21-ՐԴ ԴԱՐԻ ՁՄԵՌ ՊԱՊԸ ԴԵՌ ՉԻ ԳՏԵԼ ԻՐ ԵՐԱԶԱԾ ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻՆ (Ֆոտոշարք)

Արխիվ 12-16

21-ՐԴ ԴԱՐԻ ՁՄԵՌ ՊԱՊԸ ԴԵՌ ՉԻ ԳՏԵԼ ԻՐ ԵՐԱԶԱԾ

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻՆ (Ֆոտոշարք)

 

«Զարուհի» ամսագիրը եւ U can studio-ն` Ամանորին ընդառաջ, արդեն ավանդական դարձած հերթական անակնկալ-ֆոտոնախագիծն են ներկայացնում ընթերցողների ուշադրությանը:

Մանկուց ի վեր, ամենքս Ձմեռ պապին պատկերացրել ենք կլոր ֆորով, հիվանդ, հաստլիկ ծերունու, ով եղել եւ մնում է ամենաբարի կերպարը` մեր թե՛ մանկության, թե՛ երիտասարդության եւ թե՛ օր ծերության: Բայց ժամանակները փոխվում են, Ձմեռ պապը` նույնպես: Հետեւաբար, բացահայտելով 21-րդ դարի Ձմեռ պապի կերպարը` այդ դերը ստանձնեց լողափային բոդիբիլդինգի Հայաստանի բացարձակ չեմպիոն ՎԼԱԴ ԽԱՌԱՏՅԱՆԸ: Ֆոտոնախագծի եւ իր կերպարի մասին էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը նրա հետ:

 

-Վլադ, ինչպե՞ս ստացվեց, որ որոշեցիք  հանրությանը ներկայանալ ժամանակակից Ձմեռ պապիկի կերպարում:

- Իրականում սիրում եմ հետաքրքիր ֆոտոնախագծերի մասնակցել եւ դրա համար էլ համաձայնեցի այս կերպարով հանդես գալ:


- Հետաքրքիր է` եթե հնարավոր լիներ իրականում լինել Ձմեռ պապ, ի՞նչ կցանկանայիք իրականացնել:

- Քանի որ բոլորն ունեն երազանքեր,  Ձմեռ պապ լինելու դեպքում կցանկանայի իրականացնել բոլորի երազանքները:


- Ինչպիսի՞ Ձյունանուշ կցանկանայիք տեսնել Ձեր կողքին:

- Ֆոտոնախագծում չկար Ձյունանուշի կերպար, քանի որ իմ կյանքում էլ դեռ չունեմ ընտրած Ձյունանուշ: Իմ կողքին կցանկանայի տեսնել խելացի մարդ, որը կսատարեր ինձ ու ուժ կլիներ ինձ համար: Ուզում եմ, որ նա լինի երկնային էակ, որի սիրով կոգեշնչվեի` աշխատելու եւ ստեղծագործելու համար:


- Իսկ Դուք մինչեւ քանի՞ տարեկանն եք հավատացել ամանորյա հրաշքներին:

- Ես մինչեւ այսօր էլ հավատում եմ հրաշքների գոյությանը եւ Ամանորի գիշերվա հրաշքին:

- Ո՞րն է եղել ամենահիշարժան նվերը, որ բերել է Ձմեռ պապը Ձեզ:

- Հիշարժան նվերներ շատ են եղել, չեմ կարող առանձնացնել, բայց մեծ անհամբերությամբ սպասում եմ այս տարվա նվերին, որն ինձ թվում է` կտարբերվի մյուս տարիներից:


- Ի՞նչն եք կարեւորում Ամանորին:

- Ամանորին սիրում եմ նվերներ տալ եւ հետաքրքիր նվերներ ստանալ:

- Ի՞նչ եք ակնկալում 2016 թվականից` կապիկի տարուց:

- Կապիկի տարում ակնկալում եմ ունենալ նոր նախագծեր եւ նոր հաղթանակներ: Ի դեպ, շուտով նախաձեռնելու եմ մրցույթ, որի մասնակիցներից կհաղթի նա, ով մեկ ամսում կնիհարի ամենաշատը: Այնպես որ, բոլորին հրավիրում եմ մարզումների:


- Ի դեպ, գաղտնիք չէ, որ Ամանորին բոլորը գիրանում են, ի՞նչ խորհուրդ կտաք, որպեսզի առատ տոնական սեղանները վատ հետեւանքներ չունենան կազմվածքի վրա:

- Որպես ֆիտնես մարզիչ` կցանկանայի առանձնացնել 10 խորհուրդ, որը կօգնի մարդկանց խուսափել ավելորդ կիլոգրամներից եւ մնալ ավելի առողջ ու գեղեցիկ…


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Հ.Գ.- Իսկ թե որո՞նք են Վ. Խառատյանի 10 խորհուրդները, կարդացե՛ք «Զարուհի» ամսագրի այս տարվա վերջին համարում:

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի