ԲԵՄԱԴՐԻՉ. «ԵՐԵԽԱՆԵՐԸ ՄԻՇՏ ԷԼ ԿՀԱՎԱՏԱՆ ՁՄԵՌ ՊԱՊԻ ԳՈՅՈՒԹՅԱՆԸ»

Արխիվ 12-16

ԲԵՄԱԴՐԻՉ. «ԵՐԵԽԱՆԵՐԸ ՄԻՇՏ ԷԼ ԿՀԱՎԱՏԱՆ ՁՄԵՌ ՊԱՊԻ ԳՈՅՈՒԹՅԱՆԸ»


«Փոքր» թատրոնի գեղարվեստական ղեկավար ՎԱՀԱՆ ԲԱԴԱԼՅԱՆԻ համար 2015թ.-ը հաջողակ տարի է եղել: Երիտասարդ բեմադրիչը մեծ հաջողությամբ է իրականացրել մի քանի ներկայացում` մեկը նաեւ Հայաստանի սահմաններից դուրս: Օրերս էլ հանդիսատեսի դատին է հանձնել «Սպիտակ Ամանոր» ինտերակտիվ ներկայացումը, որը հավանության է արժանացել փոքրիկների կողմից: Ներկայացման եւ ամանորյա հրաշքների մասին «Իրավունքը» զրուցեց Վահանի հետ:


- Ի՞նչ եք կարծում, այսօրվա երեխաները հավատո՞ւմ են Ձմեռ պապի գոյությանը:

- Ինձ թվում է, որ երեխաները միշտ էլ կհավատան Ձմեռ պապի գոյությանը, քանի դեռ մարդիկ չեն կորցրել իրենց հոգու մաքրությունը: Մանկությունը մարդու կյանքում այն շրջանն է, որ առանց երազանքների ու հեքիաթների անհնար է պատկերացնել: Եթե այստեղ էլ չպատկերացնենք ու չհավատանք, ուրեմն իզուր ենք ապրում:

- Իսկ դուք հավատո՞ւմ եք:

- Այո, միանշանակ: Դեռ մանկուց միշտ սիրել եմ Ամանորը: Տարվա փոփոխության հետ միշտ մեծ ակնկալիքներ, երազանքներ ու սպասումներ եմ ունենում:

- Տոնական սեղանների մասնակից լինո՞ւմ եք:

- Եթե անկեղծ` ո՛չ: Երբեմն այդտեղ կորում է իրական տոնի զգացողությունը: Մասսայական հավաքույթների սիրահար չեմ: Այնտեղ ինձ հարմարավետ չեմ զգում:

- Կա՞ն ուտեստներ, որոնք սիրում եք տոնական սեղանին:

- Դարչինով եւ մեխակով թեյի հոտը, շոկոլադը… Երեւի, դրանք են ինձ հիշեցնում Ամանորը: Եվ, անշուշտ, մանդարինը…

- Գործի բերումով հաճախ եք լինում տարբեր երկրներում: Ո՞ր երկրի Ամանորն է Ձեզ մոտ ավելի շատ տպավորվել:

- Եվրոպայում ավելի շատ կարեւորում են Սուրբ ծննդյան տոները: Ամենուր տոնական տրամադրություն է: Հետաքրքիր է, որ ամեն տարի նրանք փորձում են յուրովի փոփոխություններ անել քաղաքի դիզայնի մեջ: Կառանձնացնեմ Ֆլորենցիան` գեղեցիկ ճարտարապետությամբ ու հրապարակներով:

- Իսկ, ո՞ր Ամանորի գիշերն է առանձնահատուկ եղել Ձեզ համար:

- Հիմա, երեւի, կգնահատեմ այն Ամանորի գիշերները, երբ իմ կողքին էին ընտանիքիս բոլոր անդամները: Ամանորը ընտանեկան տոն է: Շատ երիտասարդներ չեն հասկանում դա: Նրանք փորձում են Ամանորը դիմավորել ընկերական շրջապատում կամ… Չգիտեմ, գուցե, այդ զգացողությունը մարդկանց մոտ տարիներ հետո է գալիս: Ամեն դեպքում, սկսում են գնահատել այդ պահը, բայց, ցավոք սրտի, ուշ է լինում…

 

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ



Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի