«Մեր ազգի կեսը աստղ ա, կեսը` վաստակավոր, կեսը` գեներալ, տակը մնացին տաքսու «շոֆեռները» »

Արխիվ 12-16

«ՄԵՐ ԱԶԳԻ ԿԵՍԸ ԱՍՏՂ Ա, ԿԵՍԸ` ՎԱՍՏԱԿԱՎՈՐ, ԿԵՍԸ` ԳԵՆԵՐԱԼ, ՏԱԿԸ ՄՆԱՑԻՆ ՏԱՔՍՈՒ «ՇՈՖԵՌՆԵՐԸ» »

 

«Իրավունքի» տոնական «Ուղիղ կապի» հյուրն էր դերասան ԼԵՎՈՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, ով հյուրընկալվելով մեր խմբագրությունում` մեկ ժամվա ընթացքում պատասխանեց քաղաքացիների հեռախոսազանգերին եւ ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին: Իհարկե, պահպանելով տոնական տրամադրությունը` Լ. Հարությունյանը ե՛ւ կատակեց, ե՛ւ քաղաքականացրեց Ամանորը ու, միեւնույն ժամանակ, անդրադարձավ մշակութային խնդիրներին:


«ԱՀԱՎՈՐ Է, ՂԴԻԿ ՏՎՈՂ ՖԻԼՄԵՐ ԵՆ ՆԿԱՐԱՀԱՆՎՈՒՄ»


-Անոնսում նկատեցի, որ Ձեր անվան դիմաց միայն գրված է` «դերասան», ինչո՞վ է պայմանավորված, որ կոչումներ չունեք:  (ՄԱՐԻԱՆՆԱ, ք. Երեւան)

- Ի սկզբանե ուղիղ եթերով հրաժարվել եմ կոչումներից: Չեմ ուզում ոչ մի կոչում: Եթե տան, մեկ է հետ եմ վերադարձնելու, հետո վատ են զգալու: Այսօր կոչումներն այնքան արժեզրկված են: Ամեն երրորդը վաստակավոր է, ամեն երկրորդը` գեներալ: Չեմ ուզում, ցավդ տանեմ, շնորհակալ եմ էդ կոչումներից, էդ կոչումների փոխարեն, թող երկիր սարքեն:

- Ինչպե՞ս եք վերաբերում նրան, որ Ձեր ընկերներից շատ-շատերն ունեն այդ կոչումները:

- Շատ նորմալ, իրենք վաղուց արժանի էին դրան: Սիրում եմ իմ ընկերներին, նրանց ցավն էլ տանեմ: Բայց, երբ նայում եմ իմ անցած ճանապարհին, իմ արածին, էդ հեչ վաստակավորի արած բան չի: Կոչումներ տալու փոխարեն, թող մեր պետությունը մշակույթի վրա փող դնի, ֆիլմ նկարի հայ ազգի պատմության մասին, որ ես ներկայացնեմ աշխարհին: Այսօր նորմալ ֆիլմ չկա, որը կլինի իմ ու քո ազգի մասին: Ահավոր է, ղդիկ տվող ֆիլմեր են նկարահանվում, որտեղ ես էլ եմ խաղում: Կրկնում եմ` չեմ ուզում վաստակավորի կոչում, ուզում եմ լավ երկիր, ուզում եմ լինեմ լավ երկրի քաղաքացի, էդ ամենալավ կոչումն է ինձ համար:


«ԱՅՆ ԿԵՐՊԱՐՆԵՐԸ, ՈՐԸ ՄԱՐՄՆԱՎՈՐԵԼ ԵՄ, ԻՄ ՏԵՍԱԿԻՆ ՉԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ»


- Ձեզ միշտ սովոր ենք տեսնել ուրախ կերպարներով, հետաքրքիր է` երբեւէ ունեցե՞լ եք երազանք` ինչ-որ լուրջ կերպարում հանդես գալու եւ ո՞րն է այդ կերպարը: ( ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ)

- 1992-93 թթ.-ին լուրջ կերպարով եմ մտել այս ասպարեզ: Եվ հիմա էլ ուզում եմ անել մի ներկայացում, որով կկարողանամ հետ բերել այն տեսակը, որ տեսակով մտել եմ ասպարեզ: Ես այսօր մտա կոմեդիայի ասպարեզ, առանց ինքս ինձ հարցնելու … Մի խոսքով` Աստծուց առաջ չընկնեմ, կանեմ մի ներկայացում, որն իմն է, որը հուսալքված հայի մասին է: Իսկ երազած դեր` Շեքսպիրի Համլետ եւ այլն, ինչքան ուզում ես երազի, եթե դու տեսակով չես բռնում դրան, դու մեկ է չես խաղալու այդ դերը: Այսօր մեր ռեժիսորները երբեք Համլետին իմ «ֆուտլյարով» չեն պատկերացնում: Համլետը պիտի լինի նիհար, «սիմպատիչնի», գեղեցիկ, ընդորում` խելոք: Ես, կարծես թե, խելոք եմ, բայց «սիմպատիչնի» չեմ:  Իրականում չկա կերպար, որը երազում եմ մարմնավորել:

- Մոտ ապագայում կտեսնե՞նք նոր ֆիլմ ձեր մասնակցությամբ: (ԱՆԴՐԵ ՄԱԿԱՐՈՎ)

- Գարնանն ավելի պարզ կլինի: Կարծես թե, կան, բայց ներկայացումներ կլինի սեպտեմբեր-հոկտեմբերին: Ոնց որ թե լավ ներկայացում է, անունը չտամ, որովհետեւ պրոդյուսերս ինձ կծեծի (կներեք, անուններ չեմ կարող տալ, որովհետեւ պայմանագրով մինչեւ պրոդյուսերի թույլտվությունը չլինի` իրավունք չունեմ խոսել այդ մասին): Չեմ ուզում փակագծերը բացել, բայց մենք արդեն ներկայացման փորձերը սկսել ենք ու հաստատ համոզված եմ, որ այն շատերն են սպասում:

- Իսկ Ձեր կերտած կերպարներից ո՞րն է Ձեզ ավելի հարազատ, ավելի մոտ եւ նման:

- Ոչ մեկը, որովհետեւ այն կերպարները, որը մարմնավորել եմ, իմ տեսակին չի համապատասխանում, դա զուտ դերասանություն է, ռեժիսորի առաջադրանք, որը ինչքանով կարողացել եմ, մատուցել եմ: Իսկ այն, ինչ-որ ինձ մոտ է ու հարազատ, եղել է 1992-93 թվականներին կերտածս կերպարում:


«ԱՅՍՕՐ ՏԱՔՍՈՒ «ՇՈՖԵՌ» ԴԱՌՆԱԼՆ ԱՎԵԼԻ ԴԺՎԱՐ Է, ՔԱՆ ԴԵՐԱՍԱՆ»


-Կասե՞ք Ձեր կարծիքը մեր հումորային հեռուստահաղորդումների եւ սերիալների մասին` մասնավորապես դրանց որակի եւ մակարդակի առումով: (ՔՐԻՍՏԻՆԵ, ք. Երեւան)

- Միանգամից անկեղծ լինելով` ասեմ, որ այդ ամեն ինչին ես էլ եմ մասնակից լինում, բայց այն որակը, որը այսօր կա, ստիպում է, որ ժամանակ առ ժամանակ նույնիսկ ամաչեմ իմ արածի համար: Բայց ինձ ու իմ կոլեգաներին արդարացնելու համար ասեմ, որ այսօր շատ շատերս ուրիշ ճանապարհ չունենք… Ինչ վերաբերում է որակին` այսօր քանի որ դաշտում տիրություն անող չկա, ով ինչ ուզում անում է: Ու ինձ համար շատ ցավալի է, որ մի ամբողջ 40 տարի այս մասնագիտության մեջ մեծացած մեր դերասանները, որոնք այսօր ունեն խնդիր ապրելու եւ ստիպված գնում են այդ սերիալներում նկարվելու, հանկարծ իրենց կողքը հայտնվում է «կաշկա քշողները»: Այստեղ պիտի լինի պետական հովանավորչություն, որը վերաբերմունք կունենա մշակույթի նկատմամբ, որպեսզի մշակույթի գինը բարձրանա:

- Ի՞նչ եք կարծում` դերասան ծնվո՞ւմ են, թե՞ դառնում, քանի որ բոլորս քաջածանոթ ենք, որ հաճախ դերը տրվում է թատերական կրթություն չունեցող մարդկանց: (ՀԱՍՄԻԿ ՄՈՒՇԵՂՅԱՆ)

-Ով ուզում է դերասան կարող է դառնալ, էս ազգի կեսը աստղ ա, կեսը` վաստակավոր, կեսը` գեներալ, տակը մնացին տաքսու «շոֆեռները»: Այսօր տաքսու «շոֆեռ» դառնալն ավելի դժվար է, քան դերասան: Իհարկե, եթե այդ ասպարեզի նվիրյալ ես, դու պիտի ծնվես, ոչ թե դառնաս: Եթե մի բան դառնում է, դրա մեջ արհեստականություն կա: Իսկ եթե ի վերուստ է տրված` Աստծո մատը խառն է, ուրիշ հարց է: Այսինքն` ամեն մեկս մենք մեր տեղն ունենք, ուղղակի, ժամանակ առ ժամանակ չենք կարողանում էդ տեղը գտնել:


«ԱՅՍՕՐՎԱ ՀԵՐՈՍՆԵՐՆ ՕԼԻԳԱՐԽՆԵՐՆ ԵՆ, ԵՍ ԻՐԱՆՑ «ՋԱՆԻՆ ՄԵՌՆԵՄ» »


- Որպես դերասան` Ձեր «Յո-յո» մանկական հաղորդումը շատ ստացված էր: Ո՞րն էր այդ հաղորդման հաջողության գաղտնիքը: (ԷՄՄԱ, ք. Երեւան)

- Ճիշտն ասած, միշտ զարմացել եմ, որ «Յո-յոն» մեծ հաջողություն ու ճանաչում ունեցավ ու մինչեւ հիմա մեկ-մեկ, երբ իմ մասին հարցնում են, թե ո՞ր Լեւոնը, կողքից ասում են` «Յո-յոի»: Այդ անունը մնաց իմ վրա: Չեմ կարող այդ հարցին պատասխանել, թե ինչու այն այդքան հաջողված եղավ: Երեւի, երեխեքի հետ կարողանում եմ անկեղծ լինել: Ամեն դեպքում, ուրախ եմ, որ այդ «մանկամտությունն» իմ մեջ կա ու կարողանում եմ լեզու գտնել երեխաների հետ:

- Այսօրվա եթերը մանկական հաղորդումների առումով բավարար վիճակում չէ, չե՞ք պատրաստվում կրկին նմանատիպ մանկական հաղորդաշարով հանդես գալ:

- Այն, ինչ այսօր կա եթերում, մարդիկ մտածում են, թե առաջին հերթին դրանից ինչ շահույթ ունեն: Սա շատ դաժան է, երբ երեխա կա խառնված այդ հարցում: Չարժե այդ մաքրության հետ մտնել առեւտրի մեջ: Մեծ-մեծ չխոսեմ, բայց, իհարկե, կուզենամ հայտնվի մի մարդ, որը կունենա մեծ երեւակայություն ու կառաջարկի մի հատ էնպիսի նախագիծ, որի շնորհիվ մեր նոր սերունդը կսիրի իր հայրենիքը, կլսի հայկական երգեր: Մենք այսօր անգամ մանկական երգեր չունենք, Ռուբեն Հախվերդյանը ինչ-որ թողել է, դա է: Մինչդեռ այսօր մշակույթով պիտի երեխուն դարձնես իսկական հայ: Բայց այսօր մեր փոքրերը լսում են ուրիշ բան, նայում են բոլորովին ուրիշ լիքը բաներ, որը հեչ պետք չի: Ուզում եմ հեռուստաէկրաններին տեսնել մի նախագիծ, որ նոր սերունդը այդ մաքրության մեջ գտնի իր հերոսին, որովհետեւ նոր սերունդը հերոսներ չունի, որոնց կուզենա նմանվել: Այսօրվա «հերոսները» օլիգարխներն են, ես իրանց «ջանին մեռնեմ»:

Ինչ վերաբերում է, թե չե՞մ պատրաստվում մանկական հաղորդաշարով հանդես գալ, ասեմ, որ շատ բան եմ ուզում, բայց դրա համար հովանավորներ են պետք:  Պետք է հայտնվի մի մարդ, որը կուզենա այդպիսի բան անել ու, տա Աստված , որ էդ մարդը ինձ այդ դերում տեսնի: Այսօր կան մարդիկ, որ ինչ-որ նախագծեր անում են, բայց ինձ չեն տեսնում:


«ՁԵԶ ՀԱՄԱՐ ԿԱՐԱՄ «ՍԿԻՏԿԵՔ» ԱՆԵՄ»


- Դուք կորպորատիվ երեկոներ ավելի շատ Հայաստանո՞ւմ եք վարում, թե՞ արտերկրում: (ԿԱՐՈ, ք. Երեւան)

- Արտերկրում չեմ վարում, որովհետեւ ռուսերեն հասկանում եմ, բայց վատ եմ խոսում:

- Իսկ Հայաստանում ի՞նչ գնային սահմաններում եք վարում:

- Եթե Ձեզ է պետք, Ձեզ համար կարամ «սկիտկեք» անեմ: 1500 դոլար արժե, բայց մեկ-մեկ լինում է 2000-ով եմ գնում:

-Կապ չունի՞ հարսանիք է, ծնունդ, թե այլ միջոցառում:

- Եթե մոտիկ մարդու, ընկերոջ ծնունդ է, նույնիսկ ձրի եմ վարում:

-Մենք երեւի կընկերանանք: (ծիծաղում են զանգահարողն ու Լ.Հ.-ն,-հեղինակ)

- Մեծ սիրով, կսպասեմ:


«ՏՂԵՍ ԱՄՈՒՍՆԱՆՈՒՄ Է ԱՂՔԱՏԻ ԱՂՋԿԱ ՀԵՏ»


- Ի դեպ, սպասումների մասին, տոնական օրերին որեւէ թատրոնի ամանորյա ներկայացումների մեջ զբաղվածություն ունե՞ք: («ԻՐԱՎՈՒՆՔ»)

- Դեկտեմբերի 29-30-ին, ժամը` 17:00-ին, համեցեք Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի դահլիճ, որտեղ «Մենք եւ Մոխրոտը» ներկայացումն է լինելու: Ես այնտեղ թագավոր եմ խաղում, ունեմ երեխա ու այնքան մաքուր թագավոր եմ, որ տղես ամուսնանում է աղքատի աղջկա հետ: Այսպիսի պարզ ու սիրուն հեքիաթ է, որի կարիքը մենք այսօր ունենք:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Հ.Գ.- «Ուղիղ կապի» ընթացքում Լ. Հարությունյանին ուղղված քաղաքական հարցերի պատասխանները կարդացե՛ք  «Իրավունք» թերթի չորեքշաբթի օրվա համարում:



Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի