«Շատ լավ ձայներ ունենք, որոնց մի քանի տարի հետո վստահ եմ` մեծ բեմերում կտեսնենք»

Արխիվ 12-16

«ՇԱՏ ԼԱՎ ՁԱՅՆԵՐ ՈՒՆԵՆՔ, ՈՐՈՆՑ ՄԻ ՔԱՆԻ ՏԱՐԻ ՀԵՏՈ ՎՍՏԱՀ ԵՄ` ՄԵԾ ԲԵՄԵՐՈՒՄ ԿՏԵՍՆԵՆՔ»

 

Հունվարի 17-ին կկայանա ArmBody.Project-ի «Լավագույններից լավագույնը» երաժշտական 2-րդ մրցույթի երկրորդ փուլը: Հիշեցնենք, որ մրցութային առաջին փուլ անցած 35 մասնակիցների առաջ պրոֆեսիոնալ ժյուրին խնդիր էր դրել կատարել համաշխարհային հիթեր: Արդյունքում առաջին փուլը հաղթահարեցին մասնակիցներից 23-ը, որոնք երկրորդ փուլում կներկայանան հայկական կատարումներով: Այս մասին «Իրավունքը» զրուցեց մրցույթի ժյուրիի անդամ, «Ծիածան» մանկապատանեկան վոկալ ստուդիոյի գեղարվեստական ղեկավար ՌՈՒԶԱՆՆԱ ՋԱՄԲԱԶՅԱՆԻ հետ.

- Երկրորդ փուլում` հայերեն երգեցողության ժամանակ, արդեն կերեւա բոլորի «կիկսերը»` բացթողումներն ու  թերությունները, որովհետեւ հայերեն երգելը շատ ավելի բարդ է, քան անգլերեն երգելը:

- Տիկին Ջամբազյան, առաջին փուլում նկատելի էր, որ ժյուրին բավական դժվար ընտրության առաջ էր կանգնած, որովհետեւ արդեն իսկ նկատելի էին բավական լուրջ ձայնային տվյալներ ունեցող մասնակիցներ: Ի՞նչ կասեք այս մասին:

- Իրոք շատ բարդ էր: Առհասարակ, զարմացած եմ, որ մենք այսքան լավ երիտասարդություն ունենք: Ընդհանրապես, շատ լավ ձայներ ունենք, որոնց մի քանի տարի հետո վստահ եմ`մեծ բեմերում կտեսնենք: Համոզված եմ, որ այսօր ունենք լավ հիմք, որպեսզի ապագայում մեր երիտասարդները ներկայանան միջազգային երաժշտական հարթակներում:

- Ըստ Ձեզ, այս ձեւաչափով երաժշտական մրցույթները որքանո՞վ են հեռանկարային:

- Հեռանկարային կարող է լինել, որովհետեւ փուլ առ փուլ արդեն իսկ տեսանելի աճ կա, ինչի համար շատ ուրախ եմ: Եվ ուզում եմ շնորհակալություն հայտնել «Լավագույններից լավագույնը» երաժշտական մրցույթի կազմակերպիչ Արման Կիրակոսյանին, ով տալիս է հնարավորություն երիտասարդներին, որովհետեւ հիմա առհասարակ շատ քիչ տեղեր կան, որտեղ կարող ես ներկայանալ, երգել, ցույց տալ քեզ: Իսկապես, շատ գովելի է այս մրցույթը, որովհետեւ այսօր երիտասարդներին ընձեռվել է հնարավորություն ներկայանալու:

Ի դեպ, հավելենք, որ մրցույթի ժյուրիի կազմում են նաեւ երաժիշտ, երգահան, հեռուստատեսային երաժշտական բազմաթիվ հաղորդումների պրոդյուսեր Գիսանե Պալյանը, օպերայի մեներգչուհի, վոկալի մասնագետ Մարան Կարապետյանը, շոումեն, երգիչ Սամվել Գրիգորյանը, երգչուհի Ժաննա Քոչարյանը, երգչուհի Եվա Կանսը, երաժիշտ Արամ Այրումյանը եւ երգչուհի Արմինե Գրիգորյանը, որոնց դիտարկումները եւ մեկնաբանությունները մրցույթի մասին կշարունակենք ներկայացնել մեր ընթերցողների ուշադրությանը:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի