ԳԱԼԱ ՀԱՄԵՐԳՈՎ ԿԱՄՓՈՓՎԻ ՎԱՀԱՆ ԱՐԾՐՈՒՆՈՒ ԲԵՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ 30 ԵՎ ԾՆՆԴՅԱՆ 50-ԱՄՅԱԿՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ

Արխիվ 12-16

ԳԱԼԱ ՀԱՄԵՐԳՈՎ ԿԱՄՓՈՓՎԻ  ՎԱՀԱՆ ԱՐԾՐՈՒՆՈՒ  ԲԵՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ 30 ԵՎ ԾՆՆԴՅԱՆ 50-ԱՄՅԱԿՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԵՐԳԱՇԱՐԸ

 

ՀՀ առաջաին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո հոկտեմբերի 11-ին մեկնարկեց երգիչ, երգահան ՎԱՀԱՆ ԱՐԾՐՈՒՆՈՒ բեմական գործունեության 30 եւ ծննդյան 50-ամյա հոբելյաններին նվիրված համերգաշարը: Կայացած չորս տարբեր ժանրերի համերգաշարը կեզրափակվի դեկտեմբերի 25-ին կայանալիք գալա համերգով`սիմֆո-ռոք ժանրում: Վահան Արծրունու հետ նույն բեմում կլինեն Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը`դիրիժոր Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ, Մայր Աթոռի Նոր Նորքի հայորդաց տան «Շողակաթ» մանկական երգչախումբը, մենակատարներ Մերուժան Տեր-Մինասյանը, Հասմիկ Բաղդասարյանը, Լեւոն Հախվերդյանը եւ Էմմանուել Հովհաննիսյանը.«Այս համերգն ամփոփում է նախորդ չորս համերգները, նաեւ ներկայացվելու է  սիմֆո-ռոք ուրույն ժանրը: Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ առաջին անգամ համագործակցել եմ դեռեւս 2000 թվականին, բայց ամբողջական ծրագրով հանդես ենք գալիս առաջին անգամ: Շատ ոգեւորված ենք եւ այս համերգից մեծ սպասելիքներ ունենք»,-նշեց Վահան Արծրունին ընդգծելով, որ համերգաշարն իր համար եղել է փարձառության բացառիկ շրջան, քանի որ ծրագրին մասնակցել են Հայաստանի պետական կամերային նվագախումբը, մանկական երգչախումբը եւ բազմաթիվ մենակատարներ:

Համերգի առաջին բաժնում կհնչեն ստեղծագործություններ Կոմիտասի բանաստեղծությունների հիման վրա եւ Մաշտոցյան շարականների մեկնություններ, իսկ երկրորդ բաժնում`գործիքային ստեղծագործություններ, երգեր`Վահան Արծրունու եւ Ռազմիկ Դավոյանի խոսքերով: Համերգի ընթացքում կլինի նաեւ երեք պրեմիերա.«Համերգի բոլոր չակերտները մինչեւ վերջ չենք բացելու, որպեսզի համերգին հանդիսատեսը ստանա լիարժեք հաճույք»,-ավելացրեց երգիչը:

Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն ՌՈՒԶԱՆ ՍԻՐՈՒՆՅԱՆԸ փաստեց, որ ամբողջ տարին ֆիլհարմոնիկ նվագախումը համերգային շրջագայություններ է ունեցել արտերկում` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին.«Ցանկացանք, որ տարին եզրափակենք նման գեղեցիկ ծրագրով: Կարծում եմ այս համերգը կլինի երկու ստեղծագործողների`Է. Թոփչյանի եւ Վ Արծրունու համագործակցությունը, մտածում եմ, որ այն պետք է շարունական լինի»,-շեշտեց Ռ. Սիրունյանը:

Վահան Արծրունին 30 տարիների ամենամեծ ձեռքբերումը համարում է այն հարթությունը, որի վրա այժմ գտնվում է`համագործակցությունների եւ հարաբերությունների լայն շրջանակ.«Յուրաքանչյուր կոմպոզիտոր, բեմի մարդ միայն կերազեր նման իրադարձությունների շարքում հայտնվելը,  այս առումով անգնահատելի է այն ընթացքը, որի շրջանակներում հնարավորություն ունեցա  հինգ համերգների շնորհիվ ներկայացնել իմ ամբողջ երաժշտությունը, որով զբաղվել եմ 30 տարիների ընթացքում»,-եզրափակեց  Վահան Արծրունին:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի