«ԱՍՏՎԱԾ ԳԻՏԻ` ՈՒՄ ՀԵՏԵՎԻՑ ՈՎ ԵՎ ԵՐԲ ԿԳԱ ՈՒ ԻՆՉ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ»

Արխիվ 12-16

«ԱՍՏՎԱԾ ԳԻՏԻ` ՈՒՄ ՀԵՏԵՎԻՑ ՈՎ ԵՎ ԵՐԲ ԿԳԱ ՈՒ ԻՆՉ

ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ»

 

«Աշոտ Մանուչարյանի հարցազրույցը, որում հանցավոր համագործակցության խմբի բացահայտումը նա որակում է որպես «արկածախնդրություն», իսկ Վահան Շիրխանյանի ձերբակալությունը` «ռազմական գործողությունների ընթացքում դավաճանության հավասար գործողություն», կարծում ենք` արկածախնդրություն որակումն առավել քան հարիր է հենց Աշոտ Մանուչարյանի նշյալ ելույթին», - օրեր առաջ այսպիսի բովանդակությամբ հաղորդագրություն էր տարածել ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնը: Սակայն, չանսալով ԱԱԾ-ի հորդորներին` նախկին «Ղարաբաղ» կոմիտեի անդամ ԱՇՈՏ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԸ առժամանակ լռելու փոխարեն, կրկին խոսեց` մասնավորապես մամլո ասուլիսի ժամանակ նշելով, որ իր հարցազրույցում նա հիմնականում անդրադարձել է սահմանադրական հանաքվեի անցկացման անպատեհությանը, շռայլություններին, գումարը սահմանում պայմանագրային զինծառայողներ կանգնեցնելուն ուղղելու անհրաժեշտությանը եւ որոշ այլ խնդիրներին, որոնք ԱԱԾ-ի հետ առնչություն չունեն: Այնուամենայնիվ, մի քանի հարցերի պատասխան «Իրավունքը» նույնպես փորձեց պարզել Ա. Մանուչարյանից:

– Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի ձերբակալության առնչությամբ, թերեւս, Դուք այն քիչ գործիչներից եք, ով նրան պաշտպանելու դիրքերից հանդես եկավ: Ի վերջո, չկա՞ մտավախություն, որ վաղը ԱԱԾ-ն կարող է նաեւ Ձեր հետեւից գալ:

– Աստված գիտի` ում հետեւից ով եւ երբ կգա ու ինչ մեղադրանքով: Պետք չէ այդպիսի բաներ կառուցել եւ նպաստավոր վիճակ ստեղծել նրանց համար, ովքեր երկիրն այսօր տանում է կործանման ճանապարհով: Մենք պետք է կարողանանք այդ մարդկանց կանգնեցնել: Եթե մենք սկսենք իրար հանդեպ ման գալ բաներ, որ թուլացնենք արտահայտած դիրքորոշումը, այլ հարց է: Ուզում եմ հասկանալ, թե ինչ ենք փնտրում: Եթե փնտրում ենք, որ մեկին էլ փորձենք վարկաբեկել, բերանը փակել, որ այլեւս չխոսի, կարող ենք դա էլ լուծել, բայց երկրի ոչ մի խնդիր չի լուծվելու դրանով: Բոլորս հիմա գտնվում ենք նույն երկրում եւ մահացու վտանգների ներքո: Պիտի կարողանանք ելք փնտրել, եկեք դրանից խոսենք: Ես գողությունից անգամ չեմ խոսում, որովհետեւ այսօր ուրիշ ավելի վտանգավոր բաներ կան:

– Ի դեպ, ԱԱԾ-ից բացի, Ձեր հարցազրույցին անդրադարձել է նաեւ սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը` Արամ Սարգսյանը, եւ հերքել Ձեր այն կարծիքը, թե Վ. Սարգսյանի սպանության կազմակերպիչը Վանո Սիրադեղյանը կարող էր լինել:

– Ճիշտն ասած, չգիտեմ` այդ հարցը Ա. Սարգսյանին տվողի բարեխղճությունը, արդյո՞ք լսել են տվել նրան իմ ելույթը: Բայց, բոլոր դեպքերում ասեմ, որ ես չեմ ունեցել երբեւէ այդպիսի գիծ, որ սուտ խոսեմ: Միշտ ասել եմ այն, ինչը ճշմարտություն է: Այնտեղ պատասխանի մեջ կասկած էր հայտնվում, թե երեւի  Վազգեն Սարգսյանը կհայտներ այդ մասին հատուկ ծառայություններին: Աստված սիրեք, Վ. Սարգսյանը պետական պաշտոնյա էր, եւ ակնհայտ է, որ այդ ինֆորմացիան նրան հայտնել էր այդ ծառայություններից որեւէ մեկը, ոչ թե ես: Ես ընդամենն այդ օրինակով ելքն էի հուշում` ստեղծված իրավիճակի` շեշտելով, թե ինչ քայլեր կատարեց Վ. Սարգսյանը:

– Վերադառնալով Վ. Շիրխանյանի ձերբակալությանը` եւս մեկ հարց. վտարանդի նախկին հոգեւորական Արծրունի Ավետիսյանն իր տեսանյութերի շարքով ժամանակին բացահայտումներ էր անում հոկտեմբերի 27-ի գործով: Եվ նա նշել էր, որ այդ ամենի գլխավոր կազմակերպիչը Վ. Շիրխանյանն էր: Անընդհատ ինչ-որ մութ պատմությունների մեջ շրջանառվում է նրա անունը, չե՞ք կարծում, որ առանց կրակ ծուխ չի լինում:

– Իհարկե, գուշակ չեմ, որ իմանամ, թե Վահան Շիրխանյանը որ պահին ինչով է զբաղված եղել, եւ ինչքանով հիմք կա` որեւէ կասկած հայտնելու նրա անվան վերաբերյալ, բայց խնդիրն այլ է: Հիմա, երբ ես տեսնում եմ լրիվ այլ գործողություններ այլ տրամաբանության մեջ, կասկած է առաջանում` բոլոր պնդումների հետ կապված, մասնավորապես` Վահան Շիրխանյանի եւ մյուս անձանց: Հոկտեմբերի 27-ին էլ այդպես է եղել, Նաիրի Հունանյանը պտտվել էր քաղաքական ամբողջ դաշտով եւ շատ այսպես ծանր գնահատականներով հանդես եկել Վազգեն Սարգսյանի հասցեին: Այն մարդիկ, ովքեր նրան չէին սիրում, նույնպես վատ արտահայտվելով` ստեղծել էին բազա, որ ցուցմունքները հետո օգտագործվեն: Փառք Աստծո, այն ժամանակ մարդկանց բանականությունը եւ խիղճը հերիքեց, որպեսզի նրանք չգնան այդ հետքով, թե չէ, իրոք, կարող էր շատ տխուր պատկեր ստեղծվել:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի