«ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ»-Ի ԱՄԱՆՈՐՅԱ ՍԵՂԱՆԻՆ ԽՈԶԻ ԲՈՒԴ ԿԼԻՆԻ՞

Արխիվ 12-16

«ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ»-Ի ԱՄԱՆՈՐՅԱ ՍԵՂԱՆԻՆ ԽՈԶԻ ԲՈՒԴ

ԿԼԻՆԻ՞

 

Ինչպես հայտնի է, որ «Նոր Հայաստան» ճակատը Ամանորն անցկացնելու է Ազատության հրապարակում: «Իրավունք»-ը «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից պարզեց` նա եւս մասնակցելո՞ւ է այդ միջոցառմանը: «Անպայման: Ոչ միայն ես, այլեւ իմ ընտանիքի անդամները»,- ասաց Մարտիրոսյանը:

Կես կատակ, կես լուրջ հարցրինք` «Նոր Հայաստան»-ի ամանորյա  սեղանին խոզի բուդ կլինի: «Դե եթե դուք բերեք, ինչու չէ»,- կատակին կատակով պատասխանեց Մարտիրոսյանը:

«Ես չեմ կարող  բերել, բայց «Նոր Հայաստան»-ի անդամները գուցե բերե՞ն»,- հետաքրքրվեցինք կուսակցության փոխնախագահից:

«Դե եթե դուք էլ բերեք, մեր անդամներն էլ, խոզի բդեր կլինեն: Իսկ եթե ավելի լուրջ` կարեւորը ոչ թե սեղանի , այլ ոգու բովանդակությունն  է»,-  ասաց  Արմեն Մարտիրոսյանը:

Բայց չարժե՞ քաղաքացիներին շահագրգռել Ամանորյա ճոխ սեղանով, որպեսզի նրանք եւս գան հրապարակ: «Չեմ կարծում`  հրապարակ եկող քաղաքացիները ճոխ սեղանների համար պետք է գան»,- հակադարձեց քաղաքական գործիչը:

Ի դեպ, Արմեն Մարտիրոսյանն առաջին անգամ չէ, որ մասնակցում է  նման միջոցառման` 1990-ականներին Ազատության հրապարակում   ընտանիքի անդամների հետ:

Բացի Արմեն Մարտիրոսյանից` Րաֆֆի Հովհաննիսյանը, նրա կինը`Արմենուհի Հովհաննիսյանը, ու նրա որդիներից մեկը եւս Նոր տարին կտոնեն Ազատության հրապարակում:

Ինչու են «Նոր Հայաստան»-ի միջոցառումները սակավաթիվ անցնում, արդյոք պայքարի այս ձեւը չի սպառել իրեն: «Ոչ»,- վստահ է «Ժառանգականը»:

Եթե հանրության մեծ  մասը չի մասնակցում Նոր Հայաստան-ի միտինգներին, դա, ըստ Մարտիրոսյանի, չի նշանակում, որ ժողովուրդը խորը սիրով է լցված իշխանության հանդեպ. «Կա  մի փոքր վհատություն,  բայց կարծում եմ` ժամանակի խնդիր է: Որոշ ժամանակ անց մեր քաղաքացիները ակտիվ կմասնակցեն մեր հանրահավաքներին»:

«Նոր Հայաստան»-ի անդամները, մասնավորապես «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամները մերժում են ընտրական գործընթացները`դրանք համարելով  կեղծ երեւույթ: Սակայն խոսակցություններ  կան, որ «Նոր հայաստան»-ը ներկայիս կազմով ցանկություն ունի մասնակցելու  գալիք ընտրություններին:  «Ժամանակին առաջ չընկնենք, այս պահին մենք այլ օրակարգ ունենք»,- եզրափակեց Արմեն Մարտիրոսյանը:



ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ



Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի