ՉԱՐՔԵՐԻ ԽՐԱԽՃԱՆՔԸ ՆԱԽԱՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ

Արխիվ 12-16

ՉԱՐՔԵՐԻ ԽՐԱԽՃԱՆՔԸ ՆԱԽԱՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ

 

ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը արդեն արձանագրել է, որ հակառակորդը հասցրել է կիրառել  առաջնագծում եղած իր` գործնականում բոլոր զինատեսակները, եւ դա արդեն սոսկ զինադադարի խախտումներ չեն, այլ ռազմական իրավիճակ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն էլ Մոսկվայում աննախադեպ կոշտությամբ կշտամբել է ՀԱՊԿ իր գործընկերներին Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների նկատմամբ դրսեւորած անթույլատրելի պասսիվ դիրքորոշման համար... Կարճ ասած, արտաքին մարտահրավերների այդպիսի խտացում Ամանորի հենց շեմին մենք դեռեւս չենք ունեցել, եւ թվում է, թե բացի համախմբումից եւ բանակին ու գլխավոր գերագույն հրամանատարին թիկունք լինելուց, այլ մոտեցումները պետք է բացակայեն: Բայց...

 

 

ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ԱՐՅՈՒՆՈՏ ԳԱՐՆԱՆ ԵՐԱԶԱՆՔԸ

Ճիվաղ Պերմյակովի դատաքննության ընթացքում լույս աշխարհ եկավ այն հանգամանքը, որ նա սատանիստ է եւ Սատանային մարդկային զոհաբերություններ էր խոստացել: Այսինքն` հանրությանը ցնցած Գյումրվա աննախադեպ ողբերգությունը, որ տեղի էր ունեցել տարեսկզբին, արդեն իսկ պարունակում էր դժոխքի ծծմբահոտ: Ճիշտ է, հենց գլխանց խոսվում էր նրա` Ռուսաստանի տարածքում առկա խարիզմատ աղանդներից մեկին պատկանելու մասին, սակայն փորձագետներին հայտնի է այն իրողությունը, որ աղանդների վերնախավը, որպես կանոն, բաղկացած է սատանիստներից: Իսկ Պերմյակովը, ինչպես հայտնի է, աղանդապետի որդի է...
Դժոխքի չարքերի գարշահոտությունը փչում էր նաեւ «Հիմնադիր խորհրդարանի» «100-ամյակն առանց ռեժիմի» կարգախոսից եւ ապրիլի 24-ին անկարգություններ կազմակերպելու ծրագրից: Իսկ քարոզչական դաշտում ամբողջ տարի մեզ ուղեկցել են ատելություն, չարություն եւ բացասական այլ հույզեր բորբոքող նյութերի այնպիսի չափաբաժիններ, որ ամեն մի նորմալ մարդ պահի տակ նախանձում էր նրանց, ովքեր ապրում են առանց հեռուստացույցի եւ համացանցի:
Եվ ահա տարեվերջին հայտնվում է Ամերիկայում բազում շպիոնական կուրսեր անցած եւ դժոխային կերպարանք Մադլեն Օլբրայթի կողմից «Հայաստանի միակ կին քաղաքական գործչի» տիտղոսին արժանացած Զարուհի Փոստանջյանի «Հայկական գարնանն ընդառաջ» ծրագրային հոդվածը: Եվ նշանառության տակ այդտեղ վերցված է Արցախյան շարժումը, մասնավորապես. «Սովետական Միության անկումը տեղի ունեցավ անսպասելի, եւ ըստ էության` անարյուն, Հայաստանը եւ համասփյուռ հայ ժողովուրդը իր անկախությունը ձեռք բերեց բացարձակ անպատրաստ պայմաններում: Որոշակի դպրոցներ անցած եւ փորձառու Կոմունիստական կուսակցության վարչարարները իշխանությունը հանձնեցին անփորձ, չեկիստական ստորին օղակների ամենաանշուք, գորշ ներկայացուցիչներին»:

Դիվային մտավարժանքի շարունակությունն այսպիսին է. «Հայաստանի Հանրապետությունում գործող քաղաքական վերնախավը Արցախը դարձրեց իշխանության բռնազավթման եւ այդ բռնազավթումը տասնամյակներով պահելու երաշխիք: Փաստորեն, բոլոր գլխավոր դերակատարները, ովքեր զավթեցին ժողովրդի իշխանությունը, եկան հայկական քաղաքականություն` Արցախի ազատագրման պայքարի անվան տակ: Իսկ մինչ այդ, նրանք իրենց համայնքներում սովորական, անշուք, գորշ մարդիկ էին եւ երբեւէ չէին նկատվել որպես ազատատենչ գաղափարներ կրող քաղաքացիներ, դեռ ավելին` նրանք ընդգրկված են եղել Կոմունիստական կուսակցության ստորին օղակներում` որպես սկսնակ սովետական կարիերիստներ»:
Այնուհետ Զարուհի Փոստանջյանը սահուն անցում է կատարում մեր բանակին. «Անկախ Հայաստանի եւ Արցախի կանոնավոր զինված ուժերը ստեղծման օրից դարձան բռնազավթիչների պատժիչ գործիքը հանրությանը ճնշելու համար: Հանրության համար անկախ Հայաստանի եւ Արցախի կառավարությունները վերածվեցին չարիքի»:
Եվ պարզվում է, որ «ռեժիմից ազատվելու» ենթատեքստը տիկին Փոստանջյանի մոտ սերտորեն կապակցվում է արտաքին թշնամու հետ. «Դեկտեմբերի 6-ը եւ նրան հաջորդող օրերը վկայում են հանրային լարման կուտակման մասին: Բռնազավթիչները հասկանում են, որ այս անգամ այն չէ, ինչ եղել է տասնյակ տարիներ շարունակ: Հայ-ադրբեջանական ճակատում պատերազմական գործողությունների հետեւանքով մեր զոհերն ամեն օր են, դիպուկահարների կրակոցները փոխարինվել են պատերազմական գործողությունների համար նախատեսված զինատեսակներով գործողությունների: Արտաքին աշխարհի կողմից անվստահության գնահատականներն իշխողների վերաբերյալ ընդգծված են»:
Իսկ այս ազգավնաս մոտեցումները «տրամաբանական» դարձնելու նպատակով ծրագրային հոդվածի մեջտեղում մտցված է հետեւյալ միտքը. «1994 թվականի զինադադարի կնքումը հետագայում հանգեցրեց ներքին քաղաքական պայքարում նույն` խնդիրը չլուծող զինադադարի կնքմանը: Հանրային քաղաքական կյանքն ընթացավ նույն զինադադարի տրամաբանության ներքո` մեր բոլոր քայլերը, քաղաքական որոշումները պայմանավորելով զինադադարով»: Թե ինչի համար էր պետք մտցնել այդպիսի թեզը` պարզ է դառնում ծրագրային հոդվածի վերջում. «Հայկական ռեժիմի շահագործման անհրաժեշտ պայմանները նույնպես սպառված են: 2015-ը մատնանշում է 1994 թվականի ներքին քաղաքական զինադադարի դրույթների բազմակի խախտումների մասին, ինչը հանգեցնելու է Հայկական գարնան»:
Ահա այդպիսի «հայկական գարուն»` ներքին խաղաղության լիկվիդացում արտաքին ագրեսիայի պայմաններում:

ՀԱՐՎԱԾՆԵՐ ԹԻԿՈՒՆՔԻՑ` ԿՌՎՈՂ ԲԱՆԱԿԻՆ

Թե ինչպիսի դժոխային իրադարձություններից պրծանք` պարզ դարձավ նոյեմբերի 25-ին, երբ ԱԱԾ ճշգրիտ գործողությամբ վնասազերծեց Արթուր Վարդանյանի գլխավորած հանցախումբը եւ առգրավվեց փողոցային մարտեր սարքելուն լիուլի բավարար պատկառելի զինանոցը: Իսկ հետագայում նաեւ աստիճանաբար սկսեց պարզվել, թե երկիրը ներսից պայթեցնելու համար ինչպիսի ցանց էր ստեղծված: Սկզբում հանրությունը զարմանք ապրեց, երբ ձերբակալվեց Ավստրալիայից Հայաստան տեղափոխված կաթոլիկ եկեղեցու սպասավոր Անտոն վարդապետը ու նրա հիմնադրած կաթոլիկ ռադիոկայանի լրագրողուհիներից մեկը: Հետո հասկանալի դարձավ, որ հանցավոր խմբում կաթոլիկները զգալի տոկոս են կազմում, տերտերի դերը շատ կարեւոր էր, ու պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանն էլ ձերբակալությունից մի քանի օր առաջ խոստովանել էր իր կապերը նշյալ տերտերի հետ` օգտագործելով «մեր կաթոլիկ համայնքը» բառակապակցությունը: Այսինքն` դժոխային ծծմբի հոտ փչեց նաեւ Վատիկանից:
Ճակատագրի հեգնանքով այն օրերին, երբ Շիրխանյանը դեռ ազատության մեջ էր, մեկ այլ նախկին հոգեւորական` Փարիզ փախած կարգալույծ քահանա Արծրուն Ավետիսյանը, հրապարակավ մեղադրեց Վահան Շիրխանյանին` «հոկտեմբերի 27-ը» կազմակերպելու մեջ: Այսինքն` ենթադրելի է, որ ներկայիս հանցախմբի հետքերը նաեւ բավականին երկարատեւ նախապատմություն ունեն: Եվ հետաքրքիր է, որ թեեւ հանցախմբի ձերբակալման հետքերով ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը ապշեցուցիչ հոգատարություն դրսեւորեց վնասազերծված ահաբեկիչների նկատմամբ, սակայն այժմ դրսերում, կարծես թե, ոչ ոք դեռեւս չի շտապում Վահան Շիրխանյանին անվանել քաղաքական բանտարկյալ:
Բայց արտաքին թշնամին շտապեց աննախադեպ սրել իրավիճակը սահմանագծում: Ու միանգամից մոբիլիզացվեցին ներքին տականքի բոլոր տարատեսակները` վարկաբեկելու բանակը, տարածելու այն չարչրկված դատողությունները, թե 19 տարեկան զինվորների փոխարեն ում պետք է ուղարկած լինեին սահման, ու նաեւ նորից շրջանառության մեջ մտցվեց գարշելի պացիֆիստական քարոզչությունը: Համացանցը նորից լցվեց 2014-ի խայտառակ «խաղաղության երթի» տեսանյութի անվերջ կրկնօրինակումներով` ադրբեջանցիների հետ «միասին տոլմա փաթաթելու» կոչերով, ոչ պակաս գարշելի` շուրջ երկու տարվա  վաղեմության նյութերի կրկնօրինակումով, զորօրինակ` ֆեմինիստուհի Զարուհի Հովհաննիսյանի «Ռեժիմները կրակելով իրար են պահում» վերնագրով հարցազրույցը, ուր անգամ բանը հասցվում է նրան, որ Վանաձորում ադրբեջանական ֆիլմերի ցուցադրության փորձ կատարած Սաքունցը համեմատվում է Այլիսլիի հետ...
Իսկ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի դեմ քարոզչական հարձակումներն արդեն հատեցին բարոյականության բոլոր սահմանները: Հենց որ համացանցում հայտնվեցին նրա ընտանեկան լուսանկարները, միանգամից արտավիժեց չարախոսությունների աննախադեպ հոսք: Դա իրոք արդեն սատանիստական մտածողության դրսեւորում է` զազրախոսության մրցավազքը երեխաների լուսանկարների շուրջ: Չէ՞ որ կատարողների համար բացակայում են բոլոր տեսակի արգելքները, եւ նպատակը` գործնականում նախապատերազմական վիճակում ցանկացած գնով վարկաբեկել բանակի ղեկավարին, սրանց պարագայում արդարացնում է ամենաանասնական միջոցները:
Իսկ թե ինչով կարող է ավարտվել արտաքին ճակատը թողնելը եւ իշխանության դեմ շուռ գալը, ինչ վերջաբան են ունենում «թշնամին ոչ թե թուրքն է, այլ սեփական իշխանությունը» շատ լավ գիտենք մեր իսկ պատմությունից: Ուղիղ 95 տարի առաջ` 1920 թվականի աշնանը, հենց այդպիսի գործընթացը հանգեցրեց Կարսի անկմանը, Սուրմալուի կորստին, Արցախի եւ Նախիջեւանի ներառմանը Ադրբեջանի կազմում: Մնում է, որ 1920 թվականից դասեր քաղեն նաեւ Ազգային անվտանգության մարմինները եւ անթույլատրելի փափկություն չդրսեւորեն բանակը կազմալուծել ձգտող ազգուրաց քարոզիչների հանդեպ:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի