Ի՞ՆՉ ԱԿՆԿԱԼԵԼ ՍԱՐԳՍՅԱՆ-ԱԼԻԵՎ ԱՌԱՋԻԿԱ ՀՆԱՐԱՎՈՐ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ

Արխիվ 12-16

Ի՞ՆՉ ԱԿՆԿԱԼԵԼ ՍԱՐԳՍՅԱՆ-ԱԼԻԵՎ ԱՌԱՋԻԿԱ ՀՆԱՐԱՎՈՐ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ

 

Դեկտեմբերի 19-ին Շվեյցարիայում` մեկ տարի դադարից հետո, կկայանա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հերթական հանդիպումը: Իսկ թե ի՞նչ կարելի է ակնկալել առաջիկա հանդիպումից` հատկապես սահմանային լարվածության ֆոնին,«Իրավունքը» հետաքրքրվեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ պատգամավորներից, որը ներկայացնում ենք «Կլոր սեղան» ձեւաչափով:


ՆՄԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐՆ ԻՋԵՑՆՈՒՄ ԵՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ


Ըստ ԱԺ պատգամավոր, ԱԳ նախկին նախարար ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ` այդ հանդիպումից առանձնապես որեւէ բան ակնկալել պետք չէ. «Բայց այն կարեւոր է, որովհետեւ նման հանդիպումներն իջեցնում են սահմանային լարվածության աստիճանը` հաշվի առնելով, որ վերջերս շատ սանձարձակ է Ադրբեջանը: Նրանց կողմից խախտումներն աննախադեպ քանակի են հասել եւ նույնիսկ զրահատեխնիկա են օգտագործում ու տանկեր կիրառում: Հետեւաբար, լարվածությունն իջեցնելու եւ այդ մտահոգությունները բարձրաձայնելու առումով կարեւոր է այս հանդիպումը»: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ ՆԱԻՐԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ նույնպես կարծում է, որ Սարգսյան-Ալիեւ

հանդիպումը կգրանցի գոնե դրական տեղաշարժ նրանով, որ սահմանում համեմատաբար խաղաղ իրավիճակ կլինի. «Ինչպես փորձն է ցույց տալիս, այդ հանդիպումներին նախորորդող եւ հաջորդող օրերին սահմանի լարվածությունը փոքր-ինչ թուլանում է: Միգուցե, մի քիչ հոռետեսորեն եմ տրամադրված, բայց այս պահի դրությամբ միայն դա եմ պատկերացնում, իբրեւ դրական տեղաշարժ, քանի որ բազմիցս Ալիեւն իր դեստրուկտիվ պահվածքով ցույց է տվել, որ այդ հանդիպումներին սայլը տեղից չի շարժվում, ու ամեն ինչ շարունակում է դոփել տեղում: Բայց, միեւնույն ժամանակ, ուզում եմ փաստել, որ ցանկացած նման բարձր մակարդակով հանդիպում մեկ քայլ է դեպի Մինսկի խմբի աշխատանքների բարեհաջող ավարտ: Վերջիվերջո, նման հանդիպումները միջազգային հանրությանը ցույց են տալիս, որ Մինսկի խումբն է այն միակ մարմինը, որն ունի մանդատ` զբաղվելու Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման հիմնախնդրով»:


«ԱԼԻԵՎՆ ԷԼ Է ԳԻՏԱԿՑՈՒՄ, ՈՐ ԽՈՒՍԱՓՈՂԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ԼԱՎ ՉԻ ԸՆԿԱԼՎԻ»


Անդրադառնալով այս օրերին շրջանառվող ամենատարածված տեսակետին, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ամեն ինչ կանի, որպեսզի հնարավոր հանդիպումը ձգձգվի կամ ընդհանրապես չկայանա` ԱԳ նախկին նախարարն ընդգծեց. «Ես Ալիեւի անունից չեմ կարող որեւէ բան ասել, բայց կարծում եմ` Ալիեւն էլ է գիտակցում, որ խուսափողական դիրքորոշումը լավ չի ընկալվի միջազգային  հանրության կողմից: Ի վերջո, մեկ տարի է հանդիպում չի եղել, եւ Մինսկի խմբի համանախագահները տարբեր առաջարկներ են ներկայացրել, մասնավորապես` միջադեպերի հետաքննման հետ կապված, որոնք մերժվում են հենց Ադրբեջանի կողմից: Այնպես որ, չմասնակցությունը չեմ կարծում, որ ճիշտ կլինի, բայց, իհարկե, սա իրենց որոշելիքն է»: Իսկ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորը գտնում է, որ Ալիեւը կհանդիպի, բայց որեւէ տեղաշարժ չի գրանցվի. «Ալիեւը հանդիպմանը կգնա, որովհետեւ մի քիչ շատ է իր հեղինակությունը խարխլվել համաշխարհային կառույցների աչքերում, ու նա ավելի ապակառուցողական ու մերժողական կերպարի մեջ է մտել: Եվ եթե նա կողքին ունի դիվանագիտական խորհրդատուներ, ապա ֆիզիկապես գոնե ներկա կգտնվի»:


«ՀՈՒՍՈՎ ԵՄ` ՇՈՒՏՈՎ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՎԵԼԻ ՀԱՍՑԵԱԿԱՆ ԿԼԻՆԵՆ»


Ամեն դեպքում, նկատի ունենալով այն, որ վերջին շրջանում ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահների հայտարարությունները որպես վերջնագիր են հնչում, թե որքանո՞վ է հնարավոր, որ հանդիպումը բեկումնային շրջադարձ ունենա, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ պատգամավորը նշեց. «Դուք իրավացի եք, ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունները մի քիչ ամորֆ եւ անդեմ իրավիճակից փոխվել են ավելի հասցեականի, ինչը եւս դրական տեղաշարժ է: Եվ գտնում եմ, որ սա Ադրբեջանի վարած մերժողական քաղաքականության արդյունքն է: Այս հարցում ես ավելի լավատես եմ տրամադրված եւ հուսով եմ, որ շուտով Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններն ավելի հասցեական կլինեն ու ավելի կոնկրետավորված»: Խոսելով իր սպասելիքների մասին` տիկին Կարապետյանը հավելեց. «Սպասում եմ` ԵԽԽՎ զեկույցների մասով, Մինսկի խմբի համանախագահների ավելի կտրուկ հայտարարության, քանի որ թվիթերյան գրառումները եւ լղոզված ձեւակերպումները, թե եթե զբաղվում եք հիմնախնդրով, մեզ հետ պետք է գոնե համագործակցել, կարծում եմ` կարելի է փոխարինել ավելի կոշտի ու շեշտել, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն է զբաղվում այդ հիմնախնդրով: Չէ՞ որ մանդատը տրված է հենց նրանց»: Եզրափակելով թեման` Ա. Արզումանյանն էլ ասաց. «Այս հանդիպումը կլինի կարեւոր` հերթական լարվածությունն իջեցնելու համար որպես բանակցային գործընթացը շարունակելուն ուղղված քայլ, բայց ոչ բեկումնային շրջադարձ»: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի