ԿԱՊԻԿԻ ՏԱՐԻՆ` ԱՌԱՆՑ ՄԵՅՄՈՒՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Արխիվ 12-16

ԿԱՊԻԿԻ ՏԱՐԻՆ` ԱՌԱՆՑ ՄԵՅՄՈՒՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

Հարգելի ընթերցող, մի քանի օրից հրաժեշտ կտանք բուռն, լարված, մարտահրավերներով լեցուն 2015 թվականին: Այդ տարվա ընթացքում տեղի ունեցան հսկայական փոփոխություններ: Տարին սկսեցինք որպես Եվրասիական քաղաքակրթության բաղկացուցիչ մաս: Տարին ավարտում ենք` երկրի կառավարման ձեւը փոխած, նոր Սահմանադրությամբ:

 

Տարվա ընթացքում քանիցս փորձեր եղան խաթարելու ներքաղաքական անդորրը, սակայն ներքին կայունությունը հաջողվեց պահպանել: Տարվա ընթացքում անպակաս էր ռազմական լարվածությունը մեր սահմաններում, օրեր առաջ այն հասավ աննախադեպ մակարդակի, սակայն մեր բանակն ապացուցեց, որ վստահաբար կարողանում է պաշտպանել երկիրը կենսաբանական թշնամու ոտնձգություններից, ու թշնամին միշտ ստացել է արժանի հակահարված:
Նոր տարին սկսում ենք բավականին լարված ռազմաքաղաքական իրավիճակում, իսկ մեր շուրջ` Մերձավոր Արեւելքի տարածաշրջանով մեկ, տեղի են ունենում ցնցումային իրադարձություններ: Իսկ դա նշանակում է, որ առավել եւս պետք է թեւութիկունք լինենք մեր բանակին, իսկ ներքին քաղաքական կյանքում  պետք է իսպառ բացառենք տարատեսակ քաղաքական մեյմունությունները, ներքին անդորրն ու կայունությունը խաթարող ցանկացած դրսեւորումներ: Լուրջ, առանց կապիկությունների պետք է աշխատեն բոլորը: Ու քանի որ մեր երկիրն արդեն խորհրդարանական հանրապետություն է, ապա շատ կարեւոր է դառնում լուրջ, կառուցողական եւ պատասխանատու ընդդիմության ձեւավորումը: Փողոցներում կլոունադա, մեյմունություններ անելու ժամանակներն անցել են, ավելին` այս պայթյունավտանգ տարածաշրջանում դրանք անթույլատրելի շքեղություն են:
Հարգելի ընթերցողներ, ձեզ պետք է հորդորենք ուրախ եւ լիաթոք տոնել Նոր տարին: Տոները ազգի ոգին են, դրանք սոսկ ուտուշ-խմուշ ու զվարճանք չեն: Տոները նրա համար են, որպեսզի նորոգվեն ազգի լավագույն որակները: Հավատացած եղեք` ուրախ տոնելով Նոր տարին, դուք դրանով նաեւ անտեսանելիորեն սատար կկանգնեք երկրի սահմանները պահող ձեր զինվոր եղբայրներին եւ զավակներին: Եվ կարծում ենք, որ իր պետականության վերականգնման 25-ամյակին Հայաստանի Հանրապետությունը հաջողությամբ կհանձնի հասունության քննությունը:
Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ ծնունդ:

 

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի