ԵՎ ՀՆՉԵՑԻՆ ԱՆԹԱՍԻԲ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԲԱՅԱԹԻՆԵՐ

Արխիվ 12-16

ԵՎ ՀՆՉԵՑԻՆ ԱՆԹԱՍԻԲ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԲԱՅԱԹԻՆԵՐ

 

Չէ, իրոք, 100 տարի առաջ նահատակված ու այսօր սրբադասված մեր նախնիները մի օր գալու են ամենքիս հետեւից ու պատիվ պահանջեն: Այո, պատիվ` հայուհուն բռնաբարող, մանկանը կյանքից զրկող, կեղեքող ու թալանող ազգի հետ այսօր ներդաշնակության մեղեդիներ իրար ականջին մրմնջալու համար: Երեկ տեղի ունեցավ հերթական խայտառակությունը երեւանյան մշակութային օջախներից մեկում, որտեղ հայ եւ թուրք երաժիշտները շեշտում ենք` Ցեղասպանության 100-րդ տարելիցին «Ներդաշնակության մեղեդի» խորագրով համատեղ համերգ իրականացրին: Իսկ նպատակն էր մշակութային կապերի միջոցով ժողովուրդների մերձեցումը: Զավե՞շտ է, թե՞ ճակատագրի հեգնանք, որ այսօր պապիդ սպանած ազգի ժառանգների հետ որոշ արվեստագետներ որոշել են մերձենալ: Չէ՛, ոչ մի զավեշտ էլ չկա, այլ ազգիս ամոթն է, հատկապես, երբ այս օրերին Ռուսաստանի Դաշնությունն անգամ չներեց Թուրքիային` իր մի ինքնաթիռը ոչնչացնելու համար` խզելով տնտեսական հարաբերությունները, վերջ դնելով զբոսաշրջությանը, բոյկոտելով թուրքական արտադրությունը: Մինչդեռ մենք այսօր ներդաշնակության մեղեդիներ ենք խաղացնում, բա ո՞ւր կորավ մեր թասիբը: Ու սա էլ դեռ բավական չէ, դեկտեմբերի  22-ին նույն կազմով մշակութային մերձեցման ջատագով մեր հայրենակիցները պատրաստվում են նույն համերգը կրկնել Ստամբուլում:

 

Ի դեպ, պարզվում է, որ այստեղ էլի ԱՄՆ դեսպանատան մատը խառն է: Քաղաքագետ ՀՐԱՆՏ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆՆ անդրադառնալով այս համերգին` գրել է. «Հետաքրքիր է, չէ՞, որ ԱՄՆ դեսպանատունը «Ներդաշնակության մեղեդի» խորագրով հայ-թուրքական համատեղ համերգ է կազմակերպում Երեւանում: Հավաքել են մի քանի երաժիշտների, որոնք ոգեւորված պնդում են, թե «երկար տարիներ հարեւանությամբ ապրելով` հայկական եւ թուրքական մշակույթները միահյուսվել են իրար»: Եղբայրություն, հանդուրժողականություն են քարոզում: Պարզվում է` բոլորը «վաղուց էին երազում» դրա մասին, բայց հնարավորություն չկար...»: Այո, ԱՄՆ-ի թեթեւ ձեռքով այսօր ականատեսն ենք լինում մշակութային այս տեսակ ստրկացման:
Հավելենք, որ միջմշակութային այս նախաձեռնության շրջանակում նույն բեմում հանդես են եկել հայ հանրահայտ «The Beautified Project» ռոք խումբը, հայկական ծագումով ստամբուլաբնակ երգչուհի Սիբիլ Փեքթորոսօղլին եւ ժողովրդական գործիքների թուրք հայտնի կատարողներ Գյոքսել Բակտագիրը, Բուրակ Մալչոկը, Օսման Յուրդալ Թոքջանը եւ Մերթ Էլմասը:
Մեզ մնում է սթափության կոչ անել հայ մասնակիցներին եւ հորդորել` նախեւառաջ ականջ դնել Հայոց 100-ամյա ցավի մեղեդուն, հետո ներդաշնակվել Թուրքիայի հետ, ով, ի դեպ, այսօր զբաղված է իսլամիստ ահաբեկիչների ֆինանսավորմամբ ու եզդի ազգի ցեղասպանությամբ:


Կույտը մշակեց
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի