Ի՞ՆՉ ՄՈՒԹ ԳՈՐԾԵՐՈՎ Է ԶԲԱՂՎԱԾ ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ
Արխիվ 12-16Ի՞ՆՉ ՄՈՒԹ ԳՈՐԾԵՐՈՎ Է ԶԲԱՂՎԱԾ ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ
ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆՆ էլի ընդհատակում է: Նույնիսկ օնլայն տիրույթում իր վերջին ֆեյսբուքյան գրառումը կատարել է դեկտեմբերի 7-ին ու երկարատեւ լռության անցել: Ի վերջո, ո՞ւր է եւ ինչո՞վ է զբաղված պարոն օրենսդիրը, փորձեցինք պարզել նրա օգնականից` ՄԱՆԵ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՑ.
– Որտե՞ղ է հիմա պարոն Օսկանյանը եւ որտե՞ղ է դիմավորելու Ամանորը:
– Հայաստանում է, Ամանորին լինելու է տանը:
– Իսկ ինչո՞վ է պայմանավորված, որ արտահերթ նստաշրջանին ոչ մի օր չեկավ խորհրդարան` բոյկոտո՞ւմ էր, թե այլ գործով էր զբաղված:
– Ես դա չեմ կարող մեկնաբանել:
– Գրեթե ողջ տարին խոսվեց, որ Վ. Օսկանյանը կուսակցություն է հիմնում: Ի վերջո, այդ մասին հստակ տեղեկություն ունե՞ք:
– Ես դա էլ չեմ կարող մեկնաբանել:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.- Այսպիսի չափազանց գաղտնիությունից ու ոչ թափանցիկ պատգամավորական գործունեությունից ոչ մի լավ հոտ չի գալիս: Ինչեւէ, թե ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակից գործուղված Ձմեռ պապը Վ. Օսկանյանին կբերի՞ կուսակցություն, թե` ոչ, ցույց կտա ժամանակը: Իսկ մեզ մնում է դրա փոխարեն մաղթել նրան` օրենսդրական ակտիվ աշխատանք, ընդ որում` ի նպաստ հայ ժողովրդի, ոչ թե ԱՄՆ-ի ու Արեւմուտքի:

