Քիմ Քարդաշյանը ներկայացրել է իր ընտանիքի սուրբծննդյան բացիկը
Արխիվ 12-16Քիմ Քարդաշյանը ներկայացրել է իր ընտանիքի սուրբծննդյան բացիկը

Քիմ Քարդաշյանն իր Twitter-ում ներկայացրել է իր ընտանիքի սուրբծննդյան բացիկը: Ու եթե անցած տարիներին այդ բացիկում միշտ Քարդաշյան – Ջեններ ամբողջ ընտանիքն էր պատկերված, ապա այս տարի գերդաստանը որոշել է բացիկում ներկայացնել միայն երեխաներին:
Երկրպագուներին Սուրբ ծննդյան կապակցությամբ շնորհավորել են Քիմի ու Քանյեի դուստրը՝ 2 տարեկան Նորթ Ուեսթը, նաեւ Քորթնի Քարդաշյանի ու Սքոթ Դիսիքի երեք երեխաները՝ 6 տարեկան Մեյսոնը, 3 տարեկան Պենելոպան ու մեկ տարեկան Ռեյնը:
Նորածին Սեյնթին նրա ծնողներ Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթն առայժմ պաշտպանում են մամուլի ուշադրությունից:

«Սեր՝ այն ամենը ինչ մեզ պետք է»,- ասված է բացիկում:
20- ամյա Քենդալ Ջենները մեկնաբանել է այդ լուսանկարը իր պաշտոնական կայքում:
«Մեր ընտանիքի բոլոր երեխաների տոնական լուսանկարը (բացառությամբ ամենափոքրի)՝ շատ գեղեցիկ է: Ինձ դուր է գալիս այս հրեշտակների մորաքույրը լինելը»,- գրել է Քենդալը:

