ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԵԼ Է ՀՀ ԱՐՎԵՍՏԻ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԳՈՐԾԻՉ ԳԵՈՐԳԻ ԳՅՈԴԱԿՅԱՆԸ

Արխիվ 12-16

ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԵԼ Է ՀՀ ԱՐՎԵՍՏԻ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԳՈՐԾԻՉ ԳԵՈՐԳԻ ԳՅՈԴԱԿՅԱՆԸ


Դեկտեմբերի 20-ին, 87 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, երաժշտագետ,  երաժշտական քննադատ, արվեստագիտության դոկտոր, ՊՐՈՖԵՍՈՐ ԳԵՈՐԳԻ ՇՄԱՎՈՆԻ ԳՅՈԴԱԿՅԱՆԸ: 
Գեորգի Գյոդակյանը ծնվել է 1928 թվականին, Գյումրիում: 1952 թվականին ավարտել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, 1955 թվականին` Մոսկվայի կոնսերվատորիայի ասպիրանտուրան:
1957 թվականից աշխատել է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտում, 1965 թվականից` բաժնի վարիչ, 1979-2005 թվականներին՝ փոխտնօրեն: 1973-1991 թ.-ին եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության վարչության քարտուղարը: 1977 թվականից դասավանդել է Երեւանի Կոմիտասի անվան  կոնսերվատորիայում, 2003 թվականից պրոֆեսոր է: 
Գ. Գյոդակյանը հեղինակ է հայ երաժշտության պատմությանը եւ տեսությանը նվիրված բազմաթիվ աշխատությունների: Երկար տարիներ զբաղվել է Կոմիտասի ժառանգության ուսումնասիրությամբ եւ հանրահռչակմամբ: Լինելով համաշխարհային երաժշտական արվեստի լավագույն մասնագետներից մեկը՝ տարիներ շարունակ, որպես մանկավարժ եվրոպական երաժշտական արվեստի տեսական հմտություններ է փոխանցել բազմաթիվ երաժշտագետների:
Հայ ժամանակակից երաժշտարվեստի զարգացման գործում ունեցած ծանրակշիռ ավանդի համար նա արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչման, Մովսես Խորենացի մեդալի: 
Մեծ մտավորականի հիշատակը հավերժ կմնա հայ երաժշտարվեստի պատմության մեջ: 
Գեորգի Գյոդակյանի հոգեհանգիստը տեղի կունենա   դեկտեմբերի 22-ին, ժամը 18:00-ին, Էրեբունի թանգարանին կից` Նուբարաշենի 14-րդ փողոցում գտնվող սգո սրահում: Վերջին հրաժեշտը՝ դեկտեմբերի 23-ին, նույն վայրում, ժամը 14:00-ին: Հուղարկավորությունը տեղի կունենա նույն օրը Երեւանի կենտրոնական գերեզմանատանը (Թոխմախ):


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի