«ՑՏԵՍՈՒԹՅՈՒՆ». ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԱՄԱՆՈՐՅԱ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԻ ՓՈԽԱՐԵՆ
Արխիվ 12-16«ՑՏԵՍՈՒԹՅՈՒՆ». ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԱՄԱՆՈՐՅԱ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԻ ՓՈԽԱՐԵՆ
Ասում են` ինչպես տարին սկսես, այնպես էլ կավարտվես: Հենց այդպես էլ վարվեց ՀՀ բնապահպանության նախարար ԱՐԱՄԱՅԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, ով ողջ տարին աչքի ընկավ լրագրողների հետ, մեղմ ասած, ոչ հարթ շփումով ու կոպիտ վերաբերմունքով: Ամեն դեպքում, այսօր կառավարության նիստից հետո լրագրողներս փորձեցինք գոնե Ա. Գրիգորյանից տարեվերջին մի ամանորյա բարեմաղթանք «կորզել»: Սակայն, հարցին ի պատասխան, պարոն նախարարն ասաց. «Ցտեսություն»: Հետո իր արածից փոշմանած ու, երեւի թե, զարմացած բարի ու անմեղ հարցից` կիսաբաց դռան արանքում հավելեց. «Ձեր Նոր տարին շնորհավոր»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

