«ՑԱՆԿԱՑԱԾ ՄԱՐԴ ԷԼ ՀՈԳՈՒ ԽՈՐՔՈՒՄ ՀԱՎԱՏՈՒՄ Է ՁՄԵՌ ՊԱՊԻՆ»

Արխիվ 12-16

«ՑԱՆԿԱՑԱԾ ՄԱՐԴ ԷԼ ՀՈԳՈՒ ԽՈՐՔՈՒՄ ՀԱՎԱՏՈՒՄ Է

ՁՄԵՌ ՊԱՊԻՆ»

 

Երեւանյան տոնական զարդարանքներն արդեն հուշում են, որ Ամանորը սարերի հետեւում չէ: Այնպես որ, ճիշտ ժամանակն է հայտարարել, որ ամանորյա եռուզեռը սկսված է: Իսկ կա՞ Ձմեռ պապ, թե` ոչ, ի՞նչ կբերի Նոր տարին եւ կլինե՞ն արդյոք հրաշքներ Ամանորի գիշերը, «Իրավունքը» մինչ տարեմուտ կպարզի արվեստի ներկայացուցիչներից: Մեր զրուցակիցն է երգիչ ՊԱՇ ՍԱՐԴԱՆ, ումից կորզեցինք բավականին անկեղծ պատասխաններ:

- Տարին ամփոփելով` Ձեր ամենակարեւոր ձեռքբերումը ո՞րն եք համարում:

- Եթե խոսեմ զուտ անձնապես, ինձ համար այս տարին բավականին բուռն էր` թե՛ երգարվեստի, թե՛ իմ աշխատանքի առումով, որտեղ բավականին վերելքներ եմ ունեցել: Միշտ ձգտել եմ, իսկ ձգտող մարդիկ հասնում են իրենց նպատակներին: Ինչ վերաբերում է ձեռքբերումներից ամենակարեւորին, ինձ համար այն է, որ ծնողներս կողքիս են` ընտանեկան ջերմության մեջ եմ: Իմ կարծիքով` դրանից լավագույն ձեռքբերում չի կարող լինել կյանքում:

- Մինչեւ ե՞րբ եք հավատացել, որ Ձմեռ պապ, այնուամենայնիվ, կա:

- Երբ տեսա, որ մայրս իմ բարձի տակ ինչ-որ բան է դնում, այդ օրվանից փշրվեց երազանքը: Բայց ցանկացած մարդ էլ հոգու խորքում հավատում է Ձմեռ պապին: Թեկուզ նա միստիկ կերպար է, բայց այդ մանկական երեւակայությունը բոլորիս մեջ շարունակում է ապրել:

- Դեկտեմբերի 31-ի գիշերը հրաշքների սպասո՞ւմ եք:

- Ես ամեն օր եմ հրաշքների սպասում, որովհետեւ ամեն օրն ինձ համար հրաշք է, եթե իմ կյանքում ինչ-որ հետաքրքիր բան է տեղի ունենում: Այն, որ քնում եւ արթնանում ենք, արդեն հրաշք է:

- Ի՞նչ կցանկանայիք, որ բերի Ձմեռ պապը 2016-ին:

- Ամենակարեւորը` թող մարդկանց ոչ միայն շոշափելի հաջողություններ բերի, այլեւ` հոգեւոր: Նյութականն այսօր կա, վաղը կարող է չլինել, իսկ մնայուն արժեքը հոգեւորն է:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի