«Եթե ոչ Ձմեռ պապը, ապա մենք մեր ուժերով այդ երազանքը կիրագործենք»

Արխիվ 12-16

«ԵԹԵ ՈՉ ՁՄԵՌ ՊԱՊԸ, ԱՊԱ ՄԵՆՔ ՄԵՐ ՈՒԺԵՐՈՎ ԱՅԴ

ԵՐԱԶԱՆՔԸ ԿԻՐԱԳՈՐԾԵՆՔ»

 

Թեպետ դրսում սկսվել է ամանորյա եռուզեռը, ընդամենը երեկ  օրենսդիրներն ավարտեցին արտահերթ նստաշրջանի աշխատանքը: Այդ ընթացքում «Իրավունքը» ուշիուշով հետեւել է, թե որ պատգամավորների աշխատասենյակներն են տոնական տեսք ստացել: Դրանցից առանձնացրել ենք ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԼԵՎՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ աշխատասենյակը, որտեղ հենց նախասրահում մեզ ժպտաց մի մեծ տոնածառ: Չնայած` պարոն Մարտիրոսյանն ասաց, որ այդ գործում իր ներդրումը չկա, այլ աշխատակիցների «ձեռքի գործն է», բայց, այնուամենայնիվ, մեր զրույցը նրա հետ ծավալվեց տոնական հարցերի շուրջ:

– Որքան էլ առ այսօր օրենսդրական գործունեությամբ եք զբաղված, հետաքրքիր է, թե սկսվե՞լ են Ձեր ընտանիքում ամանորյա նախապատրաստությունները, եւ ինչքանով եք Դուք այդ ամենի մասնակիցը:

– Բացարձակապես որեւէ մասնակցություն չեմ ունեցել, որովհետեւ նաեւ ընտանիքում դեռ որեւէ գործողություն այդ ուղղությամբ չենք կատարել: Բայց մեր ընտանիքում լինելու է ավանդական սեղան` ավանդական կերակրատեսակներով, տոնածառ, երեխաներին նվերներ եւ ընկերներին, ազգականներին ու բարեկամներին այցելություններ:

– Մինչեւ քանի՞ տարեկանն եք հավատացել Ձմեռ պապին:

– Չեմ հիշում, երեւի մինչեւ 7-8 տարեկանը` ինչպես որ յուրաքանչյուր մարդ: Բայց հիմա մեծ որդիս, որը 9 տարեկան է, արդեն վերլուծություն է կատարում, որ միգուցեեւ չկա Ձմեռ պապ: Իսկ փոքր տղաս, որը 6 տարեկան է, հոգով, սրտով հավատում է, որ Ձմեռ պապ կա, եւ սպասում է նրան ու նրա բերած նվերներին:

– Կա՞ հիշարժան մի Ամանոր, որը կառանձնացնեք մյուս ամանորներից:

– Չեմ կարողանում մտաբերել, որովհետեւ բոլոր ամանորներն էլ մեզ մոտ ավանդական են` ընտանիքի գրկում, տանը` երեխաների, ծնողների հետ: Եվ դրանք բոլորն էլ իրար շատ նման են եւ դրական:

– Իսկ նշո՞ւմ եք Ամանորը Ձեր եղբոր` Գարիկ Մարտիրոսյանի ընտանիքի հետ:

– Բայց ոչ այս տարի, որովհետեւ մենք տարբեր քաղաքներում ենք բնակվում: Իհարկե, փորձում ենք Ամանորից հետո կամ առաջ ինչ-որ մի տեղ ընտանիոք հանդերձ հավաքվել` կա՛մ Հայաստանում, կա՛մ Ռուսաստանում, կա՛մ արտերկրում: Իսկ թե ինչպես կստացվի այս տարի, դեռ չենք որոշել:

– Ո՞ւմ կհամարեք տարվա Ձմեռ պապ եւ Ձյունանուշ:

– Նայած ինչ ենք դնում այդ հասկացողության տակ: Որպես բարի պապիկ` այս պահին չեմ մտաբերում որեւէ մեկին: Իսկ տարվա Ձյունանուշ կարելի է համարել Քիմ Քարդաշյանին, որովհետեւ նա իր այցով Հայաստան մեծ գործ կատարեց` միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով Հայոց ցեղասպանության իրողության եւ ընդհանրապես Հայաստանի վրա` որպես պետություն` տեղեկացվածությունն ավելացնելու առումով: Նրա հետեւորդները իր բոլոր քայլերին հետեւում են սոցցանցերում, եւ դա մեծ նշանակություն ունեցավ տեղեկատվության եւ մեր երկրի PR-ի համար: Դրա համար էլ իրեն կհամարեմ ոչ միայն տարվա Ձյունանուշ, այլեւ տարվա կին:

– Ամեն դեպքում, եթե հնարավորություն ունենայիք` այսօր էլ Ձմեռ պապին նամակ գրելու, ի՞նչ կխնդրեիք նրանից:

– Բազմաթիվ բաներ կցանկանայի, ոչ թե ինձ համար, այլ մեր երկրի ու մեր ժողովրդի: Նախեւառաջ կցանկանայի ծովից ծով Հայաստան, մեր հողերի վերադարձ` Մասիս սարով, Դաշտային Ղարաբաղով, Սուրմալուի նահանգով, Ղարսով, Արդահանով... ողջ Արեւմտյան Հայաստանով ու Կիլիկիայով: Կարծում եմ` յուրաքանչյուր հայրենասեր հայ հենց դա էլ կխնդրեր Ձմեռ պապից: Հուսով եմ` մի օր, եթե ոչ Ձմեռ պապը, ապա մենք մեր ուժերով այդ նպատակը կիրագործենք:

– Ի՞նչ եք ակնկալում 2016 թվականից:

– Ակնկալում եմ մեր երկրի զարգացում, առաջխաղացում, էլ ավելի ժողովրդավարացում: Սահմանադրության փոփոխություններն ընդունվեցին հանրաքվեով, եւ մեծ աշխատանք կա կատարելու հաջորդ տարի` մինչեւ նույնիսկ տարվա կեսը` օրենքների ընդունման առումով: Այստեղ առաջին հերթին Ընտրական օրենսգիրքն է, որը նախանշելու է 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ընթացքը, որոնք այսուհետ լինելու են հիմնական, համապետական ընտրությունները, քանի որ ՀՀ նախագահ ընտրվելու է Ազգային ժողովի կողմից, այլ ոչ թե համաժողովրդական քվեարկությամբ: Եվ ակնկալում եմ, որ ակտիվ աշխատանք է կատարվելու Ազգային ժողովում` մեր օրենսդրության կատարելագործման առումով: Իսկ արտաքին քաղաքականության ասպարեզում մեզ մոտ շարունակում է կարեւոր մնալ Արցախի խնդրի խաղաղ կարգավորման նպատակը, մեր հարեւանների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու փորձը, մեր ավանդական դաշնակիցների հետ հետագա հարաբերությունների խորացումը:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի