ՄՐՑՈՒՅԹԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԱԾ ՄԵԴԱԼԱԿԻՐՆԵՐԻՆ ԴԻՄԱՎՈՐԵԼ ԵՆ ԴՀՈԼ-ԶՈՒՌՆԱՅՈՎ

Արխիվ 12-16

ՄՐՑՈՒՅԹԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԱԾ ՄԵԴԱԼԱԿԻՐՆԵՐԻՆ ԴԻՄԱՎՈՐԵԼ ԵՆ ԴՀՈԼ-ԶՈՒՌՆԱՅՈՎ


Ռիգայում կայացած «Ռիգա Սիմֆոնիա-2015» մանկապատանեկան երգի ամենամյա միջազգային մրցույթ-փառատոնից Երեւանի մշակույթի պետական քոլեջի սաները` տարբեր տարիքային խմբերում, Հայաստան են վերադարձել 4 մրցանակով` երկու ոսկե, մեկ արծաթե եւ մեկ բրոնզե մեդալներով: «Միջազգային հիթ» անվանակարգում Սարո Գեւորգյանն արժանացել է առաջին մրցանակի` ոսկե մեդալ: «Ժողովրդական հիթ» անվանակարգում Գրիգոր Գրիգորյանը նույնպես գրավել է առաջին հորիզոնականն ու վաստակել ոսկե մեդալը: Իսկ «Երկրի հիթ» անվանակարգում արծաթե մեդալի է արժանացել Էդմոն Մեխակյանը` երկրորդ հորիզոնականը զբաղեցնելու համար: Հայաստանյան պատվիրակության միակ իգական սեռը ներկայացնող երգչուհի Անի Թամամյանը «Հեղինակային հիթ» անվանակարգում արժանացել է բրոնզե մեդալի` գրավելով երրորդ հորիզոնականը:


«ՈՒՂՂԱԿԻ ՀՈՒԶՄՈՒՆՔԻՑ ՋԵՐՄՈՒԹՅՈՒՆՆ ԷՐ ԲԱՐՁՐԱՑԵԼ»


Մրցույթի հայաստանյան պատվիրակությունը ղեկավարել է երգիչ, Երեւանի մշակույթի պետական  քոլեջի փոխտնօրեն ՎՐԵԺ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ , ով այս տարի եւս հանդես է եկել ժյուրիի կազմում. «Նախորդ տարվա համեմատ այս տարի ավելի թեժ էր պայքարը: Այս տարի էլ էինք լավ թիմով գնացել եւ պիտի ասեմ, որ գոհ ենք մեր ելույթներից ու մրցանակներից, որովհետեւ շատ երկրներ դատարկաձեռն վերադարձան իրենց երկիր: Իսկ մերոնք` յուրաքանչյուրն իր անվանակարգում  մեդալների արժանացավ»,- գոհունակությամբ ասաց Վ. Կիրակոսյանն ու հավելեց. «Ոսկե մեդալակիրներ Սարո Գեւորգյանն ու Գրիգոր Գրիգորյանը  փայլուն ելույթներ են ունեցել ու մրցանակաբաշխության ժամանակ, որն այս տարի կայացավ Ռիգայի Դումայում,  մեր մասնակիցներին ոսկե մեդալներն անձամբ քաղաքապետը հանձնեց: Սարոն եւ Գրիգորը ելույթ ունեցան նաեւ Գալլա համերգին, որը տեղի ունեցավ եվրոպայի ամենահեղինակավոր կամերային երաժշտության դահլիճներից մեկում` Զիմել պլազայում: Գրիգորն առաջին անգամ էր մասնակցում միջազգային մրցույթին եւ բեմ դուրս գալուց մեկ ժամ առաջ, երբ  մոտեցավ ինձ ասաց, որ հիվանդացել է ու ջերմում է: Բայց, նա հիվանդ չէր, ուղղակի հուզմունքից ջերմությունն էր բարձրացել: Արծաթե մեդալակիր Էդմոն Մեխակյանը նույնպես առաջին անգամ էր միջազգային մրցույթի մեկնում, եւ իր հնարավորության սահմաններում կարողացավ բավականին հետաքրքիր ելույթ ունենալ»:


«ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑՆ ԱՐԴԵՆ ՉԿԱՐՈՂԱՑԱՎ ՍՏԵԼ»


Ժյուրիում հանդես եկող Վ. Կիրակոսյանի «ջանքերով» Թուրքիան ներկայացնող մասնակցին որակազրկել են. «Թուրքիան ներկայացնող աղջնակն, ով իրոք հզոր ձայն ուներ ու լավ կատարեց, հանդես էր գալիս «Ժողովրդական անվանակարգում» սակայն, կատարեց  թուրքական ժամանակակից էստրադային գործերից: Կատարման ընթացքում ժյուրիի  մյուս անդամներին ասացի, որ սա իրենց ֆոլկը չէ: Երբ ավարտեց իր ելույթը հարցրեցի իսկ ի՞նչ երգ ներկայացրեցիք, ասաց մոդեռն-ֆոլկ, ես իրեն պատասխանեցի, որ սա ձեր ժամանակակից էստրադային գործերից է, նա զարմացավ: Հարցը դրվեց այնպես, որ ես ասացի հրաշալի ձայն ուներ եւ լավ կատարեց երգը, բայց,  քանի որ երգն անվանակարգին համապատասխան ընտրված չէր, չեմ քվեարկի: Ժյուրիի մյուս անդամները եւս բարձրացրեցին աղմուկ, հրավիրեցինք մրցույթի կազմակերպիչներին ու իրենց պատվիրակության ղեկավարին, հասկանալու, թե ինչումն է կայանում խնդիրը: Թուրքիայի ներկայացուցիչն արդեն չկարողացավ ստել եւ ասաց`այո, հայը ճիշտ է ասում: Այդպես, անմիջապես  մասնակցին որակազրկեցին եւ պիտի ասեմ, որ շատ ծանր տարավ աղջիկը, քանի որ հավակնում էր Գրան պրիին: Ես իրեն ասացի, եթե համապատասխան անվանակարգում ելույթ ունենաիր քեզ տասը` ամենաբարձր միավորը կնշանակեի: Բայց, նրան բացառության կարգով այլ անվակարգում թույլատրեցին մասնակցել, որտեղ զբաղեցրեց 3-րդ տեղը: Ես դեմ չեղա իհարկե, այդքանն էլ բավարար էր, թող իրենք հասկան, որ չի կարելի նման բաներ անել»:

Վ. Կիրակոսյանը նաեւ առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետին եւ ՀՀ մշակույթի նախարարին. «Արդեն երկու տարի անընդմեջ մեզ ֆինանսավորում են, որպեսզի երեխաները մասնակցեն մրցույթին եւ արդյունքում մեր երեխաները վերադառնում են գլխավոր մրցանակներով. «Մենք շատ տաղանդավոր երեխաներ ունենք, չգիտես ինչու տաղանդավոր երեխաները միշտ ծնվում են չունեւոր ընտանիքներում: Տաղանդավոր երեխաներն իսկապես ունեն տաղանդ, բայց չունեն փող»:

Մեդալներով Հայաստան վերադարձած սաներն իրենց հաղթանակի համար շնորհակալ են քոլեջի տնօրեն ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի  ՆԱԴԵԺԴԱ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ` միջազգային մրցույթներում ճանապարհ հարթելու համար:

Ի դեպ, Հայաստան վերադարձած մեդալակիր ընկերներին քոլեջի սաներն օդանավակայանում  դիմավորել են դհոլ-զուռնայով, ինչն էլ անակընկալ է եղել հայկական պատվիրակության համար:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի