի» հետ զրույցում համերգասրահի տնօրեն ՌՈՒԶԱՆՆԱ ՍԻՐՈՒՆՅԱՆԸ ամփոփելով տարին` կարեւորեց նաեւ Ֆիլհարմոնիկ նվագախմբի 90-ամյակով:

 

 

ԻՐԱԶԵԿՈՒՄ ԷԻՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ՄԱՍԻՆ

-Մեծ աշխատանքից հետո կարող եմ ասել, որ մեզ հաջողվեց, ամեն ինչ անել պատշաճ, բայց բավականին դժվարություններով: Ամիսներ շարունակ փորձերն անցկացնում էինք Ամերիկյան համալսարանի դահլիճում, իսկ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շնորհիվ չտուժեցին մեր ուրբաթօրյա համերգները: Դրան զուգահեռ` նախապատրաստվեցինք շրջագայությունների` 100-րդ տարելիցի շրջանակներում ունեինք բավականին շատ ուղեւորություններ, որը մեկնարկեց հենց ապրիլ ամսից` Սկանդինավյան երկրներով, որտեղ ունեցանք չորս փայլուն համերգ: Ընդհանրապես, տարվա մեր բոլոր համերգները նվիրված էին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին` անկախ նրանից դրանք եղել են աբոնեմենտային համերգներ, թե փառատոնի շրջանակներում: Մենք կարողացել ենք հասնել նրան, որ նույնիսկ փառատոնի շրջանակներում, տվյալ երկրները նույնպես համերգները նվիրեցին 100-րդ տարելիցին: Իհարկե, այս շրջագայությունները հնարավոր չէր լինի իրականացնել, եթե մեր պետությունը` ՀՀ մշակույթի նախարարությունը եւ 100-րդ տարելիցի գրասենյակը չֆինանսավորեին մեր ճանապարհածախսը: Մեր երաժշտության  լեզվով աշխարհում մարդիկ իրազեկվեցին 100 տարվա մեր ծանր վշտի մասին:
- Օտար հանդիսատեսը երաժշտությունը լսելով` ինչպե՞ս իմացավ Հայոց ցեղասպանության մասին:
- Հաճախ իրազեկման խնդիր էր առաջանում, բայց բոլորս` մեր անձնակազմը, ինչպես նաեւ տվյալ երկրներում Հայաստանը ներկայացնող դեսպաները, որոնք մշտապես մեր կողքին էին, նույնպես երաժշտության լեզվով իրազեկում էինք հանդիսատեսին` 100-րդ տարելիցի մասին:

«ՉԻ ԿԱՐԵԼԻ ՄԻԱՆՇԱՆԱԿ ԱՍԵԼ, ՈՐ ԱՄԵՆ ՀԱՐՑ ԼՈՒԾՎԱԾ Է»

-Տիկին Սիրունյան, սեպտեմբերից համերգասրահն արդեն վերանորոգված ու վերազինված բացեց իր դռները, կարելի՞ է ասել` էլ խնդիրներ չունեք:
- Նախ` դասական երաժշտության 9-րդ փառատոնի մեկնարկով բացվեց մեր վերանորոգված ու վերազինված համերգասրահը: Ի դեպ, փառատոնը եւս նվիրված էր 100-րդ տարելիցին, որի շրջանակներում աշխարհի տարբեր երկրներից եկած 25 մենակատարներ նույնպես իրազեկված էին, նույնիսկ բոլոր մամլո ասուլիսներում բարձրաձայնում էին այդ մասին: Կարծում եմ` նրանցից յուրաքանչյուրը մի դեսպան է դառնում` իր երկրում իրազեկելու 20-րդ դարի առաջին Ցեղասպանության մասին: Իսկ ինչ վերաբերում է խնդիրներին, իհարկե չի կարելի միանշանակ ասել, որ ամեն հարց լուծված է, որովհետեւ այս մեծ  կառույցում ինչպե՞ս կարող է խնդիր չառաջանալ: Այսօր մեր ձայնային տեխնիկայի խնդիրը մնաց երկրորդ պլանում, բայց մենք առաջնայնությունը տվեցինք լուսային տեխնիկային, քանի որ նվագախմբի համար շատ կարեւոր էր ունենալ ճիշտ լույսեր: Եթե սկսենք մտածել, թե ինչ մնաց ետեւում, ապա մնացին երաժշտական գործիքները, բայց լիահույս եմ, որ կլինի: Տա Աստված, մեր պետությունն այնքան հնարավորություններ ունենա, որ 1-2 տարուց մենք ունենանք լավ երաժշտական գործիքներ: Իսկ ընդհանրապես, դահլիճը եւ նվագախումբը մի առողջ օրգանիզմ են, եթե թերությունների եւ պահանջների մասին խոսենք, ապա այն անվերջ է: Աշխատում ենք որոշ բաներ ինքներս անել, իսկ գլոբալ խնդիրներին պետությունը ժամանակ առ ժամանակ աջակցություններ է ցուցաբերում են: Նաեւ շնորհակալ ենք մշակույթի բարեկամ ՎիվաՍել-ին, որը տարիներ շարունակ Ֆիլհարմոնիկ նվագախմբի կողքին է:

«ՊԵՏՔ Է ԱՎԵԼԻ ՇՈՒՔՈՎ ՆՇԵՆՔ ՄԵՐ 90-ԱՄՅԱԿԸ»

-Փաստորեն` Ֆիլհարմոնիկի 90-ամյակն այդպես էլ ստվերո՞ւմ մնաց:
- Ուզում էինք տարեվերջն ուրախ նոտայով լիներ` 90-ամյակի համերգով: Սակայն, 90-ամյակն այնքան էլ փոքր թիվ չէ, եւ մտածեցինք, որ պետք է ավելի շուքով նշենք մեր տարեդարձը: Քանի որ Ֆիլհարմոնիկի առաջին համերգը եղել է մարտի 20-ին, որոշեցինք` 2016-ի մարտի 20-ին ամփոփել 90-ամյակը: Հատկապես, որ նախապատրաստում ենք մի փոքր  վավերագրական ֆիլմ եւ ուզում ենք անպայման գիրք տպագրել: Համերգը մի փոքր հետաձգվեց, բայց հանդիսատեսին ավելի պատշաճ մակարդակով կներկայացնենք 90 տարիների ամփոփումը` Հայոց ցեղասպանությունից անմիջապես տասը տարի հետո է ստեղծվել ֆիլհարմոնիկ նվագախումբ, որը վերածնունդի մի նոր ալիք էր Հայաստանում:

«ՏԱՐԻՆԵՐ ԱՌԱՋ ԵՐԱԶՈՒՄ ԷԻ, ՈՐ ԴԱՀԼԻՃՆ ԻՐ ԱՆՎԱՆՆ ՈՒ ՆՊԱՏԱԿԻՆ ԾԱՌԱՅԻ»

-Տիկին Սիրունյան, եթե նախկինում հանդիսատեսը Արամ Խաչատրյան համերգասրահ էր գալիս հիմնականում էստրադային համերգների համար, հիմա, կարծես թե, դասականը էստրադային մղել է հետին պլան:
- Տարիներ առաջ երազում էի, որ այս դահլիճն իր անվանն ու նպատակին ծառայի: Բայց նաեւ հասկանում էի, որ մեր պետության մեջ շատ քիչ են համերգային դահլիճները, դրա համար որոշ առումով, իհարկե, կոմպրոմիսի էի գնում, եւ ինձ համար անընդունելի համերգներ էին լինում դահլիճում: Այսօր ինքնաբերաբար ամեն ինչ փոխվեց, արդեն դասական համերգների ե՛ւ քանակն ավելացավ, եւ հանդիսատեսը, նաեւ նվագախմբերի թիվն է շատացել, ու արդեն հիմնականում դասական եւ ժողովրդական համերգներ են մեր դահլիճում տեղի ունենում: Դա մի կողմից շատ ուրախալի փաստ է, բայց տխրում եմ, երբ կիսադատարկ դահլիճներ ենք ունենում: Չեմ ուզում դա կապել հանդիսատեսի ֆինանսի հետ, որովհետեւ դասական երաժշտության համերգները շատ ավելի մատչելի են, քան մնացած բոլոր համերգները: Ֆինանսի բացակայությունը բացառում ենք առավել եւս, երբ մեր գնացուցակում ունենք զեղչային համակարգ` ե՛ւ ուսանողության, ե՛ւ թոշակառուների, ե՛ւ երաժշտական դպրոցների համար: Պարզապես, այսօր լսարանը մի քիչ պասսիվություն է դրսեւորում, բայց աստիճանաբար կհասնենք նրան, որ դասական եւ ժողովրդական համերգները կընթանան լեցուն դահլիճներում: Եթե արտասահմանում մենք ունենում ենք լեփ-լեցուն դահլիճներ, ապա նույնը չի կարելի ասել մեր երկրի մասին:

Զրույցը` ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին