2016 ԹՎԱԿԱՆԸ ԿԱՐՄԻՐ ԿԱՄ ԿՐԱԿԵ ԿԱՊԻԿԻ ՏԱՐԻ Է

Արխիվ 12-16

2016 ԹՎԱԿԱՆԸ ԿԱՐՄԻՐ ԿԱՄ ԿՐԱԿԵ ԿԱՊԻԿԻ ՏԱՐԻ Է


2016 թվականը Կարմիր կամ Կրակե Կապիկի տարի է: Եթե նպատակ եք դրել շահել նրա սիրտը եւ դառնալ Նրա սիրելին, ապա, ինչպես ասում են, գործի անցեք: Առջեւում քրտնաջան աշխատանք է սպասվում: Ի դեպ, կարող եք գործի դնել նաեւ ընտանիքի անդամներին: Հիշեք` 2016-ի խորհրդանիշը խելացի, հետաքրքրասեր եւ անկանխատեսելի է: Ունի վառ երեւակայություն, զգացմունքային է: Սիրում է լինել նորությունների կիզակետում: Դա է նրա հաջողության հասնելու գրավականը: Հաշվի առեք, հատկապես, եթե ցանկանում եք նոր գործ սկսել: Տարվա տիրուհին կարող է լինել համառ ու կամակոր, եթե ինչ-որ բան իր սրտով չգնա: Կապիկն ինքնուրույն եւ ինքնաբավ է: Անկոչ օգնականների, մեղմ ասած, չի հանդուրժում: Բոլոր գործերը ստիպված եք լինելու անել միայնակ, հետեւաբար, պետք չէ գործերն իրար գլխի կուտակել. տակից դուրս չեք գա: Անհապաղ որոշումներ կայացրեք: 2016-ը նոր նախագծեր սկսելու տարի է: Նման հնարավորությունից հրաժարվելն առնվազն հիմարություն կլինի: Կշահի նա, ով համարձակ է. ով ռիսկի չի դիմի` շամպայն չի խմի: Տարվա էքսցենտրիկ տիրուհին ուշադրություն է պահանջում: Նրան հավուր պատշաճի դիմավորելու համար կարեւոր են անգամ մանրուքները. տոնական սեղան, հետաքրքիր ճաշացանկ: Ի դեպ, ճաշացանկի մասին. գերադասում է ճաշատեսակներ` առանց մսի: Եթե դա ձեզ համար անընդունելի է, ապա կարող եք թռչնի միս մատուցել: Տոնական սեղանին շատ քաղցրավենիք եւ մրգեր դրեք: Տարվա տիրուհին սիրում է թանկ խմիչքներ, սակայն ավանդական մեկ գավաթ շամպայնից էլ երբեւէ չի հրաժարվի: Զովացուցիչ ըմպելիքների հարցում փոքր-ինչ քմահաճ է. կոմպոտներ, մաքուր ջուր: Նվերների ընտրության հարցում ուշադիր եղեք: Ինչպես ասում են, ամեն բան չէ, որ կգոհացնի տարվա կենսուրախ տիրուհուն եւ իր քթին կգա: Աչք ծակող նվերներ գնեք` կարելի է քաղցրավենիքի տեսքով: Ի դեպ, չենք մոռանում բնակարանը զարդարելու մասին: Դա եւս շատ կարեւոր է: Կապիկը զանգակների սիրահար է: Կարող եք մեծ ու փոքր զանգակներով զարդարել տոնածառը եւ ոչ միայն: Նախընտրելի գույներն են` ոսկեգույնն ու արծաթագույնը: Նույնը վերաբերում է տոնածառի խաղալիքներին: Դռան վրա կապիկ կախեք: Կարող եք կապիկին նստեցնել տոնածառի տակ: Այն ձեզ հաջողություն կբերի: Չմոռանաք մոմերի մասին: Նախընտրելի գույներն են` նարնջագույնը, կարմիրն ու կապույտը: Բնակարանը կարող եք զարդարել նաեւ եղեւնու բնական ճյուղերով:Տարվա տիրուհու ուշադրության կենտրոնում կլինի նաեւ ձեր զգեստապահարանը: Այն կարող եք թարմացնել: Նախընտրելի են լայն բացվածքով զգեստները, կիսաշրջազգեստները` կանաչ, մոխրագույն, կարմիր ու սեւ գույների մեջ: Չանտեսեք նաեւ զարդերը: Զարդատուփի յուրաքանչյուր զարդ` լինի ոսկյա, թե արծաթյա, տեղին կլինի:Կապիկն անտարբեր չի անցնի կենսուրախ մարդկանց կողքով: Ուստի, մի խուսափեք ուրախ եւ աղմկոտ խնջույքներից: Խաղեր կազմակերպեք ձեր հյուրերի համար, եւ, միգուցե, ձեր այդ խաղին մասնակից լինի հենց Ինքը` տարվա տիրուհին: Նա անկասկած շռայլ կգտնվի ու կապահովի տարին ուրախ տրամադրությամբ: 

 

Ներկայացրեց ԵԼԵՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ


Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի