ՊԱՐԶԱՊԵՍ ՉԻ ՑԱՆԿԱՑԵԼ ՀԱՆՐԱՅՆԱՑՆԵԼ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆԸ

Արխիվ 12-16

ՊԱՐԶԱՊԵՍ ՉԻ ՑԱՆԿԱՑԵԼ ՀԱՆՐԱՅՆԱՑՆԵԼ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Լուրեր էին շրջանառվում, թե երգիչ, Երեւանի մշակույթի պետական քոլեջի փոխտնօրեն ՎՐԵԺ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ գաղտնի ամուսնացել է: «Իրավունքի» հետ զրույցում Վրեժը հաստատեց ամուսնության մասին լուրերը, սակայն շեշտեց, որ ոչ թե գաղտնի` այլ պարզապես չի ցանկացել հանրայնացնել ամուսնությունը.

«Դա իմ անձնական ու ընտանեկան կյանքն է, չեմ սիրում իմ անձնականն ու աշխատանքայինը խառնել իրար: Շատերը հետաքրքված էին, թե 2 տարի առաջ նշանադրվել ենք` ինչու չենք ամուսնանում, նույնիսկ մեզ մի քանի անգամ հասցրին բաժանել: Բայց պետք է հիասթափեցնեմ բոլոր իմ «լավ ցանկացողներին»` այո, ընտանիք եմ կազմել այն աղջկա հետ, ում հետ նշանադրվել էի, եւ չենք պատրաստվում լքել մեր երկիրը, այլ ապրել Հայաստանում եւ օրինակելի ընտանիք լինել մեր հասարակության համար: Կինս` Արմինեն, մասնագիտությամբ բժշկուհի է եւ որեւէ կապ չունի մեր ոլորտի հետ: Այնպես որ, ընտանիք կազմելու տարոսը լինի բոլոր տղաներին ու աղջիկներին»,- շեշտեց երգիչն ու վստահեցրեց, որ ամուսնությունն ամենեւին էլ չի խանգարել իր ստեղծագործական կյանքին, ավելին` մի բան էլ նպաստել է, դրա վառ ապացույցը կլինի Վրեժի առաջին տեսահոլովակի շնորհանդեսը, որը տեղի կունենա օրերս. «Ընդամենը մի քանի օրից տեսահոլովակը հասանելի կլինի հանդիսատեսին: Տեսահոլովակը նկարահանվել է աշխարհահռչակ Ռոսինիի «Տարանտելլա» ստեղծագործության հիման վրա, որն ըստ էության իմ առաջին տեսահոլովակն է, որը պետք է նկարահանվեր «Սոնի մյուզիք» ընկերության կողմից շատ վաղուց, բայց ինչ-ինչ պատճառներով հետաձգվեց: Հիմա արդեն իրականություն է դարձել, երգի եւ տեսահոլովակի ձայնագրումն ու նկարահանումն ընթացավ Մոսկվայում, եւ պիտի ասեմ, որ հետաքրքիր ռեժիսորական լուծումներով տեսահոլովակ ենք ստացել, որտեղ ժամանանակիցն ու դասականը կռվում են: Կարծում եմ` այն հայկական շոու բիզնեսում նորություն է լինելու, որովհետեւ դասական եւ նեոդասական ստեղծագործությունների նմանատիպ լուծում` տեսահոլովակների տեսքով, դեռ չի տրվել, քանի որ այն չի համարվում կոմերցիոն, այսինքն` հարսանեկան»,- նշեց Վրեժն ու խոստացավ. «Շարունակելու եմ հավատարիմ մնալ իմ ոճին, եւ թող ինձ լսեն այն մարդիկ, ովքեր ցանկանում են, չեմ դավաճանել իմ հանդիսատեսին»:

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի