ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՄԱՅՐ ԹԱՏՐՈՆԸ ԿԲԱՑՎԻ «ՊԵՊՈՅՈՎ»

Արխիվ 12-16

ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՄԱՅՐ ԹԱՏՐՈՆԸ ԿԲԱՑՎԻ «ՊԵՊՈՅՈՎ»

 

2014 թվականի հունիսի 4-ի ՀՀ կառավարության նիստի որոշմամբ` սեպտեմբերից Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում սկսվել են դահլիճի տեխնիկական վերազինման աշխատանքները: Այսօր դեռեւս թատրոնում ընթանում են ապամոնտաժման աշխատանքներ, որոնք ըստ մասնագետների կավարտվեն 2016 թվականի հունվարի վերջին, որին կհաջորդի մոնտաժման աշխատանքները, որոնք էլ կավարտվեն հունիս-հուլիս ամիսներին: Դրան էլ կհաջորդի կոսմետիկ վերանորոգման աշխատանքները, ինչի համար հաջորդ տարվա պետական բյուջեով նախատեսված է 20 միլիոն դրամ հատկացնել թատրոնին:

Իդեպ, վերազինման համար ավստրիական կառավարության կողմից թատրոնին հատկացվել է 7 միլիոն եվրոյի անտոկոս վարկ, ինչը թատրոնը պարտավորվում է մարել աշխատանքների ավարտից հետո, 4 տարի անց` 13 տարվա ընթացքում:

ԿՈՒՆԵՆԱ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԲԵՄ

Ինչեւէ, մասնագետները խոստանում են, որ վերազինումից ու վերանորոգումից հետո Մայր թատրոնը կունենա ժամանակակից բեմ եւ հարմարավետ պայմաններ: Թատրոնի տնօրեն ՍՏԵՓԱՆ ԴԱՎԹՅԱՆՆ ասաց, որ վերազինման արդյունքում անցած դարի 60-ական թվականներից ժառանգած բեմական համակարգի եւ դահլիճի հնամաշ նստարանների փոխարեն կունենան ժամանակակից բեմ, իսկ հանդիսատեսն առավել հարմարավետ պայմաններում կդիտի մայր թատրոնի ներկայացումները, ուստի թատրոնի նստարանները եւս կփոխարինվեն ժամանակակից ու հարմարավետ աթոռներով: Սակայն, նախկին 935 տեղի փոխարեն կլինի 830-ը` հակահրդեհային համակարգի եւ այլ տեխնիկական լուծումներից ելնելով: Իսկ հին նստատեղերը բաժանվել են Նոյեմբերյանի մշակույթի տանը, Աշտարակի երաժշտական դպրոցին, Գյումրու եւ Գորիսի թատրոններին:

ՆՈՐ ՏԵԽՆԻԿԱ, ՆՈՐ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

Ըստ թատրոնի տնօրենի` բեմի նախկին հնարավորությունները կկրկնապատկվեն. «Պտտվող բեմերը` կալցոները կլինեն, դրանց վրա կտեղադրվեն տեխնիկապես ավելի հարմարավետ ու ավտոմատ  սարքավորումներ, որոնք բեմադրութուններն ավելի կհեշտացնեն»,- ասաց տնօրենն ու շեշտեց, որ միայն տեխնիկան տեղադրելուց ու կիրառելուց հետո կիմանան հնարավորությունների մասին, քանի որ ըստ նրա, նոր տեխնիկայով լուծումները լրիվ ուրիշ են:

«ՈՐՈՇ ԺԱՄԱՆԱԿ ԱՆՑ ԹԱՏՐՈՆԸ ՊԱՏՐԱՍՏ ԿԼԻՆԻ»

Այնուամենայնիվ, Մայր թատրոնն իր վերանորոգված ու վերազինված դռները կբացի գալիք տարվա հոկտեմբերին, համենայնդեպս այդպես խոստացավ թատրոնի տնօրեն Ս. Դավթյանն ու առանձնահատուկ ընդգծեց. «Այնպես չէ, որ վերանորոգման աշխատանքներն ավարտվելու հաջորդ օրը կբացենք թատերաշրջանը: Խաղացանկում ունենք 25 ներկայացում, որոնք օրերով պետք է փորձեր անի անձնակազմը` վերափոխված տեխնիկային սովորելու եւ նոր հնարավորություններին ծանոթանալու համար: Դրա համար, որոշ ժամանակ անց թատրոնն ամեն ինչով պատրաստ կլինի բացել թատերաշրջանը»:

ՆՈՐ ԹԱՏԵՐԱՇՋԱՆՈՒՄ` 4 ՆՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ

Բացի խաղացանկային ներկայացումներից թատրոնը նոր թատերաշրջանում  կունենա 4 նոր ներկայացում, իսկ հանդիսավոր բացումը կլինի Գ. Սունդուկյանի «Պեպո» ներկայացմամբ, ինչպես 1922 թվականին` առաջին անգամ Մայր թատրոնն իր վարագույրը բացեց այս ներկայացմամբ:
«Չորս ներկայացումներն էլ հիմա ընթացքի մեջ են. «Պեպոյից» բացի պատրաստում ենք բեմադրության Հ. Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկանները», ինչպես նաեւ «Արծվաբույն» ներկայացումը` ղարաբաղյան պատերազմի մասին է: Եվ ընթացքի մեջ է մեկ կոմեդիա` «Պոլոզ Մուկուչը»,- եզրափակեց Ս. Դավթյանը:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի