Ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ատամնաբույժը
Արխիվ 12-16Ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ատամնաբույժը
Դեկտեմբերի 22-ին ուշագրավ դեպք է տեղի ունեցել «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում: NEWS.am-ի տեղեկություններով` դեկտեմբերի 22-ին ձերբակալվել է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ատամնաբույժը:
Նախնական տեղեկություններով` ձերբակալության պատճառը նրա մոտ հայտնաբերված թմրանյութն է եղել: Ատամնաբույժը 31 տարեկան է: Կատարվում է նախաքննություն: Հանգամանքները պարզվում են:

