«ՀԱՅԱՍՏԱՆԸ` ՈՐՊԵՍ ԵՏՄ ԱՆԴԱՄ, ՀՆԱՐԱՎՈՐ Է, ՈՐ ԻՐ ՀԵՐԹԻՆ ՍԱՆԿՑԻԱՆԵՐ ԿԻՐԱՌԻ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԿԱՏՄԱՄԲ»

Արխիվ 12-16

«ՀԱՅԱՍՏԱՆԸ` ՈՐՊԵՍ ԵՏՄ ԱՆԴԱՄ, ՀՆԱՐԱՎՈՐ Է, ՈՐ ԻՐ ՀԵՐԹԻՆ ՍԱՆԿՑԻԱՆԵՐ ԿԻՐԱՌԻ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԿԱՏՄԱՄԲ»

 

«2015 թվականը գյուղատնտեսության համար դրական ձեռքբերումների տարի էր»,- ամփոփելով արդեն անցնող գյուղատնտեսական տարվա ձեռքբերումները` մեզ հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ Գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ՝ նկատելով.

Այս տարի գյուղատնտեսության ոլորտում ունենք բավականաչափ ձեռքբերումներ: Ընդհանուր առմամբ՝ դրական եմ գնահատում տարին, եղանակային պայմաններն էլ մեր կողմից էին, նաեւ ոռոգման ջրի հետ կապված խնդիրներ չունեցանք:
Աննախադեպ էր խաղողի բերքը, ճիշտ է իրացման առումով մի փոքր խնդիր ունեցանք, բայց ամեն դեպքում, այն կարգավորվեց: Ինչպես գիտեք, այս տարի մեր հանձնաժողովը այցելեց Չեխիա, եւ տեղում քննարկեցինք գյուղատնտեսության ոլորտին հետաքրքրող հարցերը, ներկայացվեցին խաղողի հետ կապված մեր խնդիրները, տեղեկացանք, որ իրենք զարկ են տվել գինեգործությանը: Այդ իսկ առումով նշեցին, որ իրենք ունեն խաղողի պահանջարկ եւ պատրաստ են այս ոլորտում համագործակցել: Այս մասին ես տեղեկացրել եմ Գյուղատնտեսության նախարարությանը, եւ եթե լուրջ աշխատանքներ տարվեն, հնարավոր է, որ եկող տարի մենք այլես խաղողի իրացման խնդիր չունենանք, հանձին Չեխիայի Հանրապետության` ձեռք բերենք իրացման նոր շուկա, եւ գյուղացիներին ավելի նորմալ պայմաններում հնարավորություն տանք աշխատելու եւ զարգացնելու գյուղատնտեսության ոլորտը:
- Իսկ ո՞րն էր գյուղատնտեսության ոլորտի այս տարվա հիմնական խնդիրը: Ի վերջո՝ տարվա ընթացքում քիչ չէին գյուղացիների բողոքները, որ բերքն աճեցրել են, բայց վաճառելու ճար չունեն:
- Հիմնականը ես համարում եմ հենց իրացման շուկայի խնդիրը, քանի որ գյուղացիներին, այսպես ասած, հետ պահողը իրացման դժվարություններն են: Հենց դրանով է պայմանավորված, որ գյուղատնտեսության ոլորտը շատ առաջ չի գնում. գյուղացին տալիս է արտադրանք, բայց իրացման խնդիրների հետ բախվում էառաջին տարին ու երկրորդ տարին այլեւս չի զբաղվում գյուղատնտեսությամբ: Եթե մենք կարողանանք կարգավորել իրացման շուկան, գյուղացին այլեւս իրացման խնդիր չի ունենա, այս պարագայում գյուղատնտեսությունը Հայաստանում լուրջ զարգանալու շանս ունի:

-Մեկ այլ նախաամանորյա ավանդական հարց. ի՞նչ ակնկալիքներ ունեք 2016 թվականին գյուղատնտեսության ոլորտում:
- Կարծում եմ` գյուղատնտեսության ոլորտը թե՛ կառավարության, թե՛ ԱԺ-ի լուրջ ուշադրության կենտրոնում է: Այստեղ ակնկալիքն այն է, որ հույս ունենանք, որ եղանակային պայմանները բարենպաստ կլինեն, իսկ 2016 թվականի ընթացքում` մինչեւ բերքահավաքը, կառավարությունը, պետությունը տարբերակներ, ճանապարհներ կփնտրի` գյուղացիներին իրացման շուկաներով ապահովելու համար, որպեսզի գյուղացին այլեւս փաստի առաջ չկանգնի:

«ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆՔ` ԷԼ ԱՎԵԼԻ ԸՆԴԼԱՅՆԵԼՈՒ ՄԵՐ ԴԻՐՔԵՐԸ ՌՈՒՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ»

-Շուկայի լավ տարբերակ կա. Ռուսաստանը վերջերս արգելեց թուրքական պտուղ-բանջարեղենի մուտքը ՌԴ: Այդ շանսն օգտագործել է պետք:
- Եթե այս պատժամիջոցները շարունակվեն մինչեւ եկող տարի, մեզ լուրջ հնարավորություն կընձեռվի` առավել մեծ թափով մտնելու ռուսական շուկա: Մենք այսօր էլ կանք ռուսական շուկայում, բայց թուրքական ապրանքի հետ մրցակակցելու առումով միշտ խնդիր ենք ունեցել: Պատճառն էլ պարզ է. թուրքական ապրանքն ավելի էժան ու մատչելի է: Եվ քանի որ այսօր թուրքական ապրանքների մուտքը ՌԴ արգելված է, մենք այստեղ հնարավորություն ունենք էլ ավելի ընդլայնելու մեր դիրքերը, ինչը մեր տեղական արտադրությունն աշխուժացնելով՝ նաեւ կնպաստի թուրքականի համեմատ` հետագայում ավելի մրցունակ դառնալուն: Կարծում եմ, որ այս հանգամանքը հաշվի է առել նաեւ գյուղացին, որ մեծ շուկա է բացվել: Դրանով պայմանավորված` հույս ունեմ, որ գյուղացիները եկող տարի ավելի մեծ ջանքեր կներդնեն գյուղատնտեսության ոլորտում: Եվ պետությունը, հաշվի առնելով այս հանգամանքը, պետք է փորձի հնարավոինս նպաստել արտահանման կազմակերպմանն ու ընդլայնմանը:
- Մեր շուկան եւս ողողված է թուրքական լոլիկով, վարունգով եւ այլ ապրանքներով: Ի՞նչ է պետք անել, որպեսզի հնարավորինս ետ մղենք մեր շուկայից թուրքական արտադրանքը: Թեեւ կան խոսակցություններ, որ ռուսական արգելքից հետո Հայաստան եւս թուրքական գյուղմթերքներ շատ քիչ են գալիս:
- Այս պահի դրությամբ մենք ունենք բազմաթիվ միջազգային պայմանագրեր եւ չենք կարող հենց այնպես որոշել եւ ապրանքներ չընդունել: Բայց ինչ խոսք, դա իրոք խնդիր է, որը եղել է միշտ: Ամեն դեպքում, հիմա ճիշտ է սպասելը, տեսնենք, թե ինչ հանգուցալուծում կստանան ռուս-թուրքական հարաբերությունները, եւ Հայաստանը` որպես ԵՏՄ անդամ, հնարավոր է, որ իր հերթին որոշակի սանկցիաներ կիրառի Թուրքիայի նկատմամբ: Գուցե եկող տարի հենց այդ առումով էլ ունենանք ձեռքբերում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի