2016-Ի ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐՆ ՈՒ ԱՆՈՐՈՇՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Արխիվ 12-16

2016-Ի ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐՆ ՈՒ ԱՆՈՐՈՇՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Այսօր ամենակարճ օրն է, եւ հաշված օրերից կավարտվի 2015-ը: Ամբողջ հանրությունը նախապատրաստվում է Նոր տարվան, սակայն քաղաքական դասի մոտ, բնականաբար, հոգսերը չեն սահմանափակվում զուտ Ամանորով: Ավելի ճիշտ, Ամանորը նրանց հիմնական հոգսը չէ: 2016-ին նրանց սպասվում են նոր մարտահրավերներ, առավել եւս, որ տարածաշրջանում հակամարտությունը գլոբալանում է եւ արդեն իսկ ունի ՀԱՊԿ-իսլամական տեռորիզմ բնույթ ու բացառված չէ վերաճումը ՀԱՊԿ-ՆԱՏՕ հակամարտության:
Բնականաբար, նման պայմաններում առաջին պլան է մղվում հանրային համերաշխության եւ համախմբվածության հրամայականը, մինչդեռ առկա են գործոններ, որ դեռեւս կոնսերվացնում են անվստահությունը, ատելությունը, գաղջը:

 

 

ԶԻՆՎԱԾ ՀԱՆՑԱԽՄԲԻ ԱՌԵՂԾՎԱԾԸ

Լրատվական դաշտում արդեն արտահոսքեր եղել են, որ հանցախմբի գործով ձերբակալվածների քանակը հասել է 5 տասնյակի, սակայն այդ ամենին լրացուցիչ ինտրիգ ավելացրեց պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի կալանավորման հանգամանքը: Վահան Շիրխանյանը մեր երկրի ամենեւին էլ շարքային ֆիգուր չէ, պետական պաշտոններ զբաղեցնելու շրջանում արդեն իսկ ուներ խորամանկ ինտրիգանի համբավ, ու տարբեր հատուկ ծառայությունների ուշադրության տակ ամենեւին էլ նոր չէ, որ հայտնվել է:
Անցյալում էլ նրա հետ կապված որոշակի պատմություններ կան: Մասնավորապես, մինչեւ հիմա մութ է նրա դերակատարությունը ինչպես 1999-ի հոկտեմբերի 27-ի իրադարձություններին, այնպես էլ դրան հաջորդած գործընթացներին նրա մասնակցությունը: Ռոբերտ Քոչարյանի օրոք նրան եւ Ալիկ Արզումանյանին մեղադրել էին «ցախավելների հեղափոխություն» անելու նպատակով փողեր լվանալու մեջ, սակայն այն ժամանակ բանտ գնաց միայն Ալիկ Արզումանյանը: Իսկ այնուհետ նրա գործունեությունը նույնպես միշտ պարունակել է ստվերային կողմ, եւ ելնելով այդ գործի բնույթից, կարելի է ասել, որ նա միշտ էլ ինչ-ինչ դավադրությունների հետ առնչություններ ունեցել է:
Հիմա ԱԱԾ-ի կողմից վնասազերծված զինված հանցախմբի պարագայում ո՞րն էր նրա դերակատարությունը: Անշուշտ, պատասխանը կտա քննությունը, թե ինչ դեր ունի Վահան Շիրխանյանն այդ ամբողջի մեջ: Համենայնդեպս, նրա տրամաչափի մարդը ավելի շուտ դժվար թե լինի նույն Արթուր Վարդանյանի ենթականերից մեկը, եթե իհարկե, ինքը` Արթուր Վարդանյանը այս կամ այն հատուկ ծառայության ռեզիդենտը չէ: Ձերբակալմանը նախորդած իր հարցազրույցում էլ Վահան Շիրխանյանը չթաքցրեց իր կապը կաթոլիկ համայնքի ու մասնավորապես Անտոն վարդապետի հետ, իսկ այդ հոգեւորականը հանցախմբի գործում շատ կարեւոր դերակատարություն ունեցող է եւ, ըստ որոշ տեղեկությունների` խմբի գործունեության շարժիչ դեմքերից մեկն էր:

Համենայնդեպս, կարելի է ասել, որ հանցախմբի թելերի առնվազն մի մասը տանում է դեպի Վատիկան, իսկ այդ փոքրիկ կրոնապետությունը, ինչպես հայտնի է, աշխարհում շատ ազդեցիկ է, ունի բազմաշերտ շահեր եւ վերին աստիճանի պրոֆեսիոնալ հատուկ ծառայություններ:
Ու պատահական չէ, որ Հայաստանի Ազգային անվտանգության մարմինները դեռեւս չեն շտապում շատ տեղեկատվություն հնչեցնել, ու նույնիսկ չեն շտապում տեղեկացնել, թե ինչպիսի հանցավոր գործողություններ էր ծրագրել զինված խումբը` դա ահաբեկչությո՞ւն էր, հակապետական զինյալ խռովության նախապատրաստո՞ւմ, այդ երկուսի համակցո՞ւմ... Համենայնդեպս, պարզ է, որ ԱԱԾ-ն կանխել է ներքաղաքական իրավիճակի շատ կտրուկ ապակայունացման փորձ: Թե Արեւմուտքի կողմից նաեւ որ քաղաքական շրջանակներն էին գործարկվելու այդ խմբի հետ միասին նույն սցենարի շրջանակներում, այս պահին նույնպես հավաստի հրապարակային տեղեկատվություն չկա: Բայց նաեւ չպետք է բացառել, որ կոնկրետ շրջանակներն ու դեմքերը ոչ թե տեղյակ էին, թե խումբը կա ու ինչ է անելու, այլ պետք է արեւմտյան տերերից «իքս ժամին» «իքս սցենարով» գործելու հրահանգ...
Ինչեւէ, առայժմ` Սահմանադրության փոփոխությունը ուժի մեջ մտցնելու գործընթացին ներքին ապակայունացումից  հաջողվեց խուսափել, սակայն հարեւան մազութային սուլթանատի վերջին առանձնահատուկ ռազմական սադրանքները կարող էին ունենալ ոչ միայն աշխարհաքաղաքական ենթատեքստ, այլ նաեւ ներքին իրավիճակի վրա ներազդելու նպատակ: Ի դեպ, փաստ է, որ քարոզչական դաշտում կրկին ակտիվացել են հակաբանակային եւ պացիֆիստական ազգադավ գաղափարներ տարածող անխտիր բոլոր վարձու թափթփուկները, ում այժմ չի կանգնեցնում անգամ համընդհանուր հանրային զզվանքի եւ ատելության արժանանալու հանգամանքը:

ԴԱՆԴԱՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԱԿԱՆ

Կարելի է ասել, որ 2015-ը եզրափակվում է «նարնջագույն» ընդդիմության կատարյալ սնանկացման իրողությամբ: Անշուշտ, հետագայում այս կամ այն ձեւաչափով Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը կփորձեն նորից մուտք գործել քաղաքական դաշտ, սակայն այս պահի դրությամբ ընդդիմադիր վակուումը անվիճելի քաղաքական փաստ է:
Ովքեր են փորձում դա լցնել: Մի կողմից ակնհայտ արեւմտամետ «Լուսավոր Հայաստանն» է, որի ղեկավար Էդմոն Մարուքյանի մասին շշուկներ կան, որ կապված է իշխանական որոշակի շրջանակների հետ: Մյուս կողմից` իր արեւմտամետությունը չցցող «Քաղաքացիական պայմանագիրն» է, որի ղեկավար Նիկոլ Փաշինյանի մասին նույնպես այդպիսի շշուկներ կան, եւ անկախ իր արտաքնապես գրաված դիրքից բազում թելերով շատ պինդ Արեւմուտքի հետ կապված «Օրինաց երկիրը»: Կենտրոնամետ դիրք զբաղեցնողը նոր ընդդիմադիրների դաշտում Տիգրան Ուրիխանյանի «Ալյանս» կուսակցությունն է:
Սակայն արեւմտյան չբարձրաձայնվող ուղղություն բռնողներից են եւ Ռոբերտ Քոչարյանի թիմը ու կասկածելի ակտիվություն դրսեւորող Արա Աբրահամյանը: Նրա ստեղծած «Միասնական Հայաստան» շարժումը (ինչը օրենքով չնախատեսված ձեւաչափ է) Եվրասիական բիզնես-ֆորում է անցկացնում: Միաժամանակ հայտնի է, որ Արա Աբրահամյանը կուսակցություն է մտադիր ստեղծել: Հիմա ի՞նչ, այն պայմաններում, երբ սահմանադրական բարեփոխման միջոցով ՀՀ նախագահը ձգտում է բարձրացնել կուսակցությունների դերը եւ խորհրդարանը մաքրել օլիգարխներից ու տեղական ֆեոդալիկներից, ծանր մանկություն ունեցած եւ հերթական օլիգարխ դարձած Արա Աբրահամյանը փորձում է ետնամուտքից բիզնեսը քաղաքականության մեջ խցկե՞լ: Իսկ հենց քաղաքականության մեջ խցկված մականունավոր կամ անմականուն օլիգարխներն են պատճառներից մեկը, որ երկրում այսպիսի գաղջ մթնոլորտ է: Ու հիմա առկա է իրավիճակ, որ առավել քան 400 հազար դժգոհ քաղաքացիներ դժգոհ են իշխանությունից, բայց միաժամանակ դեմը չկա պարկեշտ եւ վստահելի ընդդիմություն, որին կարող են իրենց քվեները տալ, իսկ ընդդիմադիր վակուումը փորձում են լցնել տարատեսակ ավանտյուրիստները, մեկ էլ Արա Աբրահամյանի պես «գաստրոլյորները»:
Պարզ է, որ ընդդիմադիր դաշտ հիմնականում փորձելու են խցկվել տարատեսակ մարդիկ եւ ուժեր, որոնք ոչ մի առնչություն չունեն երկրի եւ ազգի շահի հետ, իսկ Արեւմուտքը իր հսկայական ֆինանսական եւ այլ լծակներով ամեն ինչ անելու է այդ դաշտը 5-րդ շարասյուներով համալրելու համար: Այդ պայմաններում շատ հրատապ է դառնում իշխանության մարմինները անմաքուր կադրերից մաքրելու, իշխանության նկատմամբ հանրային վստահությունը բարձրացնելու խնդիրը:
Առաջին հերթին աչքի է զարնում երկու մարմին` Վերահսկիչ պալատը եւ ՏՄՊՊՀ-ն: Եվ Իշխան Զաքարյանը, ով ժամանակին մալուխը ձեռքին շրջում էր ԱԺ բոլոր խմբակցություններով, ե՛ւ Արտակ Շաբոյանը սեփական դղյակների ծագումնաբանության մասին այնպիսի հեքիաթներ պատմեցին, որ եփած հավի ծիծաղը կգա, էլ ուր մնաց ժողովուրդը նրանց հավատա: Մինչդեռ ՎՊ-ի պարտականությունն է վերահսկել, որպեսզի հարկատուից հավաքվող պետբյուջեի փողը չմսխվի ու չգողացվի, իսկ ՏՄՊՊՀ-ի գործն էլ օլիգարխների մենաշնորհային ախորժակները սահմանափակելն է, հանցավոր գնագոյացման դեմն առնելը, նորմալ տնտեսական մրցակցության միջավայրն ապահովելը: Հիմա արդյո՞ք խորհրդարանից ետնամուտքով փախչող կամ պատգամավորներին ու հանրությանը Գյուլնազ տատի հեքիաթներ պատմող այդ պաշտոնյաները երկրի մթնոլորտի եւ հետեւաբար երկրի բուն շահերի համար պակաս վտանգավոր են, քան շպիոնօնիկների ոհմակները կամ թեկուզեւ նույն զինված հանցախումբը:
Իսկ իշխանության օղակները կարգի բերելը, սաբոտաժ ու զազրելի ինտրիգներ կազմակերպող օլիգարխներին կարգի հրավիրելը, նորմալ ընդդիմության ձեւավորման համար օտարերկրյա ազդեցություններից զերծ միջավայր ստեղծելը հրատապ եւ անհետաձգելի մարտահրավերներ են: Չէ՞ որ 2017-ի ընտրվելիք խորհրդարանի որակից կախված է լինելու գործնականում ամեն ինչ, ու հետեւաբար պետք է ապահովվի Ազգային ժողովի կազմի որակի ոչ թե մի փոքր, այլ շեշտակի բարելավումը: Այլապես դժվար է պատկերացնել, թե ինչպես պետք է մեր երկիրը կարողանա դիմագրավել տարածաշրջանի եւ աշխարհի բարձրագույն աշխարհաքաղաքական մարտահրավերներին, որոնք քաղաքակրթությունների առճակատման պայմաններում են տեղի ունենում: Ի վերջո, ե՛ւ բանակը, ե՛ւ դիվանագիտական կորպուսը, ե՛ւ երկրի ղեկավարը այդպիսի մարտահրավերների պայմաններում գործելու համար ամուր թիկունքի կարիք ունեն:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի