ԵՐԵՎԱՆՅԱՆ ԹԱՏՐՈՆՆԵՐՈՒՄ ԱՄԱՆՈՐՅԱ ԵՌՈՒԶԵՌԸ ՍԿՍՎԱԾ Է

Արխիվ 12-16

ԵՐԵՎԱՆՅԱՆ ԹԱՏՐՈՆՆԵՐՈՒՄ ԱՄԱՆՈՐՅԱ ԵՌՈՒԶԵՌԸ ՍԿՍՎԱԾ Է

Երեւանյան գրեթե բոլոր թատրոններն այս տարի հավուր պատշաճի են պատրաստվել Ամանորին: Թերեւս ամենախստապահանջ հանդիսականի սիրտը շահելու համար հայ բեմադրիչները, ինչպես ասում են, ջանք ու եռանդ չեն խնայել: Իսկ դերասաններն առավել եւս` օրեկան խաղում են 2-4 ներկայացում: Ամանորյա շնչով ողողված ներկայացումները սկսվել են դեկտեմբերի 19-ից մինչեւ 29-ը եւ կշարունակվեն 2016 թվականի հունվարի 3-7-ը:

Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում փոքրիկների ուշադրությանը կներկայացվի անգլիական հեքիաթի մոտիվներով Գրիգոր Խաչատրյանի բեմադրած` "ԱՐՔԱՅԱԴՈՒՍՏՐՆ ՈՒ ՃԱԳԱՐԻԿԸ" ներկայացումը` համեմված The Beatles քառյակի երաժշտությամբ:

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում` երիտասարդ բեմադրիչ Նորա Գրիգորյանի ռեժիսուրայով կներկայացվի "ՄՈԽՐՈՏԸ": Ներկայացումից առաջ փոքրիկներին հյուր կգան Ձմեռ պապը, Ձյունանուշն ու հեքիաթի այլ սիրված հերոսներ:

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում բեմ կբարձրանա "ՁԱԽՈՐԴ ՓԱՆՈՍԻ ՆՈՐ ԱՐԿԱԾՆԵՐԸ": Ամանորյա երաժշտական ուրախ ներկայացման ռեժիսորն է Անուշ Սարգսյանը:

Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում կներկայացվի Է. Զոհրաբյանի պիեսը`"Ա՜Խ, ԱՅԴ ՎՀՈՒԿԸ"` թատրոնի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանի ռեժիսուրայով: Հեքիաթի մասնակից կլինեն Ձմեռ պապն ու Ձյունանուշը:

"Փոքր" թատրոնը` Վահան Բադալյանի մտահղացմամբ ինտերակտիվ ներկայացում կցուցադրի` "ՍՊԻՏԱԿ ԱՄԱՆՈՐ" անվամբ: Փոքրիկներն ու մեծիկներն անձամբ են շփվելու հեքիաթի հերոսների հետ, եւ Ձմեռ պապին հասնելու համար կհաղթահարեն մի շարք փորձություններ:

Կամերային երաժշտական թատրոնում կցուցադրվի Սամսոն Ստեփանյանի բեմադրած "ԵՐԵՔ ԽՈԶՈՒԿՆԵՐԻ ԱՄԱՆՈՐՅԱ ԱՐԿԱԾՆԵՐԸ". սցենարի եւ երաժշտության հեղինակը Վահե Հայրապետյանն է:

Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնում ռեժիսոր Արսեն Գրիգորյանը բեմադրել է "ԱՄԱՆՈՐՅԱ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ" ներկայացումը: Փոքրիկներին անձամբ կշնորհավորեն Ձմեռ պապն ու Ձյունանուշը:

Նարինե Մալյանի բեմադրած "ԱՄԱՆՈՐՅԱ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՀԱՆԴԵՍԻ" մասնակից կարող եք դառնալ Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում: Իսկ

Խամաճիկների թատրոնում կցուցադրվի Մ. Մետերլինկի "ԿԱՊՈՒՅՏ ԹՌՉՈՒՆԸ": Ներկայացման բեմադրիչն է Նարե Հովհաննիսյանը, բեմադրության գեղարվեստական ղեկավարը` Լիլի Էլբակյանը:

Հայաստանի երգի պետական թատրոնը հրավիրում է. փոքրիկները ներկա կգտնվեն Արթուր Գրիգորյանի ամանորյա "ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ԴԱՇՆԱՄՈՒՐ" մանկական մյուզիքլին:

Խորեոգրաֆիայի պետական թատրոնը փոքրիկների դատին կհանձնի "ՃՊՈՒՌԻԿՆԵՐՆ ՈՒ ՄՐՋՅՈՒՆՆԵՐԸ" մանկական երաժշտական հեքիաթը` Վիգեն Ստեփանյանի բեմադրությամբ:

Ի դեպ, տոմսերի արժեքը տատանվում է 600-1500 դրամի սահմաններում:

 

Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի